Գյուղատնտեսական միջատազերծում

Միջատազերծում գյուղատնտեսական պահեստներում, ալրաղաց և այլ ձեռնարկություններում սերմնանյութի, տնկանյութի, սննդի, կերի պաշարների, տեխնիկական հումքի մեջ եղած վնասակար միջատների ոչնչացումը։ Սովորաբար կատարվում է քիմիական միջատազերծում՝ ֆումիգացում, շենքերի մշակում աերոզոլերով և սրսկում միջատասպան հեղուկներով, սերմերի փոշոտում դուստերով են։ Հատիկի և հատիկային մթերքների վնասատուների դեմ արդյունավետ է նաև մեխանիկական միջատազերծում՝ շենքերի մաքրումը թափված մթերքներից, հատիկների մաքրումը հատիկազտիչ մեքենաներով են (տես նաև ախտահանում սերմերի, վարակազերծում)։