Գզիրա (Մալթա)
Գզիրա ({{lang-en|Gżira, մալթ.՝ Il-Gżira)), քաղաք Մալթայի կենտրոնական մասում, Միջերկրական ծովի ափին։ Թաղամասերից մեկը գտնվում է մերձակա հանդիպակաց Մանոել կղզու վրա, ինչն էլ պայմանավորել է բնակավայրի Գզիրա անվանումը (Il-Gżira-ն մալթայերենից թարգմանած նշանակում է կղզի)։ Այդ կղզու վրա է գտնվում 1726 թվականին կառուցված բերդը, որը համարվել է 18-րդ դարի ռազմական ինժեներական գործի հրաշք։ 2014 թվականի մարտի տվյալներով Գզիրայի բնակչության թվաքանակը եղել է 8.029[3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գզիրա | |||
մալթ.՝ Gżira | |||
| |||
Երկիր | Մալթա | ||
Համայնք | Eastern Region (Lvant)?[1] | ||
Մակերես | 1,5 կմ² | ||
ԲԾՄ | 19 մետր | ||
Բնակչություն | 8029 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||
Փոստային դասիչ | GŻR | ||
Պաշտոնական կայք | gzira.gov.mt | ||
| |||
Պատմություն
խմբագրել19-րդ դարի կեսերին շևալյե Ժակոբ Տալյաֆեռոն Գզիրայում վիլլա է կառուցել։ Հետագա տասնամյակներին բնակավայրը աստիճանաբար վերափոխվել է Սլիմա քաղաքի բանվորական թաղամասի։ 20-րդ դարի կեսերից այստեղ ի հայտ են եկել բազմաթիվ բարեր, որոնց թվում՝ գլխավոր գործարար փողոցի՝ Strand-ի վրա գտնվող Snake Pit-ը, Britannia-ն, Granada-ն։ Բայց 1979 թվականի մարտի 31-ից, բրիտանական ծառայողների՝ Մալթա կղզուց հեռանալուց հետո, քաղաքում գործարար կյանքի ակտիվությունը կտրուկ կերպով նվազել է։
Տարիների ընթացքում բիզնեսի ուղղություններն այստեղ փոփոխության են ենթարկվել. սկսել են զարգանալ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսները, ֆինանսական, իրավաբանական, անշարժ գույքի առևտրով զբաղվող, առցանց շահումային ֆիրմաներն ու գրասենյակները։ Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում Գզիրան շինարարության, մասնավորապես բնակարանաշինության և անշարժ գույքի առուվաճառքի բում է ապրել։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔույր քաղաքներ
խմբագրելԳզիրան բարեկամական և գործընկերային սերտ կապեր է հաստատել Հունաստանի Գլիֆադա[6] և Լեհաստանի Վալբժիխ քաղաքների հետ[7]։
Գրականություն
խմբագրել- Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
- (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
- Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.
Պատկերասրահ
խմբագրել-
Fort Manoel բերդը
-
Բերդը
-
Brama Fawwara հաղթակամարը
-
Պատմական լազարեթը
-
Ծխական եկեղեցին
-
Triq Ix-Xatt փողոցը Մանոել կղզում
-
Եվրոպա զբոսայգին
-
Triq Ix-Xatt փողոցը ձմռանը
-
Նավահանգիստը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/eastern-region-lvant/
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Parish Church Madonna of Mount Carmel - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
- ↑ Church of Christ the Redeemer - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
- ↑ «Twinning». Kunsilli Lokali. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ministry for Justice and Home Affairs». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գզիրա (Մալթա)» հոդվածին։ |