Գլեդիս Օլեբիլ Մասիրե
Գլեդիս Մոլեֆի Օլեբիլ Մասիրե (անգլ.՝ Gladys Molefi Olebile Masire, հուլիսի 30, 1932, Մահիկենգ - մայիսի 17, 2013, Փարքթաուն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), բոտսվանացի ուսուցիչ, քաղաքական գործիչ։ Եղել է Բոտսվանայի ամենաերկար կառավարող Առաջին տիկինը (1980-1998)։
Գլեդիս Օլեբիլ Մասիրե | |||
| |||
---|---|---|---|
1980-1998 | |||
Նախորդող | Ռութ Ուիլյամս Կհամա | ||
Հաջորդող | Բարբարա Մոգաե | ||
Մասնագիտություն՝ | ուսուցչուհի և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | քրիստոնեա | ||
Ծննդյան օր | հուլիսի 30, 1932 | ||
Ծննդավայր | Մահիկենգ | ||
Վախճանի օր | մայիսի 17, 2013 (80 տարեկան) | ||
Վախճանի վայր | Փարքթաուն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ | ||
Քաղաքացիություն | Բոտսվանա | ||
Ամուսին | Կվետ Կետումիլե Մասիրե | ||
Զավակներ | Mmasekgoa Masire-Mwamba? | ||
Պարգևներ | |||
Կենսագրություն
խմբագրելՕլեբիլ Մասիրեն ծնվել է 1932 թվականին Մաֆիկենգի Մոդիմոլա գյուղում՝ Ֆենկվան Մոգվերայի և Մաբու Մոգվերայի ընտանիքում։ Մորական կողմից սերում է Տավանա-ա-Թշիդի Մինա Տոլո թագավորական ընտանիքից։ Տիգերկլուֆն ավարտից հետո նա գնացել է մոր հետքերով և դարձել ուսուցիչ, երկար տարիներ դասավանդել Մաֆիկենգում, իսկ ավելի ուշ՝ Կանեում[1]։
1980-ական թվականներին Բոտսվանայում ԱՄՆ դեսպան Հորաս Դաուսոնի կնոջ՝ Լուլա Հորասի աջակցությամբ Օլեբիլ Մասիրեն Բոտսվանայում կազմակերպել է առաջին բարեգործությունը[2]։ Բարեգործությունն անվանվել է «Երեխան երեխային Բոտսվանայի հիմնադրամ», և Օլեբիլ Մասիրեն մինչև 1996 թվականին եղել է հիմնադրամի պատվավոր նախագահ[3]։
1990 թվականին Օլեբիլ Մասիրեն եղել է Մանդելայի ազգային ընդունելության կոմիտեի անդամ, որն օգնել է նախապատրաստվելու Նելսոն Մանդելայի 1990 թվականի հունիսին դեպի Գաբորոնե այցին Ռոբենայլենդից ազատագրվելուց հետո[4]։
Մահացել է 2013 թվականի մայիսի 17-ին Հարավաֆրիկյան Փարքթաուն արվարձանի Միլփարկ հիվանդանոցում։ Թաղված է Կանեում 2013 թվականի մայիսի 25-ին[1]։
Անձնական կյանք
խմբագրել1958 թվականին ամուսնացել է Բոտսվանայի նախկին նախագահ Կվետ Կետումիլե Մասիրեի հետ և ունեցել են վեց երեխա[5]։
Նախորդող Ռութ Ուիլյամս Կհամա |
Բոտսվանայի առաջին տիկին Գլեդիս Օլեբիլ Մասիր 1980 - 1998 |
Հաջորդող Բարբարա Մոգաե |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Fare thee well...Mother of the Nation». gov.bw. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «National Headliners». Jet. 1990 թ․ օգոստոսի 6. էջ 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Pridmore, Pat (1996). Children as health educators : the child-to-child approach (PDF) (Ph.D.). University of London. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-11-28-ին. Վերցված է 2018-01-12-ին.
- ↑ Makgala, Christian John (2006). «The BNF and BDP's 'Fight' for the Attention of the ANC, 1912-2004: A Historical Perspective». Botswana Notes and Records. 38: 115–133. JSTOR 41235991.
- ↑ Morton, Fred; Ramsay, Jeff; Themba Mgadla, Part (2008). Historical Dictionary of Botswana (4th ed.). էջ 208. ISBN 9780810854673. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.