Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր (անգլGilbert Jay Arenas, Jr., հունվարի 6, 1982(1982-01-06)[1], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։

Գիլբերթ Արինաս
Gilbert Arenas

Դիրքը Պաշտպան
Համար № 0
Ի ծնե տրված անունը Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր
Gilbert Jay Arenas, Jr.
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1982 (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,93 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Գրանտի ավագ դպրոց (Լոս Անջելես, Կալիֆորնիա)
համալսարան Արիզոնայի համալսարան (1999–2001)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 2 / ընտր.` 30-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2001–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն Վիզարդս (2003–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2012)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՇանհայ Շարքս (2012-2013)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (All-Star) (2005–2007)
  • NBA ամենակատարելագործված խաղացող (2003)
  • All-NBA երկրորդ թիմ (2007)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2005–2006)
  • NBA նորեկների հանդիպման MVP (2003)
  • All-Pac-10 առաջին թիմ (2001)

Ծնվել է Տամպայում (Ֆլորիդա նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Գրանտի ավագ դպրոցում (Վելի Գլեն, Կալիֆորնիա), որն ավարտելուց հետո ընդունել է Արիզոնայի համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը՝ երկու տարի հանդես գալով համալսարանի բասկետբոլային թիմում (1999–2001)։ Ընտրվել է NBA-ի 2001 թվականին անցկացված դրաֆթի 30-րդ ընտրությամբ (2-րդ ռաունդ)՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից։

NBA-ում անցկացրած տարիների ընթացքում Արինասը 3 անգամ ճանաչվել է աստղ (All-Star), 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 2002–03 մրցաշրջանում արժանացել է NBA-ի ամենակատարելագործված խաղացողի մրցանակին։ Առավել հաջող կարիերա է ունեցել «Վաշինգտոն Վիզարդսի» կազմում։

Արինասը որակազրկվել էր գրեթե ողջ 2009–10 մրցաշրջանում՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերթ Արինաս» հոդվածին։