Գյուղատնտեսական արտադրանքի մթերում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գյուղատնտեսական արտադրանքի մթերում, բնակչությանն անհրաժեշտ գյուղատնտեսական հումքի և պարենի կենտրոնացված ֆոնդի ձևավորման միջոց։ Համարվում է գյուղատնտեսության և արդյունաբերության, գյուղի և քաղաքի տնտեսական կապի հիմնական ձևերից։ Գյուղատնտեսական արտադրանքի մթերումը կատարվում է անհատ ֆերմերներից, տնտեսություններից և կոոպերատիվներից։ Կարող է լինել կենտրոնացված և ապակենտրոնացված։ Կենտրոնացված գյուղատնտեսական արտադրանքի մթերում կատարում են մթերող, վերամշակող և առևտրական ձեռնարկությունները՝ նախօրոք սահմանված գներով։ Ապակենտրոնացվածն իրականացնում են կոոպերատիվ, առևտրական և հասարակական սննդի առանձին ձեռնարկություններ, իսկ գները որոշում են տեղական մարմինները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 516)։ |