Գիորգի Մարգվելաշվիլի
Գիորգի Մարգվելաշվիլի (վրաց.՝ გიორგი მარგველაშვილი, սեպտեմբերի 4, 1969[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ[2] և Վրաստանի 4-րդ նախագահ։ Մասնագիտությամբ փիլիսոփա է, եղել է Վրաստանի հասարակական գործերի համալսարանի ռեկտոր (2000-2006 թթ., 2010-2012 թթ.), Վրաստանի կրթության և գիտության նախարար (2012-2013 թթ.)։
Գիորգի Մարգվելաշվիլի վրաց.՝ გიორგი მარგველაშვილი | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Կենտրոնական եվրոպական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փիլիսոփա |
Ամուսին | Մակա Չիչուա |
Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի նախագահ և Վրաստանի կրթության և գիտության նախարար |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ և Վրացական երազանք |
Կայք | president.gov.ge |
Ստորագրություն | |
Giorgi Margvelashvili Վիքիպահեստում |
2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության առաջադրած Դավիթ Բաքրաձեի նկատմամբ և դարձել Վրաստանի 4-րդ նախագահ[3]։
Ազատորեն տիրապետում է անգլերենին և ռուսերենին։
Ամուսնացած չէ։ Ունի մեկ դուստր։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Georgian PM names deputy as presidential candidate Արխիվացված 2013-10-29 Wayback Machine. Agence France-Presse. May 11, 2013. Accessed May 11, 2013.
- ↑ Սաակաշվիլին ընդունել է Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Մարգվելաշվիլի» հոդվածին։ |