Գլենդել (Կալիֆոռնիա)
Գլենդել (անգլ.՝ Glendale, արմտ. հայ.՝ Կլէնտէյլ), հայաշատ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում։ Մոտ 80.000 հայեր են ապրում Գլենդելում, որտեղ գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2020 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 196․543, որի մոտ 40 տոկոսը հայեր են։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի Կապան, Գյումրի, Արցախի Մարտունի քաղաքների հետ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գլենդել | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Լոս Անջելես շրջան | ||||
Քաղաքապետ | Էլեն Ասատրյան | ||||
Հիմնադրված է | 1884 թ. | ||||
Մակերես | 79,155776 կմ², 79,211766 կմ² | ||||
ԲԾՄ | 522 ֆուտ | ||||
Բնակչություն | ▲196 543 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 818 | ||||
Պաշտոնական կայք | glendaleca.gov(անգլ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԳլենդելի տարածքում պատմականորեն բնակվել է թոնգվա բնիկ ժողովուրդը։
1798 թվականին իսպանական բանակի եֆրեյտոր Խոսե Մարիա Վերդուգոն Կալիֆոռնիաների նահանգապետից ստացել է Ռանչո Սան Ռաֆայել անունով հողաբաժինը, որտեղ ինքն ու իր ընտանիքն արդեն 1784 թվականից զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ 1860 թվականին նրա Վերդուգոյի՝ Տեոդորո Վերդուգոն, կառուցել է Կատալինա Վերդուգո ադոբեն, որը Գլենդելի ամենահին կառույցն է և այժմ թանգարան է։ Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ այստեղ են ժողովվել Կալիֆոռնիայի մեքսիկացի առաջնորդները և որոշել հանձնվել ամերիկացի փոխգնդապետ Ջոն Ֆրեմոնտին։ Վերդուգոյի ժառանգները հողաբաժինը հատվածաբար վաճառել են կամ կորցրել սնանկացման հետևանքով․ այս հատվածներից որոշները այժմ մաս են կազմում Լոս Անջելեսի Էթուոթեր Վիլեջ, Իգըլ Ռոք և Հայլենդ Փարկ թաղամասերի։
1884 թվականին տեղի բնակիչները Գլենդել քաղաքն են հիմնադրել այսօրվա Գլենդելի կենտրոնի տեղում։ Երեք տարի անց քաղաքից հարավ-արևմուտք հիմնադրվել է Թրոպիկո բնակավայրը, որը միացվել է Գլենդելին 1918 թվականին։ Գլենդելի զարգացումը նպաստել է գործարար Լեսլի Բրենդի գործունեությունը, որի շնորհիվ Գլենդելում սկսել է գործել տրամվայ։ Նրա անունով է կոչվում Գլենդելի գլխավոր պողոտաներից մեկը։
Գլենդելի բնակչության թիվն հնգապատկել է 1920-ական թվականներին, հասնելով 62․736 մարդու 1930 թվականին։ 1923 թվականին Գլենդելում կառուցվել է օդանավակայան, որը կոչվել է «Գրենդ Սենտրալ» օդանավակայան և գործել մինչև 1959 թվականը (տերմինալը դեռևս կանգուն է)։
Մինչև 1960-ականների վերջերը Գլենդելը եղել է այսպես կոչված «մայրամուտի քաղաք», որտեղից ոչ սպիտակամորթ մարդիկ պարտավոր էին հեռանալ ամեն օր որոշ ժամին, հակառակ դեպքում՝ կձերբակալվեին և կարող էին ենթարկվել բռնթության։
Աշխարհագրություն
խմբագրելԳլենդելը գտնվում է Սան Ֆեռնանդոյի հովտի հարավարևելյան կողմում, Սան Գաբրիել և Վերդուգո լեռների ստորոտում։ Հյուսիսից սահմանակցում է Լա Քանյադա Ֆլինթրիջ, Լա Քրեսենտա և Թահանգա համայնքներին, հարավից՝ Էթուոթեր Վիլեջ և Գլեսել Փարկ համայնքներին, արևելքից՝ Փասադենա քաղաքին և Իգըլ Ռոք համայնքին, արևմուտքից՝ Գրիֆիթ Փարկին և Բըրբանք քաղաքին։
Կլիմա
խմբագրելԳլենդելն ունի Միջերկրածովյան կլիմա։ Ամառները շոք են, ձմեռները՝ մեղմ։ Տարեկան միջին տեղումների գումարը մոտ 33 սմ է, անձրև տեղում է հիմնականում նոյեմբերից մինչև ապրիլ ամիսներին։ Տաք կլիմայի պատճառով ձյուն հազվադեպ է տեղում լեռներում։
Ազգություններ
խմբագրել2010 թվականի[2] տվյալների համաձայն Գլենդելում ապրում է շուրջ 191719 բնակիչ։ Բնակչության խտությունը կազմում է 2421 կմ² տարածքում։ Ռասսայական կազմը հետևյալն է՝ 71,1 % սպիտակամորթներ, 16,4 % ասիացիներ, 1,3 % աֆրոամերիկացիներ, 0,3 % հնդիկներ, 0,1 % — Խաղաղ օվկիանոսի կղզիների հիմնական բնակիչներ, 6,3 % այլ ազգերի ներկայացուցիչներ։ Բնակչության 34,1 % կազմում են հայերը, իսկ 17,4 % լատինոամերիկացիներն են։
Տնտեսություն
խմբագրել1964 թվականից Գլենդելում տեղակայվել է «International Karate Association» միջազգային շտաբի շենքը։
2003 թվականից Գլենդելում տեղակայվել է «Ճանապարհ դեպի երջանկություն» միջազգային ֆոնդի շենքը։ Գլենդելը հայտնի է նաև որպես առաջին քաղաքը, որտեղ 1945 թվականին առաջին անգամ բացվեց աշխարհում առաջին «Baskin Robbins»[3] պաղպաղակա-սրճարանը։ Գլենդելում է տեղակայված նաև «Disney Television Animation» շտաբի շենքը։
Հայերը Գլենդելում
խմբագրել-
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցին Գլենդելում (2001)
Հայերը Գլենդելում բնակվում են 1920 թվականից, սակայն ներգաղթի աճն սկսվել է 1970-ական թվականներից։ Հայերն այստեղ լավ ինտեգրված են. նրանք այստեղ հիմնել են հայկական դպրոցներ, կուլտուր- մշակութային կրթօջախներ, հիմնարկ- ձեռնարկություններ։ Հայ բնակիչների թվի ցուցանիշներով Գլենդելն առաջինն է ԱՄՆ-ում, և այդ ցուցանիշներն աճել են վերջին երկու տասնամյակներում։ Գլենդելում է գտնվում ամենամեծ հայ համայնքը։ Համաձայն 2010 թ. ԱՄՆ բնակչության մարդահամարի, Գլենդելում բնակվում էր շուրջ 65,343 հայ[4], որը կազմում է ընդհանուր բնակչության 34,1% -ը, մինչդեռ 1990 թվականին եղել է 31 402 հայ[5]։ Հայկական System of a Down ռոք-խմբի շատ անդամներ իրենց կարիերան սկսել են Գլենդելում[6]։ Շատ դպրոցների հետ այստեղ է գտնվում նաև Չամլյանի հայկական դպրոցը։ Գլենդելի բնակչության 34.1% հայեր են
Հիշատակի պուրակ
խմբագրել1906 թվականից Գլենդելում գործում է «Ֆորեստ լաուն» գերեզմանոցը, որտեղ թաղված են Ամերիկայի բազմաթիվ անվանի «աստղեր»։ Գերեզմանոցում կան ավելի քան 250 հազար հուղարկավորվածներ։
Կլիմա
խմբագրելՀյուսիսափայլ, ամիսը ժամ, 2001—2011[7] | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
Հյուսիսափայլ, ժամ | 37 | 65 | 142 | 213 | 274 | 299 | 323 | 242 | 171 | 89 | 33 | 14 | 1902 |
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Glendale, California — 2010 Demographic Profile Data
- ↑ Татьяна Романова. «Мечтаю угостить мороженым президентов России и США», — Найджел Тревис, главный исполнительный директор Dunkin' Brands // Ведомости, 07.07.2010, 123 (2641)
- ↑ U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
- ↑ «ARMENIAN POPULATION UP VALLEY, GLENDALE AND BURBANK SHOW BIG PERCENTAGE HIKES». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ [1] Կաղապար:Уточнить ссылку
- ↑ Метеовеб.ру Գլենդելում հյուսիսափայլի միջին տևողությունը, ՄՊՀ-ի աստղադիտարան
Արտաքին հղումներ
խմբագրել- City of Glendale (EN)
- Armenian (Archive)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլենդել (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |