Գյուղական ուսուցչուհին
«Գյուղական ուսուցչուհի» (ռուս.՝ «Сельская учительница»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Մարկ Դոնսկոյը 1947 թվականին[1][2][3]։ Ֆիլմի պրեմիերան «Զգացմունքների դաստիարակություն» (ռուս.՝ «Воспитание чувств») նախնական վերնագրող կայացել է 1947 թվականի նոյեմբերի սկզբին[4]։ Կինոժապավենն արժանացել է Ստալինյան I աստիճանի մրցանակի[5]։
Գյուղական ուսուցչուհին ռուս.՝ Сельская учительница | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և մելոդրամա |
Թվական | 1947 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարկ Դոնսկոյ |
Սցենարի հեղինակ | Մարիա Սմիռնովա |
Դերակատարներ | Վերա Մարեցկայա, Դանիիլ Սագալ, Պավել Օլենով, Վլադիմիր Բելոկուրով, Ալեքսանդր Ժուկով, Ռոզա Մակագոնովա, Աննա Լիսյանսկայա, Ալեքսեյ Կոնսովսկի, Ֆեոդոր Օդինոկով, Բորիս Ռունգե, Միխայիլ Գլուզսկի, Ռոստիսլավ Պլյատ, Ալեքսանդր Սուսնին, Մարգարիտա Յուրևնա և Նիկոլայ Խրյաշչիկով |
Օպերատոր | Սերգեյ Ուրուսևսկի |
Երաժշտություն | Լև Շվարց |
Կինոընկերություն | Սոյուզդետֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
Սյուժե
խմբագրելՍև-սպիտակ մելոդրաման պատմում է ուսուցչի ու հեղափոխական Մարտինովի (Դանիիլ Սագալ) սիրո մասին։ Նախքան հեղափոխությունը Վարենկան (Վերա Մարեցկայա) ծանոթացել է նրա հետ ավարտական պարահանդեսի ժամանակ և մեկնել հեռավոր սիբիրյան գյուղ։ Շատ հուզիչ և հետաքրքիր ձևով ցույց է տրված, թե ինչպես է «քաղաքից եկած օրիորդը» գրավել տեղի բնակիչների՝ ոսկու արդյունահանմամբ զբաղվող մարդկանց սրտերը։ Նրա աշակերտների մեջ կար մի շատ ընդունակ տղա՝ Պրով Վորոնովը, որը գերազանց է հանձնում գիմնազիայի բոլոր քննությունները։ Բայց գիմնազիայի տնօրենը (Ռոստիսլավ Պլյատտ) չի ընդունում տաղանդավոր աշակերտին՝ հայտարարելով, որ աղքատների երեխաները երբեք չեն նստի արիստոկրատների երեխաների հետ նույն նստարանին։ Վարվառա Վասիլևնան հավատում էր, որ կգան ժամանակներ, երբ Պրովը կկարողանա սովորել։ Անսպասելիորեն հայտնվում է նրա հին ծանոթը։ Նրանք պսակադրվում են, հարսանիք են անում, բայց շուտով ամուսնուն ձերբակալում են։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, այնւհետև տեղի է ունենում հեղափոխությունը, Մարտինովը զոհվում է կոմիսարի պաշտոնում, իսկ Վարվառան անցնում է ծանր փորձությունների միջով «կուլակության» դեմ պայքարում։ Ֆիլմը ավարտվում է Վարվառա Վասիլևնայի շրջանավարտների հանդիպմամբ, որը տեղի է ունենում արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո։
Հերոսուհու նախատիպը
խմբագրելՎերա Մարեցկայայի հերոսուհու նախատիպը և ֆիլմի գլխավոր խորհրդատուն եղել է Եկատերինա Վասիլևնա Մարտյանովան։ 1902 թվականից նա դասավանդել է Ռեժի գործարանին (ներկայում՝ Ռեժ քաղաք, որը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքից 70 կմ դեպի հյուսիս) 2-դասյա ուսումնարանում։ Հեղափոխությունից անմիջապես հետո Մարտյանովան տեղափոխվել է Եկատերինբուրգ, որտեղ ղեկավարում էր փորձարարական դպրոցը։ Այս դպրոցի հաջողությունների մասին իմացել է ժողկոմ Լունաչարսկին, և նրա երաշխավորությամբ Մարտյանովան տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մոտ 30 տարի ղեկավարել է № 29 առաջավոր գիմնազիան (նրա մոտ սովորել են Էլդար Ռյազանովը և այլ հայտնի անձինք)։ 1940-ականներին Մարտյանովան ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, երկու անգամ պարգևատրվել Լենինի շքանշանով[6]։
Դերերում
խմբագրել- Վերա Մարեցկայա – Վարվառա Վասիլիևնա Մարտինովա[7]
- Դանիիլ Սագալ – Սերգեյ Դմիտրիևիչ Մարտինով
- Պավել Օլենև – Եգոր Պետրովիչ, դպրոցի պահակ
- Վլադիմիր Մարուտա– հայր Վորոնով
- Վլադիմիր Բելոկուրով – Բուկով, կուլակ
- Դմիտրի Պավլով – Պրով Վորոնով, պրոֆեսոր
- Վոլոդյա Լեպեշինսկի - Պրով Վորոնովը մանկության տարիներին
- Անատոլի Գանիչև – Եֆիմ և Սերգեյ Ցիգանկով
- Էմմա Բալաշովա – Դունյա և Տանյա Օստրոգովա
- Օլեգ Շմելյով – Նիկիտա Բուկով
- Ալեքսանդր Ժուկով – կուլակ
- Բորիս Մագալիֆ
- Նինա Բերշադսկայա
- Սերգեյ Անտիմոնով – քահանա (լուսագրերում նշված չէ)
- Բորյա Բելյաև – Վանյա Զերնով
- Ռոզա Մակագոնովա – Մաշենկա
- Աննա Լիսյանսկայա – Դունյա Օստոգովա
- Ալեքսեյ Կոնսովսկի – Կոլյա Շարիգին
- Նադիր Մալիշևսկի – Իվան Ցիգանկով ավագ
- Ֆեոդոր Օդինոկով – կուլակ
- Բորիս Ռունգե – Ցիգանկով
- Միխայիլ Գլուզսկի – զինվոր, որը մեկնում է ռազմաճակատ
- Ռոստիսլավ Պլյատ – արական գիմնազիայի քննական հանձնաժողովի նախագահ[8]
- Ալեքսանդր Սուսնին – Սերգեյ Ցիգանկով, տասներորդ դասարանի աշակերտ
- Մարգարիտա Յուրևա – Վարյա Վորոնովա
- Նիկոլայ Խրյաշչիկո – հյուր
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Մարիա Սմիռնովա
- Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
- Օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
- Նկարիչ՝ Պ. Պանկովիչ, Դավիդ Վինիցկի, Օլգա Կրուչինինա
- Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
- Մոնտաժող՝ Ա. Սոբոլևա
- Տնօրեն՝ Վ. Չայկա
Պարգևներ
խմբագրելՌեժիսոր Մարկ Դոնսկոյը, սցենարիստ Մարիա Սմիռնովան, օպերատոր Սերգեյ Ուրուսևսկին և գլխավոր դերակատար Վերա Մարեցկայան այս ֆիլմի համար արժանացել են 1948 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում։
Վերաթողարկում
խմբագրել1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» և «Формат А» կինոմիության, 2000-ականների սկզբին՝ «Мастер Тэйп»-ի կողմից։
2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-սկավառակներով «Восток В» ընկերության կողմից, 2007 թվականի հունիսի 28-ին՝ «Союз Видео» և «Видеосинтез» ստուդիաների կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «21 марта - события дня - Тюменская линия». t-l.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Клуб любителей кино открылся в Кунцево». kuntsevo-gazeta.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Новости дня: Сын сельских учителей». svpressa.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ К 30-летию революции // Вечерняя Москва : газета. — 1947. — № 260.
- ↑ Советские художественные фильмы. Аннотированный каталог. Т. 2. Звуковые фильмы (1930—1957 гг.). — М.: Гос. изд-во «Искусство», 1961. — С. 397.
- ↑ Рычков А.В. «Лучшие путешествия по Среднему Уралу: факты, легенды, предания». mkt1996.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Лучшие путешествия по Среднему Уралу: факты, легенды, предания
- ↑ Сельская учительница (1947) Full Cast & Crew