Գետինաքս, շերտավոր պլաստիկ նյութ։ Ստանում են ռեզոլային խեժով ծծեցված թղթի դարսը 150-160 °C-ում մամլելով։ Երբեմն երեսպատում են պղնձի էլեկտրոլիտային փայլաթիթեղով, ապակյա, բամբակյա կամ ասբեստե գործվածքով, ամրանավորում մետաղական ցանցով։ Կիրառվում է որպես էլեկտրամեկուսիչ կոնստրուկցիոն նյութ, մեքենաշինության մեջ՝ ատամնանիվներ, գլանիկներ, խողովակներ, մեջդիրներ պատրաստելու համար, ինչպես նաև կահույքի արտադրության մեջ։ Պղնձի 0,05 մմ հաստությամբ փայլաթիթեղով երեսպատված գետինաքսը օգտագործվում է ռադիոտեխնիկայում։

Գենիտաքսից պատրաստված էլեկտրոնային սալիկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23