Գլխավոր հետախուզական վարչություն

Գլխավոր հետախուզական վարչություն ԳՀՎ, (ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ), հետախուզական հատուկ ծառայություն, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության մարմին, Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերում ռազմական հետախուզության կառավարման կենտրոնական մարմին։ Համարվում է գործադիր մարմին և այլ ռազմական կազմակերպությունների ռազմական վերահսկողության մարմին, իր հերթին ունի գործադիր մարմիններ ռազմական վերահսկողության մարմինների, այլ մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների կազմում, համարվում է պետական հաստատություն, որը ծառայություններ է տրամադրում պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Գլխավորվում է ԳՀՎ ղեկավարի կողմից։ Կազմակերպության պաշտոնական անվանումն է՝ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչություն։ ԳՀՎ կառուցվածքը, աշխատակիցների թիվը և ֆինանսավորումը պատկանում են այնպիսի տեղեկատվության շարքին, որոնք համարվում են պետական գաղտնիք[2]։

Գլխավոր հետախուզական վարչություն
Изображение логотипа
Տեսակmilitary intelligence agency?, Q100552547? և ռազմական կազմավորում
Երկիր Ռուսաստան
ՀապավումГРУ և GRU
ԿարգախոսВеличие Родины – в Ваших славных делах, In Euren ruhmreichen Taten liegt die Größe des Vaterlandes և Greatness of the Motherland in your glorious deeds
ՆախորդողMain Intelligence Directorate (Soviet Union)?
Հիմնադրվածմայիսի 7, 1992
Գլխադասային գրասենյակKhoroshyovsky District, Հյուսիսային վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան
Գլխավոր քարտուղարIgor Kostyukov?
ՂեկավարEvgeniy Timokhin?, Fyodor Ladygin?, Valentin Korabelnikov?, Alexander Shlyakhturov?, Igor Sergun?, Igor Korobov? և Igor Kostyukov?
Վերադաս կազմակերպությունՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբ
Անձնակազմմոտ 12 000 մարդ (2014)[1]
Կայքstructure.mil.ru/structure/ministry_of_defence/details.htm?id=9711@egOrganization

ԳՀՎ կառուցվածքը

խմբագրել
 
Հոբելյանական նշան
 
Ռազմական հետախուզությունում (ԳՀՎ) ծառայելու համար

Իր գոյության պատմության ընթացքում ԳՀՎ կառուցվածքը վերապրել է մի քանի վերակազմավորումներ։ Ներկայումս, հրատարակություններում առկա տեղեկատվության համաձայն, ԳՀՎ կառուցվածքը իրենից ներկայացնում է 13 հիմնական վարչություն և 8 օժանդակ բաժին և վարչություն։

Հիմնական վարչություններ.

Օժանդան վարչություններ և բաժիններ.

  • Տիեզերական հետախուզության վարչություն
  • Կադրերի վարչություն
  • Օպերատիվ-տեխնիկական վարչություն
  • Վարչա-տեխնիկական վարչություն
  • Արտաքին հարաբերությունների վարչություն
  • Արխիվային բաժին
  • Տեղեկատվական ծառայություն

ԳՀՎ սպաների ռազմական պատրաստությունը իրականացվում է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում հետևյալ մասնագիտություններով.

  • Ռազմական հետախուզության ստորաբաժանումների կիրառում
  • Հատուկ հետախուզության ստորաբաժանումների կիրառում

ԳՀՎ սպաների հատուկ պատրաստությունը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարության Ռազմա-դիվանագիտական ակադեմիայում։ Պատրաստությունը իրականացվում է երեք հիմնական ֆակուլտետներում.

  • Ռազմավարական ագենտուրային հետախուզության ֆակուլտետ
  • Ագենտուրա-օպերատիվ հետախուզության ֆակուլտետ
  • Օպերատիվ-մարտավարական հետախուզության ֆակուլտետ
  • Ինստիտուտ (Ակադեմիայի մասնաճյուղ) (ք. Չերեպովեց)

Ակադեմիային կից գործում է ադյունկտուրա և Բարձրագույն ակադեմիական դասընթացներ։

ԳՀՎ կառուցվածքի մեջ են մտնում նաև երկու գիտա-հետազոտական ինստիտուտներ, որոնք գտնվում են Մոսկվայում և հայտնի են որպես 6-րդ և 18-րդ Կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտներ[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ակվարիում (վեպ)

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել