Գիտական աստիճան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գիտական աստիճան, գիտության որոշակի ճյուղի մասնագետի որակավորման աստիճան։ Առաջին անգամ մտցվել է միջնադարյան համալսարաններում։ ԽՍՀՄ-ում գոյություն ունեին գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ, որոնք շնորհվում էին բուհի կամ գիտական հիմնարկի խորհրդում հրապարակայնորեն դիսերտացիա պաշտպանած անձանց։ Գիտական աստիճան շնորհում էին որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտնականների խորհուրդները, հաստատում՝ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը։ Արտասահմանյան ժամանակակից ուսումնական և գիտահետազոտական հիմնարկներում գոյություն ունեն բակալավրի, մագիստրոսի, գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/a/ac/Juris_Doctor_diploma.jpg/250px-Juris_Doctor_diploma.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 76)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտական աստիճան» հոդվածին։ |