Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1990 թ.։ Նպատակն է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Հիմնական գործունեությունն է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպանության, միջազգային ջրերի և օզոնային շերտի պահպանության ծրագրերին ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ծրագրերի ընտրության չափանիշների հաստատումը։ Նստավայրը Վաշինգտոնում է։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ
Տեսակկազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումGEF
ԿարգախոսInvesting in Our Planet
Հիմնադրված1991 թ. հոկտեմբեր
Նպատակներմիջավայր
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, ԱՄՆ
Տարածաշրջանաշխարհահռչակ
Գլխավոր քարտուղարNaoko Ishii?
CEO and ChairpersonDr. Naoko Ishii
Կայքthegef.org/gef/

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։