Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուտ (այլ կիրառումներ)

Գյուտ, գյուտարարություն, ստեղծագործական գործընթացի արդյունք, որը նպաստում է արտադրության, տեխնիկայի, մշակույթի, առողջապահության, պաշտպանության ն այլ բնագավառների խնդիրների նորարարական և արդյունավետ լուծմանը։

Անվանի գյուտարար Թոմաս Էդիսոնը և նրա գյուտերից մեկը՝ ձայնագրիչը

Գյուտարարական իրավունքը կարգավորում է գյուտարարության հետ առնչվող հասարակական հարաբերությունները։ Գյուտարարական իրավունքի նորմերը կոչված են նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական և բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում է նաև գյուտի օգտագործման կարգը։

Գյուտարարական իրավունքը սահմանում է գյուտարարների և ռացիոնալիզատորների գույքային և ոչ գույքային իրավունքները։

Ներդրված գիտական կամ ժողովրդատնտեսական խոշոր խնդիրներ լուծող գյուտերի հեղինակներին կարող է շնորհվել գիտությունների թեկնածուի, իսկ առավել նշանավորներին, առանց դիսերտացիայի պաշտպանության, բացառության կարգով՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ներդրված բոլոր գյուտարարական առաջարկությունների, դրանց վճարումների մասին նշվում է գյուտարարի աշխատանքային գրքույկում։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀՍՀ, էջ135։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուտ» հոդվածին։