Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր

Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր (ռուս.՝ Поди туда, не знаю куда), խորհրդային լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, տիկնիկային և փոխանցման տեխնիկայով, որը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից՝ 1966 թվականին։ Ռեժիսոր Իվան Իվանով-Վանոն այս ֆիլմում փորձարկել է կատակերգության ժանրը, որն իր համար անսովոր էր[2]։

Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր
ռուս.՝ Поди́ туда́, не зна́ю куда́
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
Հիմնված էGo I Know Not Whither and Fetch I Know Not What?
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո և Վլադիմիր Դանիլևիչ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԴմիտրի Ժուրավլյով և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն52 րոպե[1]
Թվական1966

Մուլտֆիլմի սցենարը պահվում է Կինոյի պետական կենտրոնական թանգարանում[3]։ Այն գրել է խորհրդային հայտնի սցենարիստ Նիկոլայ Էրդմանը, ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով, մասնավորապես՝ ըստ` «Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր, բեր այն, չգիտեմ, թե ինչը» հեքիաթի։

Սյուժե

խմբագրել

Ուրախ սկոմորոխները պատմում են այն մասին, որ մի թագավորությունում, մի պետությունում, ապրում էր մի ցար։ Նա միշտ մի ձեռքում պահում էր գավազանը, մյուսում՝ տերությունը։ Եվ բոլորը նրան անվանում էին Ձերդ թագավորական մեծություն։ Իսկ թե որքան ծառա ուներ, հաշվել հնարավոր չէր։ Եվ՛ խոհարարներ, և՛ դեղագործներ, և՛ վարսավիրներ, և՛ սպասավորներ, և նույնիսկ` գիշերային ծառա։ Իսկ ամենացածր կոչումով ծառան Սերգեյն էր, որը գնում էր որսի և թագավորին համեղ ուտելիքներով կերակրում։ Մի օր Սերգեյը գնում է անտառ որսի, սակայն նրան ոչ-մի կենդանի չի հանդիպում՝ ո՛չ եղջերու, ո՛չ թռչուն, ո՛չ նապաստակ։ Միայն երկնքում նա տեսնում է, թե ինչպես է ցինը կտցահարում սպիտակ աղավնուն։ Որսորդը նշան է բռնում, և ցինից միայն բմբուլներն են մնում։ Իսկ աղավնին մի գեղեցիկ աղջիկ է դառնում և ասում, որ հիմա նրանց ճանապարհը մեկն է՝ դեպի խորան։ Եվ ապրում են նրանք երջանիկ։ Եվ իմանում է այս մասին ծեր թագավորն ու նախանձում` որոշելով կործանել որսորդին։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Էրդման
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո, Վլադիմիր Դանիլևիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Մարինա Սոկոլովա
  • Նկարիչ՝ Վյաչեսլավ Նաումով
  • Օպերատոր՝ Իոսիվ Գոլոմբ
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Ալեքսանդրով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Տեքստը կարդում են՝ Դմիտրի Ժուրավլյով, Գեորգի Վիցին
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ՝ Յուրի Նորշտեյն, Գ. Զոլոտովսկայա, Վ. Շիլոբրեև, Մ. Զուբովա, Իոսիֆ Դոուկշա
  • Նկարիչ դեկորատորներ՝ Ա. Գորբաչյով, Ֆ. Յարբուսովա, Վ. Ռոջերո, Գ. Նևզորովա, Ալեքսանդր Ռոժկով, Մ. Սպասկայա
  • Տիկնիկներ և դեկորացիա՝ Վ. Կուրանով, Լ. Լյուտինսկայա, Վ. Կալաշնիկովա, Մ. Չեսնոկովա, Գ. Գետտինգեր, Պ. Լեսին, Վ. Լադիգին, Է. Դարիկովիչ, Ն. Բուդիլովա, Տ. Ալխազովա, Ի. Մաքսիմովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող՝ Նինա Մայորովա
  • Տնօրեն՝ Նաթան Բիտման

DVD Վերաթողարկում

խմբագրել

2009 թվականի մարտի 17-ին կայացել է DVD ձևաչափով ժողովածուների պրեմիերան։ Դիստրիբյուտոր՝ «Խոշոր պլան»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Георгий Бородин. «Киностудия „Союзмультфильм“» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор (Шестидесятые. Творческий рывок)
  3. Елена Долгопят. Поди туда — не знаю куда

Արտաքին հղումներ

խմբագրել