Գեորգի Միրզոև
Գեորգի Կոստանտինի Միրզոև (ռուս.՝ Мирзоев, Георгий Константинович, ապրիլի 16 1933 թ., Թբիլիսի, Վրացական ԽՍՀ - փետրվարի 23 2018 թ., Ռուսաստան), հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր։ 1976-1998 թվականներին եղել է «ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր։ Եղել է Ռուսական ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, գիտությունների թեկնածու[1]։
Գեորգի Կոստանտինի Միրզոև ռուս.՝ Георгий Константинович Мирзоев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1933 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 23, 2018 (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան (1956) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Աշխատավայր | ՈւԱԶ, ԱվտոՎԱԶ և Togliatti State University? |
Զբաղեցրած պաշտոններ | Chief designer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Russian Academy of Engineering? |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Միրզոևը ծնվել է Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում 1933 թվականի ապրիլի 16-ին։ Հայրական կողմից հայ է։ Հայտնի է, որ նրա հայրը և պապը աշխատել են Թբիլիսիի վագոնավերանորոգչական գործարանում[1]։
1956 թվականին Միրզոևն ավարտել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան և աշխատանքի ուղեգրվել Ուլիանովի ավտոմոբիլային գործարան (ՈւԱԶ)։
1976 թվականի հունիսի 2-ին Ավտոմոբիլային արդյունաբերության նախարարության թիվ 246 հրամանով Գ. Միրզոևը նշանակվել է «ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր։
Գ. Միրզոևի գլխավորությամբ սկիզբ դրվեց ՎԱԶ-2121 Նիվա, «05», «07», «010», «Օկա», ՎԱԶ-2123 ավտոմեքենաների արտադրությանը, սկսվեցին «Կալինա» և «Պրիորա» ավտոմեքենաների նախագծման աշխատանքները։
«ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնից հեռանալուց հետո Գ.Միրզոևն իր գաղափարակիցների հետ ստեղծեց «ԱՆՏԵԼ» ավտոմեքենան։
Գ. Միրզոևը դասավանդել է Տալյատիի պետական համալսարանում։
Երկար տարիներ բնակվել է Մոսկվայում։ Մահացել է 2018 թվականի փետրվարի 23-ին[2]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել1993 թվականի սեպտեմբերի 6-ին Գ.Միրզոևն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր» կոչման[3]։ 2006 թվականին ջրածնային էներգետիկայի զարգացման համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության պատվո դիպլոմով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մահացել է «ԱվտոՎԱԶ»-ի հայտնի կոնստրուկտոր, «Նիվայի» և «08»-ի հեղինակ Գեորգի Միրզոևը
- ↑ Скончался легендарный конструктор АВТОВАЗа Георгий Мирзоев.(ռուս.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 6 сентября 1993 года № 1349 «О присвоении почетных званий Российской Федерации работникам объединений, предприятий и организаций машиностроения».(ռուս.)