Գլազգոյի կոմայի սանդղակ
Գլազգոյի կոմայի սանդղակ (ԳԿՍ, անգլ․՝Glasgow coma scale (GCS)[1], կլինիկական սանդղակ է, որն օգտագործվում է մարդու գիտակցության մակարդակը գնահատելու համար։
GCS-ը արտացոլում է մարդու գիտակցական մակարդակը՝ գնահատելով նրա ակնային պատասխանը, խոսքը և մարմնի շարժումները ի պատասխան որոշակի ազդակների։ Այս երեք վարքագծային պատասխանները կազմում են սանդղակի երեք ցուցանիշները․ ակնային, խոսքային (վերբալ) և շարժողական։ GCS-ի միավորները կարող են տատանվել 3-ից (բոլորովին չի արձագանքում ոչ մի ազդակի) մինչև 15 (առկա է պատասխան բոլոր ազդակներին)։ Այս սանդղակը ստեղծված է գնահատելու և կողմնորշվելու գանգուղեղային վնասվածքով պացիենտներին (օրինակ ՃՏՊ-ից տուժած) առաջնային բուժօգնություն ցուցաբեման հարցում, ինչպես նաև հոսպիտալացված պացիենտների գիտակցական մակարդակի մշտադիտարկման համար։
GCS-ի ցածր միավորները կորելացվում են մահացության բարձր ռիսկի հետ։ Այնուամենայնիվ, միայն Գլազգոյի կոմայի սանդղակի միջոցով ճիշտ չէ կանխատեսել գանգուղեղային վնասվածքով պացիենտների կլինիկական ելքը։
Գնահատում
խմբագրելԳլազգոյի կոմայի սանդղակը կիրառելի է երկու տարեկանից բարձր տարիքախմբերում և բաղկացած է երեք ցուցանիշներից․ ակնային, խոսքային և շարժողական պատասխաններ։ Յուրաքանչյուր ցուցանիշի գնահատումը բերված է ստորև աղյուսակում։
Ցուցանիշ | Հնարավոր չէ գնահատել (NA), օրինակներ․ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
---|---|---|---|---|---|---|---|
Աչք (ակնային պատասխան) |
Աչքերի ծանր վնասվածք, էնուկլեացիա | Չկա ակնային պատասխան (չի բացում աչքերը) | Աչքերը բացում է ի պատասխան ցավի | Աչքերը բացում է ի պատասխան ձայնային ազդակի | Աչքերի ինքնուրույն (սպոնտան) բացում | - | - |
Խոսք (խոսքային պատասխան) |
Ինտուբացիա, խոսքի ի սկզբանե խանգարում, լեզվային առանձնահատկություններ, օրինակ՝ չտիրապետում | Չկա ձայնային պատասխան | Անկանոն ձայնային աղմուկներ | Անկանոն բառեր | Շփոթված է և ապակողմնորոշված, սակայն ի վիճակի է պատասխանել հարցերի | Կողմնորոշված է ժամանակի և տարածության մեջ, խոսքը ադեկվատ է | - |
Շարժումներ (շարժողական պատասխան) |
Պարալիչ/հեմիպարեզ (ձեռքբերովի պատճառներ․ օրինակ՝ տարած կաթված, տարած վնասվածք՝ նյարդային համակարգի ընդգրկմամբ կամ ի ծնե առկա, օրինակ՝ ՄՈՒԿ) | Չկան շարժումներ | Անոմալ տարածում (ուղեղազրկման դիրք (դեցերեբրացիա)) | Անոմալ ծալում (կեղևազրկման դիրք (դեկորտիկացիա)) | Ծալում/ ցավային ազդակից հետքաշում | Ցույց է տալիս ցավային ազդակի տեղակայումը | Կատարում է հրահանգներ |
Գլազգոյի կոմայի սանդղակով գնահատումը կարող է ներկայացվել կամ ընդհանուր միավորի տեսքով (3-ից 15) կամ առանձին ցուցանիշներով (E (Eye)` ակնային պատասխան, V (Verbal)՝ խոսքային պատասխան և M (Motor)՝ շարժողական պատասխան)։ Յուրաքանչյուր ցուցանիշի համար միավորը գնահատվում է ըստ այն լավագույն պատասխանի, որը գնահատման պահին առկա է հետազոտվողի մոտ[3]։
Օրինակ՝ եթե հետազոտվողը ճշգրիտ կատարում է բոլոր շարժողական հրահանգները, բայց միայն աջ կողմից, ապա շարժողական ցուցանիշի համար միավորը գնահատվում է 6։ Սանդղակը նաև հաշվի է առնում այն վիճակները, երբ ցուցանիշը հնարավոր չէ գնահատել։ Այդ դեպքում, երբ որևէ կոնկրետ ցուցանիշ հնարավոր չէ ստուգել, ապա այդ ցուցանիշը չի գնահատվում (անգլ․՝ NT (not testable)) և սանդղակը ընդհանուր միավորով չի ներկայացվում։
Արդյունքները կարող են ներկայացվել ինչպես Գլազգոյի կոմայի սանդղակի ընդհանուր միավորով (երեք ցուցանիշների գումար), այնպես էլ առանձին ցուցանիշների միավորների տեսքով։ Որպես օրինակ՝ GCS-ով գնահատումը կարող է ներկայացվել այսպես․ GCS 12, E3 V4 M5: Մեկ այլ դեպքում, երբ հիվանդը, օրինակ՝ ինտուբացված է, գնահատումը կարող է ներկայացվել այսպես․ GCS E2 V NT (չի գնահատվել) M3:
Գնահատումը երեխաների շրջանում
խմբագրելԵրկու տարեկանից փոքր երեխաների դեպքում Գլազգոյի կոմայի սանդղակի ցուցանիշների գնահատումը բավականին բարդ է, այդ իսկ պատճառով երեխաների համար մշակվել է սանդղակի հատուկ տարբերակ, որը ներկայացված է ստորև․
Չի գնահատվում (NT) | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
---|---|---|---|---|---|---|---|
Աչք | Օր․՝ աչքերի ծանր վնասվածք | Չի բացում աչքերը | Բացում է աչքերը ի պատասխան ցավային ազդակի | Բացում է աչքերը ի պատասխան ձայնային ազդակի | Աչքերը ինքնուրույն (սպոնտան) է բացում | - | - |
Խոսք | Օր․՝ ինտուբացիա | Չկա որևէ ձայնային պատասխան | Առկա է տնքոց ի պատասխան ցավային ազդակի | Առկա է լաց ի պատասխան ցավային ազդակի | Գրգռված է/լացում է | Բլբլում է | - |
Շարժումներ | Օր․՝ կաթված | Չկան որևէ շարժումներ | Տարածում ի պատասխան ցավային ազդակի (ուղեղազրկման պատասխան) | Անոմալ ծալում ի պատասխան ցավային ազդակի (կեղևազրկման դիրք) | Առկա է հետքաշում ցավային ազդակից | Առկա է հետքաշում դիպչելուց | Առկա են ինքնուրույն և նպատակաուղղված շարժումներ |
Մեկնաբանում
խմբագրելԻնչպես առանձին ցուցանիշները, այնպես էլ ընդհանուր միավորը ունեն կարևոր նշանակություն։ Ուստի, արդյունքը ներկայացվում է հետևյալ ձևով․ GCS 9 = E2 V4 M3: Պացիենտները, ում մոտ առկա է ըստ սանդղակի 3-8 միավոր, համարվում են կոմատոզ[5]։ Ընդհանուր առմամբ, գանգուղեղային վնասվածքները ըստ ծանրության կարելի է դասակարգել հետևյալ կերպ․
- ծանր, GCS ≤ 8
- չափավոր, GCS 9–12
- թեթև, GCS ≥ 13[6]։
Ներշնչափողային ինտուբացիան և ծանր դիմային/ակնային այտուցը կամ վնասվածքը դարձնում են անհնարին ակնային և խոսքային ցուցանիշների գնահատումը։ Այս դեպքերում համապատասխան ցուցանիշի համար տրվում է 1 միավոր՝ հավելյալ մեկնաբանությամբ (Օր՝ "E1c", որտեղ "c" = closed․ փակ է, կամ "V1t" որտեղ "t"= tube, ինտուբացված է)։ Հաճախ մեկ միավորը չի էլ նշվում, և սանդղակը լրացվում է որպես Ec կամ Vt։ Ընդհանուր տեսքով կարող է լինել՝ "GCS 5tc"։ Սա նշանակում է, որ աչքերը փակ են, ենթադրենք այտուցի պատճառով, = 1, ինտուբացված է = 1, իսկ շարժողական պատասխանը գնահատվել է 3` անոմալ ծալման համար։
36 ամսեկանից փոքր երեխաների շրջանում GCS-ի կիրառման դժվարության պատճառով (նույնիսկ առողջ երեխայի դեպքում խոսքային պատասխանը դժվար գնահատելի է) կիրառվում է երեխաների Գլազգոյի կոմայի սանդղակը։
Պատմություն
խմբագրելՆախապատմություն
խմբագրել1960-ական թվականներին գանգուղեղային վնասվածքների գնահատումը և վարումը դարձավ արդիական։ Գանգուղեղային վնասվածքների դեպքերի քանակը շարունակ աճում էր, մասնավորապես՝ ավտոտրանսպորտի լայն տարածման պատճառով։ Բացի այդ, բժիշկները փաստում էին, որ վնասվածքից հետո պացիենտների լրիվ առողջացումը խնդրահարույց է։ Կար մտահոգություն, որ այս պացիենտների շրջանում բացակայում էր բժշկական տեսանկյունից ճշգրիտ գնահատումը և վարումը[7]։ Ճշգրիտ գնահատումը բժշկական վարման կարևորագույն կետերից է մի շարք պատճառներով։ Առաջին, նախնական ճշգրիտ գնահատումը ապահովում է հետագա համապատասխան բուժման պլանը։ Երկրորդ, գնահատումը կարևոր է պացիենտների մշտադիտարկման համար․ այն թույլ է տալիս ժամանակին միջամտել, օրինակ՝ երբ առկա է վիճակի վատթարացում։ Եվ վերջապես, գնահատման ճիշտ համակարգը թույլ է տալիս ճշգրիտ դասակարգել պացիենտներին։ Այս ամենը թույլ է տալիս պարզել, թե բուժման որ տարբերակն է ավելի ընդունելի տարբեր պացիենտների համար։
Գանգուղեղային վնասվածքի գնահատման մի շարք տարբերակներ են մշակվել (տարբեր «կոմաների սանդղակներ»), սակայն դրանցից ոչ մեկը լայն կիրառում չստացավ։ 1974 թվականի դրությամբ հրապարկվել էր 13 սանդղակ, որոնք բոլորն էլ սահմանում էին գիտակցության մակարդակի գծային գնահատում[8][9][10][11][12][13][14][15][16]։ Այս սանդղակները ունեին երկու խնդիր․ առաջին, սանդղակներում գիտակցության մակարդակը վատ էր սահմանվում, ինչը բարդացնում էր բժշիկների և բուքույրերի կողմից գանգուղեղային վնասվածքով պացիենտների գնահատումը։ Երկրորդ, տարբեր սանդղակներում ներառված էին բազմիմաստ և անհասկանելի տերմիններ, որոնք դժվարացնում էինք անձնակազմի և հետազոտվողի հաղորդակցումը[17]։
Ծագում
խմբագրելՍտեղծված պայմաններում Բրայան Ջեննեթը և Գրեհեմ Տիսդեյլը սկսեցին աշխատել գիտակցության գնահատման մի համակարգի շուրջ, որը հետագայում ստացավ Գլազգոյի կոմայի սանդղակ անվանումը։ Հիմնվելով իրենց փորձի վրա՝ նրանք նպատակ դրեցին ատեղծել մի սանդղակ, որը անպայման պետք է համապատասխաներ որոշակի պահանջներին։ Առաջին, այն պետք է լիներ հասանելի, որպեսզի առանց որևէ հատուկ դասընթացի սանդղակը հնարավոր լիներ հեշտությամբ կիրառել։ Երկրորդ՝ այն պետք է լիներ հուսալի, որպեսզի բժիշկները սանդղակով գնահատման արդյունքում ստանային վստահելի արդյունքներ։ Եվ երրորդ՝ սանդղակում պետք է ներառվեր այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է գանգուղեղային տրավմայով պացիենտների վարման համար[17]։
Նրանց աշխատանքի արդյունքում 1974 թվականին հրապարակվեց Գլազգոյի կողմայի սանդղակի առաջին տարբերակը[1]։ Սանդղակի նախնական տարբերակը ներառում էր երեք ցուցանիշներ (ակնային շարժումներ, շարժողական վերահսկողություն և խոսքային վերահսկողություն)։ Այս ցուցանիշները գնահատվում էին հստակ սահմանված վարքագծային պատասխանների հիման վրա։ Հրապարակման մեջ ընդգրկված էին նաև սանդղակի կիրառման և մեկնաբանման հստակ ուղեցույցներ։ Նախնական սանդղակը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է ներկայիս օգտագործվող սանդղակին, բացառություն է կազմում շարժողական ցուցանիշի գնահատումը։ Նախնական տարբերակում շարժողական պատասխանը ընդգրկում էր միայն հինգ մակարդակ՝ միավորելով «ծալումը» և «անոմալ ծալումը»։ Ջեննեթն ու Տիսդեյլը համարեցին, որ այս երկու ցուցանիշների տարբերակումը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել[1]։
Գլազգոյի կոմայի սանդղակի թարմացումներ
խմբագրել1976 թվականին Տիսդեյլը վերանայեց սանդղակի շարժողական ցուցանիշը՝ ծալիչ պատասխանի գնահատումը տարբերակելու համար[2]։ Ծալիչ պատասխանը ճշգրիտ տարբերակվում էր նախապատրաստված անձկանազմի կողմից։ Հետագա հետազոտությունները նույնպես ցույց տվեցին, որ նորմալ և անոմալ ծալիչ պատասխանների դեպքում առկա են տարբեր կլինիկական ելքեր[18]։ Արդյունքում, ներկայումս որպես ստանդարտ կիրառվում է շարժողական ցուցանիշի վեց մակարդակ։
Տիսդեյլը նախնական փուլում հակված չէր օգտագործել GCS-ի գնահատումը գումարային միավորի տեսքով[17]։ Այնուամենայնիվ, հետագա աշխատանքները ցույց տվեցին, որ GCS-ի ցուցանիշների միավորների գումարը՝ Գլազգոյի կոմայի միավորը (Glasgow Coma Score), ունի կլինիկական կարևոր նշանակություն։ Մասնավորապես, գումարային միավորը կորալացվում է հետագա կլինիկական ելքի հետ (ներառելով մահացությունը և հաշմանդամությունը)[18]։ Ներկայումս Գլազգոյի կոմայի միավորը ակտիվ օգտագործվում է տարբեր հետազոտություններում՝ պացիենտներին ըստ խմբերի դասակարգելու համար։ Միավորը նաև կիրառվում է կիլինիկական պրակտիիկայում որպես բոլոր ցուցանիշների առանձին միավորների ավելի կրճատ տարբերակ։
Կլինիկական կիրառում
խմբագրելԳլազգոյի կոմայի սանդղակը սկզբում ներդրվել էր Գլազգոյի նյարդավիրաբուժական բաժանմունքի բուժքույրների շրջանում[17]։ 1975 թվականի բուքույրների կողմից հրապարակումից հետո, այն սկսեց ներդրվել նաև այլ բժշկական կենտրոններում[19]։ GCS-ի լայնորեն կիրառման սկիզբը կապված է 1978 թվականին տեղի ունեցած երկու կարևոր իրադարձությունների հետ[17]։ Առաջինը, Թոմ Լենգֆիթը, ով այդ ժամանակաշրջանում նյարդավիրաբուժության ոլորտում առաջատար մասնագետներից էր, հրապարակեց մի խմբագրական հոդված Journal of Neurosurgery ամսագրում, որտեղ նյարդավիրաբուժական բաժանմունքներին կոչ էր անում ներդնել իրենց պրակտիկայում GCS գնահատման համակարգը[20]։ Եվ երկրորդ, GCS-ը ներառվեց վնասվածքների ընդլայնված կենսաապահովման (Advanced Trauma Life Support (ATLS)) ուղեցույցում, որը լայնորեն կիրառվում էր մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ անձնակազմը տիրապետում էր սանդղակին[21]։
Հակասական տեսակետեր
խմբագրելGCS-ի նպատակահարմարությունը ենթարկվեց քննադատման մի շարք հետազոտողների կողմից, ովքեր պնդում էին, որ սանդղակն ունի ցածր վստահելիություն և պրոգնոստիկ տեսանկյունից դրա կիրառումը նպատակահարմար չէ[22]։ Չնայած, որ համամասնական, համաձայնեցված նոր սանդղակ այդպես էլ չմշակվեց, հետագայում ներդրվեցին այլ գնահատման համակարգեր, ինչպիսիք են պարզեցված շարժողական գնահատման սանդղակը և FOUR միավորը (Full Outline of UnResponsiveness՝ ազդակի հանդեպ պատասխանի բացակայության լրիվ գնահատում), որոնք հանդիսանում են GCS-ի ավելի կատարելագործված և ձևափոխված տարբերակներ[23]։ Ճիշտ է, մասնագետների միջև այս սանդղակների հանդեպ վստահելիությունը ավելի բարձր է գնահատվել, սակայն դրանք դեռևս չեն համաձեյնեցվել որպես փոխարինող գործիք համընդհանուր կիրառման հարցում[24]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՀղումներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Teasdale G, Jennett B (July 1974). «Assessment of coma and impaired consciousness. A practical scale». The Lancet. 2 (7872): 81–4. doi:10.1016/s0140-6736(74)91639-0. PMID 4136544.
- ↑ 2,0 2,1 Teasdale G, Jennett B (1976). «Assessment and prognosis of coma after head injury». Acta Neurochirurgica. 34 (1–4): 45–55. doi:10.1007/BF01405862. PMID 961490. S2CID 32325456.
- ↑ Glynn M (2012). Hutchinson's clinical methods (23rd ed.). India: Elsevier. ISBN 9788131232880.
- ↑ Borgialli DA, Mahajan P, Hoyle JD, Powell EC, Nadel FM, Tunik MG, և այլք: (August 2016). «Performance of the Pediatric Glasgow Coma Scale Score in the Evaluation of Children With Blunt Head Trauma». Academic Emergency Medicine. 23 (8): 878–84. doi:10.1111/acem.13014. PMID 27197686.
- ↑ Bickley LS, Szilagyi PR, Hoffman RM (2017). Bates' Guide to Physical Examination and History Taking, Twelfth Edition. Wolters Kluwer. էջ 791. ISBN 978-1-4698-9341-9.
- ↑ «Resources Data: Glasgow Coma Scale» (PDF). Centers for Disease Control and Prevention. U.S. Department of Health & Human Services. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Mckissock W, Taylor J, Bloom W, Till K (1960). «Extradural Hæmatoma». The Lancet. 276 (7143): 167–172. doi:10.1016/s0140-6736(60)91322-2. ISSN 0140-6736.
- ↑ Bouzarth WF (January 1968). «Neurosurgical watch sheet for craniocerebral trauma». The Journal of Trauma. 8 (1): 29–31. doi:10.1097/00005373-196801000-00004. PMID 5293834.
- ↑ Bozzamarrubini ML (1964 թ․ ապրիլի 1). «Resuscitation treatment of the different degrees of unconsciousness». Acta Neurochirurgica. 12 (2): 352–65. doi:10.1007/BF01402103. PMID 14293386. S2CID 38678828.
- ↑ Fischgold H, Schwartz BA, Dreyfus-Brisac C (February 1959). «Indicateur de l'état de présence et tracés électroencéphalographiques dans le sommeil nembutalique» [Indicator of the state of responsiveness and electroencephalographic recordings during nembutal-induced sleep]. Electroencephalography and Clinical Neurophysiology (ֆրանսերեն). 11 (1): 23–33. doi:10.1016/0013-4694(59)90004-5. PMID 13630229.
- ↑ Fisher CM (1969). «The neurological examination of the comatose patient». Acta Neurologica Scandinavica. 45 (S36): 5–56. doi:10.1111/j.1600-0404.1969.tb04785.x. PMID 5781179. S2CID 68037509.
- ↑ Mollaret P, Goulon M (July 1959). «[The depassed coma (preliminary memoir)]». Revue Neurologique. 101: 3–15. PMID 14423403.
- ↑ «Acute Injuries of the Head. By G. F. Rowbotham. Fourth edition. 9⅝ × 6¾ in. Pp. 604, with 271 illustrations. 1964. Edinburgh: E. & S. Livingstone Ltd. £5». British Journal of Surgery (անգլերեն). 52 (2): 158. February 1965. doi:10.1002/bjs.1800520221.
- ↑ Ommaya AK, Sadowsky D (September 1966). «A system of coding medical data for punched-card machine retrieval. II. As applied to head injuries». The Journal of Trauma. 6 (5): 605–17. doi:10.1097/00005373-196609000-00006. PMID 5928631.
- ↑ Overgaard J, Hvid-Hansen O, Land AM, Pedersen KK, Christensen S, Haase J, և այլք: (September 1973). «Prognosis after head injury based on early clinical examination». Lancet. 2 (7830): 631–5. doi:10.1016/S0140-6736(73)92477-X. PMID 4125617.
- ↑ Plum F, Posner JB (1972). «The diagnosis of stupor and coma». Contemporary Neurology Series. 10: 1–286. PMID 4664014.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 Mattei TA, Teasdale GM (February 2020). «The Story of the Development and Adoption of the Glasgow Coma Scale: Part I, The Early Years». World Neurosurgery. 134: 311–322. doi:10.1016/j.wneu.2019.10.193. PMID 31712114. S2CID 207955750.
- ↑ 18,0 18,1 Teasdale G, Murray G, Parker L, Jennett B (1979). Brihaye J, Clarke PR, Loew F, Overgaard J (eds.). «Adding up the Glasgow Coma Score». Acta Neurochirurgica. Supplementum. Vienna: Springer Vienna. 28 (1): 13–6. doi:10.1007/978-3-7091-4088-8_2. ISBN 978-3-7091-4090-1. PMID 290137.
- ↑ Teasdale G, Galbraith S, Clarke K (June 1975). «Acute impairment of brain function-2. Observation record chart». Nursing Times. 71 (25): 972–3. PMID 1144086.
- ↑ Langfitt TW (May 1978). «Measuring the outcome from head injuries». Journal of Neurosurgery (ամերիկյան անգլերեն). 48 (5): 673–8. doi:10.3171/jns.1978.48.5.0673. PMID 641547.
- ↑ Collicott PE, Hughes I (March 1980). «Training in advanced trauma life support». JAMA. 243 (11): 1156–9. doi:10.1001/jama.1980.03300370030022. PMID 7359667.
- ↑ Green SM (November 2011). «Cheerio, laddie! Bidding farewell to the Glasgow Coma Scale». Annals of Emergency Medicine. 58 (5): 427–30. doi:10.1016/j.annemergmed.2011.06.009. PMID 21803447.
- ↑ Iyer VN, Mandrekar JN, Danielson RD, Zubkov AY, Elmer JL, Wijdicks EF (August 2009). «Validity of the FOUR score coma scale in the medical intensive care unit». Mayo Clinic Proceedings. 84 (8): 694–701. doi:10.4065/84.8.694. PMC 2719522. PMID 19648386.
- ↑ Fischer M, Rüegg S, Czaplinski A, Strohmeier M, Lehmann A, Tschan F, և այլք: (2010). «Inter-rater reliability of the Full Outline of UnResponsiveness score and the Glasgow Coma Scale in critically ill patients: a prospective observational study». Critical Care. 14 (2): R64. doi:10.1186/cc8963. PMC 2887186. PMID 20398274.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Հիմնական աղբյուրներ
խմբագրել- Teasdale G, Murray G, Parker L, Jennett B (1979). «Adding up the Glasgow Coma Score». Acta Neurochirurgica. Supplementum. 28 (1): 13–6. doi:10.1007/978-3-7091-4088-8_2. ISBN 978-3-7091-4090-1. PMID 290137.
- Meredith W, Rutledge R, Fakhry SM, Emery S, Kromhout-Schiro S (May 1998). «The conundrum of the Glasgow Coma Scale in intubated patients: a linear regression prediction of the Glasgow verbal score from the Glasgow eye and motor scores». The Journal of Trauma. 44 (5): 839–44, discussion 844–5. doi:10.1097/00005373-199805000-00016. PMID 9603086.
- Glasgow Coma Scale at 40 | The new approach to Glasgow Coma Scale assessment (YouTube video on the Glasgow Coma Scale)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլազգոյի կոմայի սանդղակ» հոդվածին։ |