Գյուղատնտեսության արտադրական ֆոնդեր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գյուղատնտեսության արտադրական ֆոնդեր, գյուղատնտեսության մեջ օգտագործվող արտադրության միջոցներ։ Ըստ արտադրական նշանակության, կարող են ստորաբաժանվել հիմնական և շրջանառու միջոցների։ Տիմնականի մեջ ընդգրկվում են հողը, մեքենաները, շինությունները, բանող և մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, իսկ շրջանառու միջոցների մեջ՝ սերմը, կերը, վառելիքը, պարարտանյութերը, քսանյութերը։ Արժեքային արտաևայտությամբ հիմնական և շրջանառու միջոցներն անվանվում են հիմնական արտադրական ն շրջանառու ֆոնդեր։ Գյուղատնտեսության մեջ կարևորագույն արտադրամիջոց է հողը, որն ի տարբերություն արտադրության մյուս միջոցների, արժեք չունի և չի մտնում կոլտնտեսությունևերի ու սովետական տնտեսությունների հիմնական ֆոնդերի հաշվեկշռի մեջ։ Գյուղատնըեսության արտադրական ֆոնդերի կառուցվածքը կախված է արտադրության տնտեսական և բնական պայմաններից, տնտեսության ուղղությունից և զարգացման մակարդակից։ Օրինակ՝ հարավային շրջաններում արտադրական կառույցները հիմնական ֆոնդերի կառուցվածքի մեջ ունեն պակաս տեսակարար կշիռ, քան հյուսիսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 118)։ |