Գիորգի Անցուխելիձե

վրացի զինվորական

Գիորգի Անցուխելիձե (վրաց.՝ გიორგი ანწუხელიძე, օգոստոսի 18, 1984(1984-08-18), Ախմետա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2008(2008-08-09)[1]), վրացի զինվորական, սերժանտ։ Զոհվել է Ռուս-վրացական պատերազմի ընթացքում Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական ընդհարումների ժամանակ՝ օսեթացի գրոհայինների կողմից ենթարկվելով խոշտանգումների։ Անցուխելիձեի կտտանքները և սպանությունը փաստում են համացանցում հայտնված հոլովակները, որոնցում պարզ երևում էր կատարվածը[2]։ 2013 թվականին հետմահու արժանացել է Վրաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։

Գիորգի Անցուխելիձե
გიორგი ანწუხელიძე
օգոստոսի 18, 1984(1984-08-18) - օգոստոսի 9, 2008(2008-08-09) (23 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Ալվանի, Ախմետա, Վրաստան
Մահվան վայրՀարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիա
ԳերեզմանMukhatgverdi Brothers Cemetery
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ծառայության տարիներ2001 - 2008
ԿոչումՍերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Ցխինվալի ճակատամարտ
ՊարգևներՎախթանգ Գորգասալիի անվան շքանշան (1-ին աստիճան)
«Հայրենիքի նվիրվածության» շքանշան
Վրաստանի ազգային հերոս

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 18-ին՝ Ախմետայի շրջանի Ալվանի գյուղական համայնքում։

Զինվորական ծառայություն

խմբագրել

2001 թվականին ծառայության է անցել Վրաստանի զինված ուժերում։ 2008 թվականի օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ 4-րդ հետեւակային բրիգադի 41-րդ գումարտակում ծառայել է որպես օգնական գնացրորդ։ Անհետ կորել է օգոստոսի 9-ին՝ Ցխնիվալի ճակատամարտում։ Անհետ կորած է համարվել մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը՝ հարավօսական կողմից ստացված վրաց զինվորականների մարմինների վրա ԴՆԹ անալիզ կատարելուց հետո։

Անցուխելիձեն թաղվել է Թբիլիսիի մոտ գտնվող «Մուխաթգվերդի» եղբայրական զինվորական գերեզմանոցում[3][4]։

Խոշտանգումների մասին հայտարարություններ

խմբագրել

2009 թվականի հունվարին համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են հարավօսիական զինվորական համազգեստ կրող անձինք, խոսելով վրացերեն և օսերեն, հարցաքննում գերեվարված Անցուխելիձեին[5]՝ ստիպելով, որ վերջինս ծնկի գա և կարգադրելով, որ գետինը համբուրի։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է վրացական զինվորական հագուստով Անցուխելիձեն պարբերաբար ենթարկվում ծեծի և յուրաքանչյուր հարցի պատասխանում՝ «չգիտեմ» կամ «գաղափար չունեմ»։ Խոշտանգողներից մեկն իր հերթին օսերենով գոռում է «Տեսե՜ք, թե ինչ ուժեղ տղա է»։

2009 թվականի հուլիսին, վրացական ոստիկանության կողմից ձերբակալվում է ոմն հարավօսեցի բարձրաստիճան սպա Սոսլան Պուխաևը, ով ըստ վրացական կողմի որոշակի առնչություն է ունեցել Անցուխելիձեի սպանության հետ[6]։

2010 թվականի ապրիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դեպքի առնչությամբ դատական հայտ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)[3][7]։

Վրաստանի ազգային հերոս

խմբագրել

2013 թվականի ապրիլի 15-ին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով Անցուխելիձեն հետմահու պարգևատրվում է «Վրաստանի ազգային հերոս» պետական բարձրագույն շքանշանով։ Մինչ այդ Անցուխելիձեն արժանացել էր նաև Վախթանգ Գորգասալիի անվան շքանշանով (1-ին աստիճան)։ 2013 թվականի նոյեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ենթասպայական դպրոցն ստանում է Գիորգի Անցուխելիձեի անունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The President of Georgia granted Sergeant Giorgi Antsukhelidze a title of a national hero». ՎՀ նախագահի աշխատակազմ. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  2. http://rustavi2.com/en/news/24186(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Վրաց զինվորականի ընտանիքը ՄԻԵԴ-ում դատական հայտ է ներկայացրել Ռուսաստանի դեմ». Caucasian Knot. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.(անգլ.)
  4. Chichua, Nino. «პრეზიდენტმა 2008 წლის ომის გმირი გიორგი ანწუხელიძე სიკვდილის შემდეგ ეროვნული გმირის ორდენით დააჯილდოვა» (վրացերեն). Pirweli.
  5. «GYLA Appeals European Court regarding the Torture of Giorgi Antsukhelidze». Interpressnews (Humanrights.ge). 2010 թ․ ապրիլի 13.(անգլ.)
  6. «МВД Южной Осетии ведет переговоры с Грузией об освобождении Сослана Пухаева». Novyi Region (Russian). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Georgia Files Europe Suit Over Soldier's Alleged Torture, Killing». Radio Free Europe/Radio Liberty. 2010 թ․ ապրիլի 14. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.