Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդ (ԳՀԽ), Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին։ Անդամներին նշանակում է կաթողիկոսը՝ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ։ Ստեղծել է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924 թ.-ի հունվարի 1-ին, նախկին Սինոդի փոխարեն։

Կառուցվածք

խմբագրել
 
Գևորգ Ե Սուրենյանց

Նախկինում բաղկացած էր 6 բարձրաստիճան հոգևորականներից, ապա Ազգային-եկեղեցական ժողովը այն համալրել է նաև 3 աշխարհականներով։ Իր գոյության ընթացքում ԳՀԽ կազմն ընդգրկել է 6–7 հոգևորականներ և 3–4 աշխարհականներ։ 1938–45 թվականներին ընդհանրապես կազմալուծված է եղել։

ԳՀԽ ներկա կազմը

խմբագրել

Խորհրդի անդամները բարձրաստիճան հոգևորականներ և աշխարհականներ են, որոնց ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը կամ նշանակում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

ԳՀԽ ժողովները

խմբագրել

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին չորս անգամ, իսկ ըստ անհրաժեշտության` ավելի հաճախ։ ԳՀԽ քննարկում է վարչակազմակերպչական, մշակութային, եկեղեցական, տնտեսական, շինարարական և բարեսիրական այլ հարցեր։ ԳՀԽ նախագահն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդամ հոգևորականներից մեկն ընտրվում է ատենապետ, իսկ անդամ հոգևորականներից կամ աշխարհականներից մեկը՝ ատենադպիր՝ մեկ տարի ժամանակով։ ԳՀԽ-ի քննարկած հարցերի մասին վերջնական որոշում է կայացնում և գործադրում Ամենայն հայոց կաթողիկոսը։

ԳՀԽ նախկին անդամները

խմբագրել

ԳՀԽ անդամներ են եղել Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոսներ), Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), ինչպես նաև Ստեփան Կամսարականը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Աշոտ Աբրահամյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: