Գիշերը պատմած հեքիաթը
«Գիշերը պատմած հեքիաթը» (ռուս.՝ «Сказка, рассказанная ночью»), գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ[1], որ թողարկվել է 1981 թվականին Գորկու անվան կինոստուդիայում։ Նկարահանել է Իրմա Ռաուշը Վիլհելմ Հաուֆի «Շպեսարտի պանդոկը» ստեղծագործությունների շարքի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1981 և օգոստոսի 30, 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իրմա Ռաուշ |
Դերակատարներ | Իգոր Կոստոլևսի, Ալեքսանդր Գալիբին և Ալեքսանդր Լազարև |
Երաժշտություն | Վիկտոր Կուպրևիչ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 73 րոպե |
Սյուժե
խմբագրելԳիշերային անտառով գնացող երկու ենթավարպետներ՝ Հյուգոն ու Էդվինը չգիտեն, թե ինչ անեն վախից, որովհետև անտառում, ըստ լուրերի, տիրում են ավազակները։ Հանկարծ նրանք լույս են տեսնում տան պատուհաններում։ Ենթավարպետները խնդրում են, որ իրենց թույլ տան գիշերելու ներսում։ Պարզվում է, որ ներսում գտնվում են ուսանողն ու դեղագործը, որոնք իրենք էլ չգիտեն, թե որտեղ են տանտերերը, որոնք հավանաբար փախել են ավազակներից։ Որպեսզի գիշերն արագ անցնի, նրանք որոշում են միմյանց համար հեքիաթներ պատմել։ Ավելի ուշ տանը կանգ է առնում կոմսուհին, որին նույնպես ներս են թողնում գիշերելու։
Հանկարծ հայտնվում են ավազակները, որ պահանջում են իրեն հանձնել կոմսուհուն։ Սակայն ենթավարպետներն ու ուսանողը, դիմելով խորամանկության, իրենք են գնում նրանց որջը։ Առաջնորդը, ազդվելով ուսանողի պատմած հեքիաթից, նրան օգնում է փախչել, իսկ գեղեցկուհի կոմսուհին սիրահարվում է ուսանողին։
Ֆիլմում օգտագործվել է Վիլհելմ Հաուֆի «Սառը սիրտ» հեքիաթն ածխագործ Պետեր Մունկի մասին, որը վաճառում է սիրտը մի պարկ ոսկով, որի վերապատմումն էլ ֆիլմի երկրորդ սյուժետային գիծն է։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Գալիբին – ածխագործ Պետեր Մունկ
- Ռասմի Ջաբրայիլով – դեղագործ
- Մարա Զվայգզնե – կոմսուհի Էմիլյա
- Ալեքսանդր Կալյագին – Հոլանդացի Միխել
- Մայա Կիրսե – Իլզա, ածխագործ Պետերի կինը
- Իգոր Կսոտոլևսկի – փիլիսոփայության ուսանող Գյոթինգենից
- Դմիտրի Կրավցով – Հյուգո, 1-ին ենթավարպետ (հնչյունավորել է Միխայիլ Կոնոնովը)
- Դիմիտրի Կրեչետով – Էդվին, 2-րդ ենթավարպետ
- Ալեքսանդր Լազարև – ավազակ Պետեր Մունկ
- Իրինա Մուրզաևա – կոմսուհի ֆոն Ռաուշենբախ, Էմիլյայի մորաքույրը
- Վալենտինս Սկուլմե – բարոն Ուլրիխ ֆոն Շտեյնբերգ (հնչյունավորել է Իգոր Յասուլովիչը)
- Յուրի Յարվետ – անտառի տերը
- Լեոնիդ Յարմոլնիկ – Կլաուս, հարուստ, որ վաճառում է հոգին զառերով հաղթելու համար
Էպիզոդներում
խմբագրել- Գունտա Գրիվա
- Վերա Գրիբաչա-Վալտերե
- Վիկտոր Կոսիխ
- Անատոլի Կասապով – կոմսուհու ուղեկիցը
- Էդգար Լիեպինշ – բարոնի զինվորը
- Սերգեյ Լոձեյսկի
- Գունարս Պլացենս – հոգևորական
- Ռուդոլֆ Պլեպիս – սուրհանդակ
- Ալեքսանդր Սլաուգոտնիս
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Իրմա Ռաուշ
- Սցենարի հեղինակ՝ Իգոր Ֆեոդորով
- Օպերատորներ՝ Օլեգ Ռունուշկին, Ալեքսանդր Կովալչուկ
- Նկարիչ՝ Վլադիմիր Պոստեռնակ
- Հագուստների նկարիչ՝ Վերա Կուրատովա
- Կոմպոզիտոր՝ Վիկտոր Կուպրևիչ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сказка, рассказанная ночью «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում