Գեորգի IV Լաշա
Գեորգի IV Լաշա (1191, Վրաստան - 1223, Բագավան), Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։
Գեորգի IV Լաշա վրաց.՝ გიორგი IV ლაშა | |
---|---|
Ծնվել է | 1191 |
Ծննդավայր | Վրաստան |
Մահացել է | 1223 |
Մահվան վայր | Բագավան |
Գերեզման | Սվետիցխովելի |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | թագավոր |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Սոսլան, մայր՝ Թամար |
Երեխաներ | Դավիթ VII և Rusudan of Georgia, Empress of Trebizond? |
Ստորագրություն | |
George IV of Georgia Վիքիպահեստում |
Կյանք
խմբագրելԹամար թագուհու և նրա ամուսին Դավիթ Սոսլանի որդին՝ Գեորգին, 1207 թվականին իր մոր կողմից հայտարարվել է գահակից։ Ըստ վրաց մատենագիրների՝ երկրորդ անունը՝ «Լաշա»-ն, նշանակում է «աշխարհի լուսավորիչ» (a-lasha աբխազերեն նշանակում է լույս)[1]։ Նա իշխանական տիրույթներ ուներ Ջավախքում, որոնք կենտրոնացված էին Ալաստանիում, ինչի համար նա կրում էր «Ջավախքի տիրակալ» տիտղոսը․ դրա մասին վկայում է նրա անունով հատված արծաթե մետաղադրամները[2]։
Գեորգի IV-ը շարունակել է Թամար թագուհու քաղաքականությունը, որի նպատակն էր հզորացնել վրացական ֆեոդալական պետությունը։ 1210-ական թվականներին հարևան մուսուլմանական նահանգներում նա ճնշել է ապստամբությունները և 1220 թվականին սկսել պատրաստվել դեպի Երուսաղեմ ուղղված լայնածավալ արշավանքին՝ օգնելու խաչակիրներին։ Այնուամենայնիվ, մոնղոլների մոտենալը վրացական սահմաններին խաչակիրների ծրագրերը ի դերև է հանել։ Մոնղոլական առաջին արշավանքի ժամանակ՝ 1221-1222 թվականներին, մոնղոլները հաղթանակ տարան վրացական երկու զորքերի նկատմամբ և անցան Հրավային Կովկաս։ Վրաստանը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի պատճառով․ ինքը Գեորգի Լաշան նույնպես ծանր վիրավորվել է։ Ապա Գեորգի Լաշան գնացել է Հայաստան՝ Բագավան՝ ամուսնացնելու իր քրոջը Շիրվանի շահի հետ և ապահովելու նրա ժառանգորդությունը[3]։ Գեորգի Լաշան դարձել է հաշմանդամ և 31 տարեկան հասակում վաղաժամ մահացել Բագավանում։ Նրան ժառանգել է նրա քույրը՝ Ռուսուդանը։
Գեորգ Լաշան հայտնի էր որպես բաց հայացքների տեր մարդ և շատ քննադատության է հանդիպել պահպանողական ֆեոդալական հասարակության կողմից։ Ազնվականները և քրիստոնեական քահանաները մերժել են նրա կնոջը և չեն համարել նրան թագուհի, քանի որ նա հասարակ մարդկանց ընտանիքից մի աղջիկ էր։ Ի վերջո, թագավորը ստիպված էր փոխզիջման գնալ և պաշտոնապես բաժանվել նրանից՝ հրաժարվելով, սակայն, ամուսնանալ որևէ այլ մեկի հետ։
Որոշ միջնադարյան աղբյուրներ Գեորգ IV-ին բնութագրում են որպես իմաստուն կառավարիչ և խիզախ ռազմիկ, իսկ մյուսները մատնանշում են նրա անբարոյական ապրելակերպը և հակվածությունը միստիցիզմի և նույնիսկ Սուֆիզմի։
Նա ուներ Դավիթ անունով որդի (ապագա թագավոր Դավիթ VII Ուլուն)։ Գեորգին թաղված է Գելաթի վանքում։
Աղբյուրներ
խմբագրել- Halfter, P. "Die militärischen Triumphe der Georgier und ein wenig beachtetes Erdbeben an der Grenze Armenisch-Kilikiens (c. Ende August 1213)," Le Muséon, 122,3-4 (2009), pp. 423–447.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hewitt, George, ed. (1998). The Abkhazians. A Handbook. St. Martin's Press. էջ 44. ISBN 0-312-21975-X.
- ↑ Paghava, Irakli (2011). «ჯავახთ უფლის მონეტები—კომპლექსური ანალიზი» [The coins of Javakht'-Upali'. A complex analysis]. Saistorio Krebuli (Georgian). Tbilisi. 1: 291–343. ISSN 1987-7285.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gracias, Luke - The Devil's Prayer - Australian eBook Publisher, 2016, 9781925427332 pp 350-351
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գեորգի IV Լաշա կատեգորիայում։ |