Գլաֆիրա Մակարևնա Վասիլևիչ (բելառուս․՝ Глафіра Макараўна Васіле́віч, մարտի 29 (ապրիլի 10), 1895, մարտի 15, 1895(1895-03-15)[1] կամ 1895[2], Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1971(1971-04-22) կամ 1971[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, այլ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգ[5]), խորհրդային նշանավոր լեզվաբան, ազգագրագետ-էվենկագետ, շուրջ 200 աշխատանքների հեղինակ, այդ թվում 5 բառարանների և էվենսկերեն ավելի քանի 50 դպրոցական դասագրքերի։ Լեզվաբանական գիտությունների թեկնածու (1935) և պատմական գիտությունների դոկտոր (1969)[6]։

Գլաֆիրա Վասիլևիչ
բելառուս․՝ Глафіра Макараўна Васілевіч
Ծնվել էմարտի 29 (ապրիլի 10), 1895, մարտի 15, 1895(1895-03-15)[1] կամ 1895[2]
Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 22, 1971(1971-04-22) կամ 1971[2]
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ազգագրագետ և լեզվաբան
Հաստատություն(ներ)Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտազգագրություն[3], լեզվաբանություն[3], Էվենկներ[3] և Էվենսկերեն[3]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][3]
Գիտական ղեկավարԼև Շտեռնբերգ և Վլադիմիր Բոգորազ
Հայտնի աշակերտներՎերա Ցինցիուս և Chuner Taksami?

Կենսագրություն

խմբագրել
Էվենկական օրորոցին, որը կատարելապես հարմարեցված է քոչվոր կենսակերպին[7], նվիրված է Գլաֆիրա Վասիլևիչի աշխատություններից մեկը[8]։

Գլաֆիրայի ծնվելուց կարճ ժամանակ անց Վասիլևիչ ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Հայրը աշխատել է գործարանում, մայրը եղել է տնաշխատ դերձակուհի։ Գլաֆիրան սովորել է Պետրովսկի կանանց վարժարանում, 14 տարեկանից մասնավոր դասեր է տվել։ 1913-1920 թվականներին աշխատել է գանձապետարանի փոստատան արտաքին փոստի բաժնում։ Այնուհետև աշխատել է որպես դպրոցական ուսուցչուհի և առանց աշխատանքը թողնելու ընդունվել է Պետրոգրադի աշխարհագրական ինստիտուտի ազգագրության ֆակուլտետ[6]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1925 թվականին ԽՍՀՄ կենտրոնական գործադիր կոմիտեին կից հյուսիսային ծայրամասերի (Հյուսիսի կոմիտե) ազգությունների աջակցման կոմիտեի Լենինգրադի բաժանմունքի կողմից գործուղման է ուղարկվել Իրկուտսկի և Ենիսեյի նահանգ՝ էվենկների ուսումնասիրման, ազգագրական և լեզվաբանական նյութերի հավաքագրման համար։ Այս գործուղումը տարորոշել է նրա հետագա գիտական գործունեության ուղղությունները[6]։ Իր կյանքի ընթացքում նա մասնակցել է 11 արշավախմբերի, որոնց ընթացքում հավաքել է նյութեր լեզվի, բանահյուսության, հասարակական կացութաձևի և էվենկների շամանության վերաբերյալ[5]։

Գ. Վասիլևիչի ստեղծագործական առաջին շրջանը հիմնականում նվիրված է եղել լեզվաբանական հետազոտություններին[6]։ Աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի Ռուսաստանի Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բուն փոքրաթիվ ազգերի ամբիոնում որպես կից ասիստենտ, 1927 թվականից Լենինգրադի արևելյան ինստիտուտում դասավանդել է էվենսկերեն։ 1931 թվականից Ա. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում աշխատել է դոցենտ, որտեղ դասավանդել է էվենսկերեն[5]։ Հիմնարար ներդրում է ունեցել Արևելյան Սիբիրի և Հեռավոր Արևելքի մի շարք շրջանների էվենկների լեզվի բարբառագիտական ուսումնասիրության մեջ՝ հրապարակելով էվենսկերեն-ռուսերեն բարբառագիտական բառարան (Լ., 1934), Էվենսկերենի բարբառների ակնարկներ (Լ., 1948)[9]: 1931-1951 թվականներին հրատարակել է էվենկիական տարրական դպրոցի էվենսկերեն և ռուսերեն 62 դասագիրք, 12 ծրագիր և ձեռնարկ, գեղարվեստական գրականության էվենսկերեն մի շարք թարգմանություններ[5]։ Ինքը գրել է էվենսկերեն բանաստեղծություններ երեխաների համար[10]։ 1935 թվականին նրան շնորհվել է լեզվաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության[6]։ Լեզվաբանության բնագավառում նրա գիտական վաստակը ճանաչվել է ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում[11]։

Վերապրել է Լենինգրադի շրջափակումը։ Շրջափակման ժամանակ աշխատանքի է անցել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտում[5][6]։

1952 թվականի ապրիլի 8-ին ձերբակալվել է այն բանի մեղադրանքով, որ նա.

<…> 1930-1939 թվականների և 1946-1951 թվականների ընթացքում հրատարակվող էվենսկերեն ուսումնական, գեղարվեստական գրականությունում և գիտական հոդվածներում թույլ էր տվել քաղաքական բնույթի աղավաղումներ, առաջ է քաշել լեզվի մասին հետադիմական տեսություններ, կոպիտ նատուրալիստական ձևով գռեհկացրել է բառարանները <…> ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկին ուղղված նամակում և «Մարքսիզմն ու ազգային հարցը» համառոտագրությունում զրպարտել է ԽՄԿԿ և խորհրդային իշխանության ազգային քաղաքականությանը[6]:

Հունիսի 9-ին հեռացվել է ազգագրության ինստիտուտից։ 1952 թվականի հուլիսի 12-ին Լենինգրադի քաղաքային դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան նրան մեղավոր է ճանաչել ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 5810-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ 5 տարի ժամկետով իրավունքների սահմանափակմամբ և «Լենինգրադի պաշտպանության համար» ու «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներից զրկմամբ։ 1952 թվականի օգոստոսի 19-ի ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի որոշմամբ Գ. Վասիլևիչի վճռաբեկ բողոքը մնացել է առանց բավարարման։ Պատիժը կրել է Մոլոտովի շրջանում։ Ստալինի մահից հետո ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի նախագահությամբ 1955 թվականի հունիսի 30-ի որոշմամբ վերականգնվել է անունը և հուլիսի 18-ին նա ազատ է արձակվել[6]։

1955 թվականի հոկտեմբերի 1-ին վերականգնվել է ազգագրության ինստիտուտի հին աշխատատեղը։ Իր ստեղծագործության երկրորդ շրջանում Գլաֆիրա Վասիլևիչը հիմնականում զբաղվել է ոչ թե լեզվաբանական, այլ ազգագրական հետազոտություններով։ Նրա աշխատանքների մեծ մասը նվիրված է եղել բանահյուսությանը, հասարակական կենցաղին, էվենկների էթնոգենեզին, շամանությանը[6]։ Գիտնականը մեծ թվով գիտական աշխատանքներ է հրապարակել։ Գլաֆիրա Մակարևնայի ազգագրական աշխատանքների թեմայով հրապարակած ամենակարևոր գիրքը «Էվենկներ։ Պատմա-ազգագրական ակնարկներ (XVII-XX դարի սկիզբ)» (Լ., 1969, 304 էջ) աշխատությունն է, որը առաջ է բերել ինչպես դրական[12], այնպես էլ քննադատական[13] արձագանքներ։ Մինչ օրս չի հրատարակվել նրա «Լեզվի, բանահյուսության և ազգագրության նյութերը տունգուսների էթնոգենեզի խնդրի վերաբերյալ» աշխատությունը։

1969 թվականի մայիսի 16-ին ԽՍՀՄ ԲՈՀ-ի որոշմամբ Գլաֆիրա Վասիլևիչին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ատենախոսության փոխարեն նրան թույլատրվել է ներկայացնել հրապարակված աշխատանքների ամբողջությունը[6][14]։

Գլաֆիրա Վասիլևիչը մահացել է 1971 թվականի ապրիլի 22-ին։

Հիմնական աշխատանքներ

խմբագրել
Рец.: Смоляк А. В., Соколова З. П. [Рецензия] // Сов. этнография. — 1971. — № 1. — С. 163—166.
Гурвич И. С., Долгих Б. О., Туголуков В. А. [Рецензия] // Там же. — С. 166—168.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Таксами Ч. М. Глафира Макарьевна Василевич [некролог] // Сов. этнография. — 1971. — № 5. — С. 184—186.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Ермолова Н. В. Тунгусовед Глафира Макарьевна Василевич // Репрессированные этнографы / Сост. и отв. ред. Д. Д. Тумаркин. — М.: Вост. лит., 2003. — В. 2. — С. 10—46. — ISBN 5-02-018321-0.
  7. Старостина Т. Г. (2011 թ․ դեկտեմբերի 6). «Детская люлька эвенков». Тальцы. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Василевич Г. М. Тунгусская колыбель (в связи с проблемой этногенеза тунгусо-маньчжуров) // Сб. Музея антропологии и этнографии. — 1960. — Т. 19. — С. 5—28. Архивировано из первоисточника 19 Օգոստոսի 2014.
  9. Болдырев Б. В. Итоги и задачи изучения тунгусо-маньчжурских языков // Б. О. Пилсудский — исследователь народов Сахалина : материалы международной научной конференции (31 октября — 2 ноября 1991 г.) / Под ред. В. М. Латышева, М. И. Ищенко. — Южно-Сахалинск: Сахалинский областной краеведческий музей, 1992. — Т. 2. — С. 10—18. — ISBN 5-900334-03-1. Архивировано из первоисточника 6 Հոկտեմբերի 2014.
  10. Козгова Е. «Женщина — легенда». Эвенкия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Обзор см.: Ермолова Н. В. Указ. соч. — С. 42.
  12. Смоляк А. В., Соколова З. П. [Рецензия] // Этнографическое обозрение. — 1971. — № 1. — С. 163—166. — Рец. на: Василевич. Г. М. Эвенки. Историко-этнографические очерки (XVII — начало XX в.) Л., 1969, 304 с.
  13. Гурвич И. С.,. [Рецензия] // Там же. — С. 166—168. — Рец. на то же соч.
  14. Василевич Г. М. Эвенки (к проблеме этногенеза тунгусов и этнич. процессов у эвенков). Доклад по опубл. работам, представл. на соискание учен. степени д-ра ист. наук. — Л., 1968. — 67 с.

Գրականություն

խմբագրել
  • Г. М. Василевич — крупнейший советский тунгусовед. (К 70-летию со дня рождения). Якутск, 1965.

Արտաքին հղումներ

խմբագրել