Գետնամորու անձրև
«Գետնամորու անձրև» (ռուս.՝ «Земляничный дождик»), կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1], որը ռեժիսոր Բորիս Տուզանովիչը նկարահանել է ըստ Իգոր Ֆարբարժևիչի «Փոքրիկ աղվեսիկի հեքիաթները» շարքի համանուն հեքիաթի[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
Հնչյունավորում | Լյուդմիլա Գնիլովա, Իգոր Յասուլովիչ և Տատյանա Բոժոկ |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 7,22 րոպե |
Թվական | 1990 |
Սյուժե
խմբագրել«Իսկ անձրևն ամբողջ օրը գալիս էր ու գալիս, անդադար գալիս է», տխուր ասում է փոքրիկ աղվեսիկը։ «Սա տաք, սնկային անձրև է։ Դրանից հետո ամբողջ անտառը սնկերով լի կլինի», պատասխանում է հայրիկ աղվեսը։ «Իսկ գետնամորու անձրև գալի՞ս է», հարցնում է աղվեսիկը։ «Ես այսքա՜ն եմ սիրում գետնամորի»։ «Ամեն ինչ էլ լինում է», ասում է հայրիկ աղվեսը։ Աղվեսը վազում է իր ընկերների մոտ։ Ոզնին ասում է. «Սնկային անձրև. դա իմն է»։ Ագռավը շարունակում է. «Իսկ իմը պանրի անձրևն է։ Այ եթե պանրի անձրև գար»։ Մոտ է վազում նապաստակը. «Իսկ ինձ համար` գազարի անձրև։ Սակայն որտե՞ղ այդ կգտնես»։ Աղվեսիկն ասում է. «Գազարի ամպիկներից։ Հե՜յ, եթե ես կարողանայի թռչել, բոլորի համար թափ կտայի»։ Ագռավը տալիս է Աղվեսին իր թևերը, և նա թռչում է։ Հանկարծ ծառի կատարից նա լսում է մի ձայն. «Հե՜յ, արձակիր։ Ես հովիկն եմ»։ Աղվեսիկը ազատում է կապված քամուն, և նրանք ընկերանում են, իսկ քամին քշում-բերում է երեք ամպիկների և անձրև է առաջացնում. գետնամորու անձրև` աղվեսիկի համար, պանրի անձրև` ագռավի համար և գազարի անձրև` նապաստակի համար։ Իսկ ոզնին հավաքում է սնկեր։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Բորիս Տուզանովիչ |
Սցենարի հեղինակ | Իգոր Ֆարբարժևիչ |
Բեմադրող նկարիչ | Ելենա Կարավաևա |
Նկարիչներ | Ժաննա Կորյակինա, Նոննա Չուլկովա, Վ. Լոպուխովա, Ն. Դմիտրիևա, Ե. Դուլովա, Նատալյա Գրաչևա, Լ. Անդրեևա, Վ. Սամոտեյկին, Ելենա Սուդարիկովա, Մ. Սավելևա, Ա. Տրավինա, Մ. Սալովևա |
Օգնականներ | Ս. Պետեցկի, Ա. Անդրեև |
Օպերատոր | Իգոր Շկամարդա |
Կոմպոզիտոր | Շանդոր Կալլոշ |
Հնչյունային ռեժիսոր | Նելլի Կուդրինա |
Դերերը հնչյունավորել են | Լյուդմիլա Գնիլովա` Աղվեսիկ, Եվգենի Գերչակով` Ագռավ, Իգոր Յասուլովիչ` Հայրիկ աղվես, Նատալյա Ռամաշենկո,, Տատյանա Բոժոկ, Ա. Կրյուկով |
Ռեժիսորի օգնական | Ս. Ալեքսաշինա |
Խմբագիր | Ալիսա Ֆեոդորիդի |
Մոնտաժող | Լյուդմիլա Ռուբան |
Տնօրեն | Լ. Վարենցովա |
- Հեղինակները ներկայացված ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Տես նաև
խմբագրելՓոքրիկ Աղվեսիկը մուլտիպլիկացիոն շարքի գլխավոր հերոսն է։
- 1989` Հեքիաթ ծեր արձագանքի մասին
- 1994` Լուսնի ուղին (մուլտֆիլմ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հատապտուղների անձրև» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Творческое объединение «ЭКРАН»
Գրականություն
խմբագրել- Фарбаржевич Игорь Земляничный дождик. Сказки Маленького Лисенка.. — СПб: Акварель, 2013. — 64 с. — (Истории на сон грядущий). — ISBN 978-5-4453-0126-4 .
(Содержание: 8 сказок о Лисёнке. Формат А4. Цветные иллюстрации)
Արտաքին հղումներ
խմբագրել- Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006)