Գերգյո Լովրենչիչ
Գերգյո Լովրենչիչ (հունգ.՝ Lovrencsics Gergő, սեպտեմբերի 1, 1988[1], Սոլնոկ, Հունգարիա[2]), հունգարացի ֆուտբոլիստ, հունգարական «Ֆերենցվարոշ» ֆուտբոլային ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1988[1] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոլնոկ, Հունգարիա | ||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ֆերենցվարոշ | ||||||||||||||||||||
Համար | 8 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունիսի 17, 2018: |
Ակումբային կարիերա
խմբագրելԼովրենչիչը կարիերան սկսել է հունգարական «Բուդաֆոկի» ակումբի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է հունգարական «Պեչ», որի կազմում անցկացնելով 3 մրցաշրջան, տեղափոխվել է «Լոմբարդ»։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2011 թ․ հուլիսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Ույպեշտ» ակումբի հետ[3]։ Լոմբարդի կազմում իր առաջին գոլը խփել է օգոստոսի 6-ին, երբ թիմը մրցում էր «Կապոշվար Ռակոցի» ակումբի հետ[4]։ 2012 թ․ մայիսի 5-ին Ֆերենցվարոշի դեմ անցկացված խաղում Լովրենչիչը դուբլի հեղինակ է դառնում[5]։
2012 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է լեհական «Լեխ»։ Իր առաջին խաղը Լեհաստանի առաջնությունում անցկացրել է օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր «Ռուխ» ակումբի հետ[6]։ Հենց այդ խաղում Լովրենչիչը խփում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի համար մեկնարկային մրցաշրջանում Լեխը գրավում է երկրորդ հորիզոնականը։ 2015 թ․ Լեխը կարողանում է հաղթել Լեհաստանի առաջնությունում և նվաճել Սուպերգավաթը։
2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է հայրենիք և պայմանագիր կնքում «Ֆերենցվարոշ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է հուլիսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Հալադաշ» ակումբի հետ[7]։ Ֆերենցվարոշի կազմում իր առաջին գոլը խփել է 2017 թ․ մայիսի 6-ին, երբ թիմը մրցում էր «ՄՏԿ» ակումբի հետ[8]։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրելՀունգարիայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2013 թ․ հունիսի 6-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Քուվեյթի ազգային հավաքականի հետ[9]։ Առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2015 թ․ հոկտեմբերի 11֊ին, երբ թիմը 2016 թ․ Եվրոպայի ընտրական առաջնությունում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ[10]։
2016 թ․ Լովրենչիչը հավաքականի կազմում մասնակցում է Ֆրանսիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում ֆուտբոլիստը մասնակցել է Պորտուգալիայի[11] և Բելգիայի[12] ազգային հավաքականների դեմ անցկացված խաղերին։
Գոլերը ազգային հավաքականի կազմում
խմբագրել# | Ամսաթիվ | Տեղ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 2015 հոկտեմբերի 11 | Կարաիսկակիս մարզադաշտ, Պիրեյոս, Հունաստան | Հունաստան | 1:1 | 4:3 | ՈՒԵՖԱ Եվրո 2016 (ընտրական փուլ) |
Նվաճումներ
խմբագրել- Լեհաստանի առաջնության հաղթող — 2014/2015
- Լեհաստանի սուպերգավաթակիր — 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Уйпешт VS. Ломбард 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011—07—16.
- ↑ «Ломбард VS. Капошвар Ракоци 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011—08—06.
- ↑ «Ференцварош VS. Ломбард 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—05—05.
- ↑ «Лех VS. Рух Хожув 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012—08—18.
- ↑ «Ференцварош VS. Халадаш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—07—16.
- ↑ «МТК VS. Ференцварош 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017—05—06.
- ↑ «Венгрия VS. Кувейт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—06—06.
- ↑ «Греция VS. Венгрия 4:3» (անգլերեն). soccerway.com. 2015—10—11.
- ↑ «Венгрия VS. Португалия 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016—06—22.
- ↑ «Венгрия VS. Бельгия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016—06—26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լովրենչիչը soccerway.com կայքում
- Gergő Lovrencsics Լովրենչիչը magyarfutball.hu կայքում
- Լովրենչիչը HLSZ.hu կայքում Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերգյո Լովրենչիչ» հոդվածին։ |