Գլուխկոնծի (ֆիլմ)
«Գլուխկոնծի» (ռուս.՝ «Кувырок через голову»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Գավրիլովը Զոյա Ժուրավլյովայի վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1988 թվականի մայիսի 15-ին[2]
Գլուխկոնծի ռուս.՝ Кувырок через голову | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Գավրիլով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Խմելնիկ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 76 րոպե |
Սյուժե
խմբագրելԱսյան ապրում է մեծ ընտանիքում, որտեղ միշտ հաճելի է։ Տանը կան շատ կենդանիներ՝ շուն, առնետ, կատու, թութակ, օձ։ Ասյայի ծնողները և նա ինքը տուն են բերում նոր բնակիչներ և նրանց հետ հայտնվում են տարբեր զվարճալի իրավիճակներում։ Սակայն, Ասյան ստիպված է լինում վերապրել ոչ շատ հաճելի պահ․ Մարիա Անտուանետա կատուն կերել է թութակին և անհետացել։
Դերերում
խմբագրել- Անյա Միգդալ – Ասյա Ժուկովա
- Անաստասիա Վոզնեսենսկայա – Տատյանա Ֆեոդորովնա Ժուկովա, Ասյայի մայրը
- Անդրեյ Մյագկով – Յուրի Գեորգիևիչ Ժուկով, Ասյայի հայրը
- Վասյա Բուրգման – Վադիմ Բոգդանով
- Ելենա Սանաևա – Լինա, Բոգդանովի մայրը
- Եկատերինա Վասիլևա – Նելյա Չուկրեևա, Դաշայի մայրը, թատրոնի դերասանուհի
- Լենա Շլյախովայա – Դաշա Չուկրեևա, Ասյայի դասընկերուհին
- Յուրի Բոգատիրյով – Ալեքսեյ Ստուրիս, թատրոնի դերասան, թութակի տերը
- Զինովի Գերդտ – առնետի տերը
- Լյուդմիլա Արինինա – հորաքույր Վերա, Յուրի Ժուկովի քույրը, անասնաբույժ
- Գեորգի Բուրկով – Նիկոլայ Միտրոֆանովիչ, շան շուկայում գնորդ
- Մարինա Դյուժևա – Աննա Իվանովնա, դպրոցի վարիչ
- Մարինա Լևտովա – Նինա Մաքսիմովնա, Ասյայի ուսուցչուհին
- Մարիա Վինոգրադովա – Նինա Ստեպանովնա, վաճառողուհի
- Վլադիմիր Գրամատիկով – Ֆեոդոր Պրոնին
- Վալենտին Սմիրնիտսկի – Պենելոպե կատվի տերը
- Նինա Տեր-Օսիպյան – կոկեր-սպանիելի տիրուհին
- Ալեքսանդր Սաժին – աքաղաղի տերը
- Մայա Պոլոնսկայա – կոկեր-սպանիելի տիրոջ մանկության ընկերուհին
- Յուրի Սորոկին – թատրոնի ռեժիսոր
- Սվետլանա Խարլապ – Լիլյա, Յուրիի առաջին սերը
- Լիդիա Կորոլյովա – մորաքույր սագի հետ
- Սերգեյ Ռոշինեց – կատվի տերը
- Զոյա Տոլբուզինա – անցորդ
- Օլգա Գոլովանովա – վաճառողուհի
- Վլադիմիր Բասով – էրդելտերիեր Էմմայի վաճառողը
Գլխավոր դերակատար Անյա Միգդալը ֆիզիկոս Ալեքսանդր Միգդալի դուստրն է, ֆիզիկոս-տեսաբան Արկադի Միգդալի թոռնուհին, Տատյանա Տոլստայայի կրտսեր որդու կինը։ Ամուսնու հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, խաղում է թատրոնում և նկարահանվում ամերիկյան ֆիլմերում[3]։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Խմելիկ
- Ռեժիսոր՝ Էդուարդ Գավրիլով
- Օպերատոր՝ Իննա Զարաֆյան
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Լվովսկի
- Նկարիչ՝ Եվգենի Շտապենկո[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Գլուխկոնծի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Գլուխկոնծի» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ ««Золотой дом» Владимира Басова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գլուխկոնծի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում