Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան
Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան(ց) (ծննդ. թվ. անհայտ է - 1711, Տփղիս), հայազգի պետական, հասարակական գործիչ, Տփղիսի մելիք (քաղաքապետ)[1][2][3][4]։
Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան | ||
| ||
---|---|---|
1699 - 1711 | ||
Նախորդող | Ասլամազ Ամիրյան Բեհբուդյան | |
Հաջորդող | Զուրաբ Գիորգյան Բեհբուդյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Գործունեություն՝ | Պետական Քաղաքական Հասարակական | |
Ազգություն | Հայեր | |
Ամուսին | Խամփերվան | |
Զավակներ | Զուրաբ Պապը | |
Կենսագրություն
խմբագրելԳիորգի Ասլամազյան Բեհբուդյանի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Սկսած 1699 թվականից մինչև 1711 թվականը նա եղել է Տփղիսի (Թբիլիսի) մելիք[2]։ Գիորգիի մելիքության պաշտոնը վարելու ընթացքում տանուտերեր են հիշվում Պապը (1696-1706 թթ., 1712 թ.) և Փարսադանը (1705-1712 թթ., 1714 թ.), իսկ վերջիններիս օգնական՝ Քայխոսրոն (1701-1714 թթ.): 1703 թվականին վերակառուցել է հոր և պապի կողմից կառուցված Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցին, որի օծման տարում էլ՝ 1711 թվականին վախճանվել է[Ն 1]։ Մելիք Գիորգին մասնակցություն է ունեցել Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցման աշխատանքներին։ Նրա նախաձեռնությամբ նորոգվել են նաև եկեղեցու շրջապատը[1][2][3]։
Գիորգի Ասլամազյան Բեհբուդյանն ամուսնացած էր Խամփերվանի հետ և ուներ որդիներ՝ Զուրաբն ու Պապը[1][4]։
Մահացել է 1711 թվականին[1]։ Թաղված է եղել Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[5]։
Նշումներ
խմբագրել- ↑ 1703 թ. վերակառուցված եկեղեցին անհնար է, որ օծված լիներ 1741 թ., բացի այդ, մինչև 1741 թ. Տփղիսի մելիք են հիշվում Գիորգիի որդի Զուրաբը, Աշխարհբեկ Բ-ն և Աղան, որոնք այդ պաշտոնը ստանձնել էին հաջորդաբար, ուստի բնագրում «ՌՃՂ» (1741) ակնհայտ վրիպում է։ Հարկ է ուղղել՝ ՌՃԿ (1711)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 2,2 დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (ხვი-ხიხ სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 59-62, 65, 67, 70-72, 75, 77, 80, 85, 86, 88։
- ↑ 3,0 3,1 ՀՀՊՊԿԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 8:
- ↑ 4,0 4,1 «Կալվածագրեր», կազմեց` Աբրահամյան Հ., Երևան, 1941, էջ 131։
- ↑ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)