Գետնամուշկ
Գետնամուշկ | |
Գետնամուշկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Lycopodiopsida |
Կարգ | Lycopodiales |
Ընտանիք | Գետնամուշկազգիներ (Lycopodiaceae) |
Ենթաընտանիք | Huperzioideae |
Ցեղ | Huperzia |
Տեսակ | Գետնամուշկ (H. selago) |
Միջազգային անվանում | |
Huperzia selago |
Գետնամուշկ (լատին․՝ Lycopodium selago L.), գետնամուշկազգիների ընտանիքին պատկանող գետնամուշկ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԲազմամյա, մշտադալար խոտաբույս է, ունի 5–10 սմ բարձրություն։ Ցողունները ուղիղ են, մի փոքր բարձրացող։ Տերևները գծային–նշտարաձև են, հերթադիր, պարուրաձև, խիտ դասավորությամբ։ Սպորանգիումները մեկական են և գտնվում են տերևների անոթներում[1]։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Մրղուզի լեռնաշղթա)[1]։ Հայաստանից բացի հանդիպում է նաև Արևելյան Ասիայում, Ճապոնիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում, Իրկուտսկի հարավում, Յակուտիայի հյուսիսում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում և Չուկոտյան թերակղզում[2]։ Ռուսաստանում տարածված է Նոր Երկրից մինչև Կովկաս ներառյալ։
էկոլոգիա
խմբագրելԱճում է միջինից մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–2300 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ ժայռերի վրա[1]։
Պահպանություն
խմբագրելԿրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնաբերվել է 1982 թվականին Մրղուզի լեռնաշղթայում։ Հայաստանի ֆլորայի համար ոչ միայն նոր տեսակ է, այլև նոր ցեղի, նոր ընտանիքի և ընդհանրապես նոր կարգի պատկանող տեսակ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
- ↑ «Huperzia+selago». Germplasm Resources Information Network (GRIN).(Ստուգված է 7 փետրվարի 2016)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկ» հոդվածին։ |