Գեորգի Սիդորենկո
Գեորգի Իվանովիչ Սիդորենկո (բելառուս․՝ Георгій Іванавіч Сідарэнка, օգոստոսի 21, 1925, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2014, Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային սրտաբան։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1974 թվականից), բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։ ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1985)։ ԲԽՍՀ վաստակավոր գյուտարար (1990)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1][2]։
Ծնվել է | օգոստոսի 21, 1925 |
---|---|
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2014 (89 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | Բելառուս |
Կրթություն | Մինսկի պետական բժշկական համալսարան (1950) |
Մասնագիտություն | բժիշկ և սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ուսուցիչ | Q114785549? |
Աշխատավայր | Մինսկի պետական բժշկական համալսարան և «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Իվանովիչ Սիդորենկոն ավարտել է Մինսկի բժշկական ինստիտուտը (1950)։ 1960 թվականից՝ Մինսկի բժշկական ինստիտուտի դոցենտ, 1961 թվականից՝ ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1971-1977 թվականներին, լաբորատորիայի վարիչ։ 1977-1993 թվականներին՝ «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1993 թվականից՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնի գլխավոր գիտաշխատող-խորհրդատու[1]։
Գիտագործնական ներդրում
խմբագրելԳեորգի Սիդորենկոյի հիմնական աշխատությունները վերաբերում են սրտաբանության, բժշկական կիբեռնետիկայի և գործիքաշինության խնդիրներին։ Նա մշակել է բժշկական պրոցեդուրաների անհատականացման, սրտաբանական տեղեկատվության շտապ վերլուծության ավտոմատացման, ունիվերսալ համակարգիչների միջոցով սրտանոթային տեղեկատվության վերլուծության մեթոդներ։ Ստեղծել է սրտանոթային հիվանդությունների ավտոմատացված կենսակառավարման ախտորոշման և թերապիայի սարքեր, մասնակցել է սրտանոթային գործողության նոր սերնդի դեղամիջոցների ստեղծմանը[1]։
Հեղինակ է շուրջ 850 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 10 մենագրության և 165 գյուտի։ Բելառուսի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենն է։ Պատրաստել է 17 դոկտորի և 54 գիտությունների թեկնածուի[1]։
Պարգևներ
խմբագրել- 1996 թվականի Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ «Միկրոպրոցեսորների և համակարգչային տեխնոլոգիաների հիման վրա սրտանոթային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների և սարքավորումների ստեղծում» աշխատությունների շարքի համար
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (1985)
- Հայրենիքի III աստիճանի շքանշան (2000)
Հիմնական աշխատություններ
խմբագրել- Кибернетика и терапия. М.: Наука, 1970.
- Ранняя инструментальная диагностика гипертонической болезни и атеросклероза. Мн., 1973 (в соавт.).
- Импедансная плетизмография. Мн., 1978 (в соавт.).
- Психофизические аспекты кардиологических исследований. Мн., 1982 (в соавт.).
- Инструментальные методы исследований в кардиологии. Мн., 1994 (в соавт.).
- Ишемическая болезнь сердца. Мн., 1997 (в соавт.).
- Руководство по кардиологии. Мн., 2003 (в соавт.).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Сидоренко Георгий Иванович». www.bsmu.by. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ Подвиг народа
Արտաքին հղումներ
խմբագրել- Գեորգի Սիդորենկոյի կենսագրությունը հանրապետական գիտատեխնիկական գրադարանի կատալոգի կայքում
- Ակադեմիկոս Գեորգի Սիդորենկոն՝ Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
- Գեորգի ԻվանովիչՍիդորենկոն Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Յան Կոլասի անվան կենտրոնական գիտական գրադարանի «Բելառուսական գիտության պատմությունը դեմքերով» տվյալների շտեմարանում