Գեորգի Ֆարմանյանց
Գեորգի Կարապետի Ֆարմանյանց (նոյեմբերի 4, 1921, Բեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 11, 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ բալետի արտիստ, բալետմայստեր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1951)։
Գեորգի Ֆարմանյանց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1921 |
Ծննդավայր | Բեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 11, 1995 (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | բալետի պարող |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1962 թվականից՝ դասատու)։ 1940-1962 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարող, 1962-1984 թվականներին՝ ԽՍՀՄ բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան, 1984-1995 թվականներին՝ Մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլների բալետմայստեր։
Դերապարերից են՝ Մարդուկ-Ջարդուկը, Ծաղրածու (Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆիլիպ (Ասաֆևի «Փարիզի հուրը»), Օդապարիկներ վաճառող (Օրանսկու «Երեք հաստլիկներ») ևն։ Ֆարմանյանցի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ։ Նկարահանվել է «Մեծ համերգ» (1951) կինոնկարում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691-692։