Գիսանե
Գիսանե, հայկական պանթեոնի աստված։ Ավանդազրույցների համաձայն՝ Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ, մազ) բառով, այսինքն՝ իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Գիսանեն և նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին։ Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել։
Գիսանե | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Վայր | ![]() |
Եղբայր | Դեմետր |
Քույր/Եղբայր | Դեմետր (աստված) |
Բնորոշ գծեր | երկար մազեր, մուգ գույնի մաշկ |
Աղբյուրներ
խմբագրել- Տ. Ի. Լագունովա, Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ, Երևան, «Անտարես», 2010, էջ 20։