Գիորգի Կվիրիկաշվիլի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գիորգի Կվիրիկաշվիլի (վրաց.՝ გიორგი კვირიკაშვილი), վրացի քաղաքական և պետական գործիչ։ Ծնվել է 1967 թ. հուլիսի 20-ին, Թբիլիսիում)։ 2015 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2018 թ. հունիսի 13-ը Վրաստանի վարչապետ։
Գիորգի Կվիրիկաշվիլի | ||||
| ||||
---|---|---|---|---|
2015 - 2018 | ||||
Նախորդող | Իրակլի Ղարիբաշվիլի | |||
Կուսակցություն՝ | Վրացական երազանք | |||
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | ֆինանսիստ | |||
Ազգություն | վրացի | |||
Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառ | |||
Ծննդյան օր | հուլիսի 20, 1967 (57 տարեկան) | |||
Ծննդավայր | ԽՍՀՄ Թբիլիսի | |||
Քաղաքացիություն | Վրաստան | |||
Ինքնագիր | ||||
Կրթություն
խմբագրել1984-1991 թթ. սովորել է Թբիլիսի պետական բժշկական համալսարանում։ 1995 թ. ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ, 1998 թ.՝ Իլինոյսի համալսարանը՝ ֆինանսիստի մասնագիտությամբ։
Գործունեությունը
խմբագրել1993-1996 թթ. աշխատել է «Միացյալ Վրացական Բանկում»՝ հասնելով վարկային դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնին։
1996-1997 թթ. եղել է «Trade Invest Bank»-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
1998-1999 թթ. եղել է Միացյալ Վրացական Բանկի բիզնեսի զարգացման և մասնաճյուղերի ցանցի մենեջմենթի տնօրենը։
1999 թ.-ից աշխատել է պետական քարտուղարությունում՝ որպես ֆինանսական, արժութային և արտաքին տնտեսական հարաբերությունների ծառայության փոխտնօրեն։
1999-2004 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ։
2004-2006 թթ. աշխատել է Առաջին Կոմերցիոն բանկում (այժմ՝ «ՏաոՊրիվատԲանկ») որպես մենեջմենթի գծով խորհրդական։
2006-2011 թթ. եղել է «Քարթու Բանկի» գլխավոր տնօրեն։
2012-2015 թ. եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, 2013-2015 թթ.՝ նաև փոխվարչապետ։
2015 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։
2015-2018 թթ. Վրաստանի վարչապետ։