Գեորգի Գրիգորիի Օկոև (հունվարի 27, 1955(1955-01-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1994

Գեորգի Օկոև
Ծնվել էհունվարի 27, 1955(1955-01-27) (69 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԾնողներԳրիգորի Օկոև
Մերի Աբովյան

1973-1989 թվականներին Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գրիգորի Օկոևի որդին է[1], բժիշկ-էնդոկրինոլոգ, մանրանկարիչ Սերգեյ Օկոևի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

1977 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1982 թվականին՝ Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ 1982-1984 թվականներին եղել է ավագ լաբորանտ, 1984-1992 թվականներին՝ ասիստենտ, 1993-2010 թվականներին՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1991 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ, 1994 թվականից՝ պրոֆեսոր։ 1997-1999 թվականներին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ՝ ծննդօգնության գծով, 1999 թվականից՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մարդու վերարտադրողականության գծով Երևանյան համագործակցող կենտրոնի տնօրեն։ 2011 թվականից Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է[2][3]։

 

Անդամակցություն

խմբագրել
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի նախագահ
  • Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի անդամ
  • Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի Եվրոպական ասոցիացիայի անդամ
  • Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ

Գործունեություն

խմբագրել

Օկոևի աշխատանքները վերաբերում են մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներին։ Նա առաջինն էր Հայաստանում, ով մշակեց ու ներդրեց պերինատալ (շուրջծնական) ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են գերձայնային հետազոտությունը, կարդիոտոկոգրաֆիան, խորիոնի (թավենու) բիոպսիան (կենսազննումը), կորդոցենտեզը (պորտալարի ծակում), Հայաստանում առաջին անգամ բարեհաջող իրականացրեց արտամարմնային բեղմնավորումը։ Մշակել և ՄՄԱՊԳՀԿ-ի գործառույթում ներդրել է արգանդի և հավելումների բարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատված հիվանդների վարման և վերականգնման (ռեաբիլիտացիայի) հիմնական սկզբունքները։
Օկոևը հեղինակ է 350 գիտական տպագիր աշխատանքների, 3 մենագրության, 2 գրքի, 5 ուսումնական ձեռնարկի և մեկ գյուտարարության։

Պարգևներ

խմբագրել
  • «Ա. Վերնարդսկու Աստղ» Միջակադեմիական միջազգային միության մեդալ, 2002
  • ՀՀ նախագահի պարգև, 2008

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Այսօր կլրանար Գրիգորի Օկոևի 85-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Գեորգի Օկոևի կենսագրականը Doctors.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.