Գեորգ Վիլհելմ Պաբստ (գերմ.՝ Georg Wilhelm Pabst, օգոստոսի 27, 1885(1885-08-27)[1][2], Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 29, 1967(1967-05-29)[4][2][5][…], Վիեննա, Ավստրիա[6][7][8]), գերմանացի կինոռեժիսոր։

Գեորգ Վիլհելմ Պաբստ
գերմ.՝ Georg Wilhelm Pabst
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1885(1885-08-27)[1][2]
ԾննդավայրՌոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմայիսի 29, 1967(1967-05-29)[4][2][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[6][7][8]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա և  Ցիսլեյտանիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինGertrude Pabst?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPeter Pabst? և Michael Pabst?
 Georg Wilhelm Pabst Վիքիպահեստում

Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1905 թվականին, դրամատիկական թատրոններում, 1921 թվականից՝ կինոյում, 1923 թվականից՝ ռեժիսոր։

Կենսագրություն

խմբագրել

Ճանաչվել է «Տխուր նրբանցք» (1925) սուր սոցիալական ֆիլմով։ Ֆաշիստական վարչակարգին նախորդած տարիներին Պաբստը կապված է եղել առաջադեմ կինեմատոգրաֆիստների միջազգային շրջանակներին, եղել Գերմանիայի կինոյի միության անդամ (կազմակերպվել է 1928 թվականին), որը պրոպագանդել է հեղափոխական կինեմատոգրաֆիայի նվաճումները։ «Արևմտյան ռազմաճակատ 1918» ֆիլմով (1930) հակադրվել է այդ տարիներին գերմանական կինոյում տիրող ուղղությանը։

Աշխատանքներ

խմբագրել

1931 թվականին ստեղծել է «Երեք գրոշանոց օպերա» (ըստ Բրեխտի) և «Համերաշխություն» (նվիրված ֆրանսիական և գերմանական հանքափորների պրոլետարական եղբայրությանը) ֆիլմերը։ 1933 թ. նացիստների հետապնդումից փախել է Գերմանիայից, աշխատել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, 1939 թ. տեղափոխվել Ավստրիա։ Նկարահանել է «Խեղկատակներ» (1941), «Դատավարություն» (1948), «Լռության տուն» (1950) և այլ կինոնկարներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Պաբստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 76