Գնդացիր
Գնդացիրը խմբային կամ անհատական աջակցման հրաձգային ավտոմատ զենք է, որը նախատեսված է տարբեր վերերկրյա, վերջրյա և օդային թիրախների խոցելու համար։ Հրաձգությունը գնդացիրից սովորաբար կատարվում է երկճղի հենակից կամ հաստոցից։ Աշխատանքի ավտոմատացումը սովորաբար ապահովվում է վառոդային գազերի էգերգիայի օգտագործմամբ, իսկ երբեմն էլ փողի հետհրման էներգիայի օգտագործմամբ[1]։ Նույն տրամաչափի այլ հրաձգային զենքերից գնդացիրը տարբերվում է ավելի մեծ հեռահարությամբ և կրակի ավելի բարձր հաճախությամբ (րոպեում 500-1200 կրակոց)՝ շնորհիվ ավելի երկար ու ավելի զանգվածեղ փողի, ինչպես նաև ավելի տարողունակ պահեստատուփի կամ ժապավենի, ինչպես նաև ավելի հզոր էներգիայի մատակարարումով[2]։
Գնդացիր | |
---|---|
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | automatic firearm? և selective fire firearm? |
Կրակը գնդացիրից կարող է լինել երկճղի հենակից կամ հաստոցից, կարճ (մինչև 10 կրակոց) և երկար (մինչև 30 կրակոց) կրակահերթերով կամ անընդհատ կրակով։ Գոյություն ունեն գնդացիրներ, որոնք ունեն հնարավորություն օգտագործելու առանձին կրակոցներ կամ ֆիքսված երկարությամբ կրակահերթ[3][4]։ Գնդացիրները հաճախ նաև տեղադրվում են ավիատեխնիկայի, զրահատեխնիկայի, նավերի և մեքենաների վրա` որպես լրացուցիչ սպառազինություն։ Ժամանակակից ձեռքի և միասնական գնդացիրների նշանառության հեռավորությունը սովորաբար կազմում է մինչև կիլոմետր` օգտագործելով բաց նշանառություն և մինչև երկու կիլոմետր՝ օպտիկական նշանառությամբ։
Ժամանակակից բանակներում մեծ տարածում ունի հետևակային զորքերում օգտագործվող Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը՝ (РПК), իսկ մոտոհրաձգային և զրահատեխնիկական ստորաբաժանումներում՝ Կալաշնիկովի գնդացիրը (ПК)։
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին բանակների սպառազինության մեջ լայն տարածում է ունեցել Մաքսիմի հաստոցավոր գնդացիրը[5][6]։
Հայտնագործում և զարգացում
խմբագրելԳնդացիրներն ի հայտ են եկել պատերազմի դաշտում թշնամու դեմ զենքի արագաձգության մեծացման հաշվին կրակոցի խտության մեծացման եղանակների մշտական և համառ փնտրտուքների արդյունքում։ Կրակահերթի արագաձգության մեծացման արդյունքում ստեղծվեց զենք, որն ապահովում է անընդհատ կրակոց, այսինքն` հենց գնդացիրը։
Գնդացիրների նախատիպերն իրենցից ներկայացնում էին հրացանային փողերի բլոկ, որը տեղադրված էր հրետանային հրետասայլի վրա և կրակում էր առանց դադարի։ Վերալիցքավորումը և կրակելուն պատրաստումը իրականացվում էր անձնակազմի մկանային էներգիայի հաշվին։
Դեռ 16-րդ դարից սկսեցին փորձեր կատարել` ստեղծելու ատրճանակներ և հրացաններ ատրճանակային ձևով (թմբուկներով)։ 1718 թվականին անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլն արտոնագրեց Պակլի հրացանը, որն իրենից ներկայացնում էր հրացան տեղադրված ոտնակապիչի վրա և հագեցած թմբուկով։ Կրակոցի արագությունը այդ դեպքում ավելանում է համեմատած սովորական հրացանի հետ երկու անգամ (4-9 կրակոց րոպեյում), բայց հրացանը ավելի ծանրակշիռ էր և պահանջում էր մի քանի ծառայող մարդ, որոնք անհրաժեշտության դեպքում ինքները կվարեն կրակը։ Այն որ մեկն չհետաքրքրեց և չընդունվեց սպառազինության մեջ։ Բացի այդ, թմբուկի ի հայտ գալը ազատեց փամփուշտներ լիցքավորելուց, բայց ոչ մանիպուլյացիան պայթուցիչի լցնելը կայծքարի կողպեքի մեջ, որը զգալ ժամանակ է զբաղեցնում լիցքավորման համար։ Այդ ձևով, մինչև միավորող փամփուշտների առաջացումը, իրական արագ կրակոցի մասին խոսք լինել չէր կարող մեր հասկացության մեջ, և դրա համար էլ զենքը, որը կրակում է մանրագնդակով, մնում էր ամենապարզ, էժան արտադրությունը և էֆֆեկտիվ ատրճանակը, որն ապահովում էր հակառակորդի մասսայական պարտությունը։
Գնդացիրի անմիջապես նախորդն է համարվում միտրալիեզը, որը կրակում է հերթականությամբ, զենքը ունի միացյալ պատրոն, որը միացած մեխանիկական շարժակով և մի քանի փողերով։ Սովորաբար նրանք իրենցից ներկայացնում են մի քանի բլոկից կցված միալիցք ակոսավոր հրացանների մեխանիզմ, որը շարժման մեջ է դնում արմունկավոր գլանից մինչև բռնակ և պատրոններ ստանում է վերին բունկերից։
Ավելի հայտնի է Գանտլինգի գնդացիրը ( 1862 թվական, առաջին անգամ կիրառվել է հյուսիսի բնակիչների կողմից ԱՄՆ-ում Հայրենական պատերազմի ժամանակ) ատրճանակային բլոկի փողով և ձեռքով գործարկվող, այդպիսի կառուցվածքը գտել է իր շարունակությունը արագակրակ գնդացիրների և զենքերի շարքում, որոնք տեղադրված են ռազմական ռեակտիվ ինքնաթիռների և ուղղաթիռների վրա։
Միտրալիեզի մենապարզ մտքի իրականացումը կատարվել է ռուսական զորքերի կողմից Պորտ-Արտուրում, անվային հրետասայլին դրվում էր զուգահեռ մի քանի հրացան, որոնց մոտ փակաղակների բռնակը և շնիկը միանում են ընդհանուր ձգանով։
Առաջին գնդացիրը, որը գործում է կրակոցի էներգիայով, ստեղծվել է ամերիկացի Հայրեմ Սթիվենս Մաքսիմի կողմից 1883 թվականին և առաջին անգամ մասսայական գործածվել է 1899-1902 թվականներին անգլո-բուրական պատերազմում։ Այն օգտագործվել է նաև 1904-1905 թվականներ ռուս-ճապոնական պատերազմում։ 20-րդ դարի սկզբում շահագործման են պատրաստել ձեռքի գնդացիրներ (դանիական Մադսենան, 1902 թվական, ֆրանսիական Շոշա, 1907 թվական, բրիտանական Լյուիսա, 1913 թվական և այլն)։
Հաստոցավոր և ձեռքի գնդացիրները օգտագործվել են առաջին համաշխարհային պատերազմում բոլոր զորքերում։ Գնդացիրները սկսեցին գործածել տանկերի և ինքնաթիռների դեմ։ 1918 թվականին գերմանական բանակում հայտնվեց մեծ տրամաչափով գնդացիր (13,35 մմ), այնուհետև միջպատերազմական ընթացքում ֆրանսիական բանակում հայտնվեց այլ տրամաչափով գնդացիր (13,2 մմ Հոտչկիս), ինչպես նաև անգլիական (12,7 մմ Վիկկերսի), ամիրակական (12,7 մմ Բրաունինգի) և այլ բանակներում։ Խորհրդային բանակում որպես սպառազինություն ընդունված էր 7,62 մմ տրամագծով ձեռքի գնդացիրը Վ.Ա. Դեգտարևի (ՀԴ, 1927), 7,62 մմ ավիացիոն գնդացիրը Բ.Գ. Շպիտալնիյի և Ի.Ա. Կոմարիցկիյի (ՇԿԱԱԿ, 1932), 12,7 մմ մեծ տրամագծով գնդացիր Դեգտյարինի և Շպագինի (ԴՇՄՏ, 1938)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ շարունակվեց գնդացիրների զարգացումը։ Խորհրդային միության մտահղացմամբ սկսեցին մշակել Գորյունովի 7,62 մմ հաստոցավոր և Բերեզինի 12,7 մմ ավիացիոն ունիվերսալ գնդացիրներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գնդացիրների ամբողջ տեսակները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության երկրներում 1 միլլիոն 519,9 հազար էր[7], իսկ Գերմանիայում՝ 1 միլլիոն 48,5 հազար[8]։
Պատերազմից հետո բանակի զինամթերքը համալրվեց նոր գնդացիրներով, որոնք բարձր բնութագրիչներ ունեն. Դեգտյարևի և Կալաշնիկովի ձեռքի և ընդհանուր կառուցվածքի գնդացիրը, ՆՍՎԳ-12,7 խոշոր տրամաչափի գնդացիրը, М14Е2 և Мк 23 ամերիկյան գնացիրները, ընդհանուր М60, М85 խոշոր տրամաչափով, L7А2 անգլիական ընդհանուր, MG-3 արևմտագերմանական ընդհանուր գնդացիրները։
-
Մաքսիմի գնդացիր
-
Բրեն
-
Լյուիսի գնդացիր
-
M249 SAW
-
Միասնական M60 գնդացիր
Տերմին
խմբագրելՏերմինն առաջացել է 1880-ական թվականներին սկզբնական միտրալիեզի (թնդանոթի տեսակ), կամ, ինչպես Ռուսաստանում էին անվանում՝ կարտեչնիցի (հայտնի է որպես Գատլինգի գնդացիր) համապատասխան։ Հնարավոր է, անվանումը առաջացել է ֆրանսիական միտրալիեզի անվան ազդեցությամբ՝ canon aballes- գնդակային թնդանոթ։ Սակայն, տերմինը արագ տեղափոխվել է դեպի նորից երևան եկած ավտոմատ զենքերը, չնայած, իր հերթին գնդացիրն առաջին տարիներին անվանում էին «ավտոմատ կարտիչա»։ Ռուսաստանում ի հայտ գալու ժամանակ գնդացիրը հիշատակվում էր այսպիսի նկարագրող անվան տակ. «Մաքսիմի մի փողանի ավտոմատ միտրալիեզի համակարգ»[9]։
Կառուցվածք
խմբագրելԳնդացիրը կազմված է սովորաբար հետևյալ հիմնական մասերից և մեխանիզմներից. բեռնախցիկ, բեռնախցիկային տուփ (տուփ), կափարիչ, ձգանային մեխանիզմ, հետադարձի զսպանակ (հետադարձի մեխանիզմ), նշանոց, փամփշտատուփ։ Ձեռքի և միասնական գնդացիրներին սովորաբար կցվում է կոթ՝ ուսին հենելու համար, հրաձգության ժամանակ ավելի լավ կայունություն ունենալու համար։
Նշանակետային հրաձգության համար գնդացիրներն ունեն նշանոցներ (մեխանիկական, օպտիկական, գիշերային)։
Մեծ փող ունենալու շնորհիվ (հրացանի առավելագույն տրամաչափն ունի Hotchkiss Mle.10,4 կգ 1914 թվական) հաստոցային և միասնական գնդացիրները ապահովում են բարձր գործնական արագաձգություն (մինչև 250—300 կրակոց րոպեում) և թույլ է տալիս վարել ինտենսիվ կրակոց, առանց փողի փոփոխման մինչև 500, իսկ խոշոր տրամաչափով՝ մինչև 150 կրակոց։ Փողի գերտաքացման ժամանակ այն փոխվում է։
Հրաձգության բարձր տեմպի ժամանակ կախված տաքացման գործոնից, բոլոր գնդացիրները (բացառությամբ ձեռքի գնդացիրների, որոնք մշակված են ավտոմատ հրաձիգների հիման վրա) մյուս ավտոմատ զենքերի համեմատ ունեն կառուցվածքային և մեխանիզմի աշխատանքի հետևյալ տարբերությունները։ Զենքը մարտական վիճակի բերելու ժամանակ, փամփուշտը չի գտնվում փողի լցամասում, ինչպես դա արվում է ավտոմատ հրաձիգների, հրացանների կամ որոշ հրացան-գնդացիրների մոտ (օրինակ, Spectre M4 կամ Heckler & Koch MP5): Գնդացիրներում փամփուշտը գտնվում է մեկուսացված վիճակում, ապա մղվում է դեպի հրացանի լցամաս։
Գործողություն
խմբագրելԺամանակակից գնդացիրների մեծամասնության ավտոմատիկ գործողությունը հիմնված է հրաձիգի փողով վառոդային գազերի մղմամբ։ ԳՆդացիրի պատրոններով հագեցումը կատարվում է փամփշտային ժապավենից կամ փամփշտատուփից։ Գնդացիրից հրաձգությունը կարող է կատարվել կարճ (մինչև 10 կրակոց), երկար (մինչև 30 կրակոց) հերթափոխերով, առանց դադարի, իսկ որոշ գնդացիրների մոտ նաև մեկական կրակոցով կամ հերթով ֆիքսված երկարությամբ։ Ժամանակակից գնդացիրների փողի սառեցումը որպես կանոն օդային է, բայց նախկինում լայն տարածում ուներ ջրայինը[3]։ Որպեսզի հրաձգությունը կատարվի նշանառությամբ, գնդացիրներին կցվում է նշանոց (մեխանիկական, օպտիկական, գիշերային)։ Գնդացիրի անձնակազմը կազմված է մեկ, երկու և ավելի մարդկանցից (կախված գնդացիրի կառուցվածքից)։
Տեսակներ
խմբագրելՏարբերում են հետևակային և հատուկ գնդացիրներ։ Հատուկ գնդացիրներին են պատկանում ավիացիոն, նավային, զենիթային, տանկային, հրետանախուցային և այլ գնդացիրներ։ Կախված սարքի կառուցվածքից և մարտական նշանակությունից, հետևակային գնդացիրները բաժանվում են ձեռքի (քաշը 6—12 կգ, տրամաչափը 5,45—8 մմ, մինչև 2000 մետր), հաստոցավոր, ներառյալ խոշոր փողայինները (45—160 կգ, 7,62—14.5 մմ, մինչև 3500 մետր) և ընդհանուր (12—25 կգ, 7,62—8 մմ, 2000 մետր), որը թույլ է տալիս կրակ բացել ինչպես երկճյուղ հենակից, այնպես էլ հաստոցից։ Հատուկ գնդացիրները, բացառությամբ ավիացոն, որպես կանոն, ներկայացնում են իրենցից հետևակային, համապատասխան վերասարքավորած ձևով[2]։ Տարբերում են փոքր (մինչև 6,5 մետր), նորմալ ( 6,5-9 մմ) և խոշոր (9-15 մմ) տրամաչափի գնդացիրներ։
Կախված գնդացիրի հրաձգության տեմպից լինում են նորմալ (600—800 կրակոց րոպեում) և մեծ (1000—1500-ից ավել կրակոց րոպեում) արագությամբ։ Գնացիրները, որոնք ունեն կրակոցի նորմալ արագություն, սովորաբար ունեն մեկ փող, մեկ փամփշտակալ։ Գնդացիրները, որոնք ունեն կրակոցի մեծ արագություն, կարող են ունենալ ինչպես նորմալ արագությամբ կրակող գնդացիրի տեսք, այնպես էլ կարող են տարբերվել դրանցից փամփշտակալների կամ փողերի թվով։
Ձեռքի գնդացիրներ
խմբագրելՁեռքի գնդացիրը, աջակցության համար հրաձգային ավտոմատ զենք է, որը հնարավոր է տեղափոխել միայնակ, հնարավորություն է տալիս վարել կրակը առանց հաստոցը տեղափոխելու և նախատեսված է տարբեր ցամաքային, ջրային և օդային նշանակետերը խոցելու համար։ Ժամանակակից ձեռքի գնդացիրները ունեն համեմատաբար փոքր տրամաչափ, քան միասնական գնդացիրները և որպես կանոն, զգալիորեն ավելի թեթև են և կոմպակտ։ Ժամանակակից ձեռքի գնդացիրների մեծամասնությունը մշակված են ավտոմատների (գրոհային հրացանների) հիման վրա այնպիսի փոփխություններ անելով, ինչպես օրինակ ավելի երկարացված և ծանրացված փողը, փամփշտատուփի չափերի մեծացումը, հետադարձ սպանակի ամրության մեծացումը, երկճյուղ հենակի ավելացումը։ Այսպիսի փոփոխությունները հնարավորություն տվեցին մեծացնել հեռավորությունը, հրաձգությունը և կրակոցի տեմպը։ Ինչպես ավտոմատներում, այնպես էլ ձեռքի գնդացիրներում գործածվում է միջանկյալ փամփուշտ։ Այսպիսի ձեռքի գնդացիրների օրինակ են սովետական РПК/РПК-74, ավստրիական Steyr AUG H-Bar, չինական Тип 95/97, բրիտանական L86A1, գերմանական HK 11/13, ամերիկյան Colt M16A1/2/3 LSW գնդացիրները։
Հաստոցային գնդացիրներ
խմբագրելՀաստոցային գնդացիրները գործում են հատուկ անիվի վրա կամ եռոտանի հենարանի կամ տուրել (պտուտահարմարանք, գնդացրի կամ թնդանոթի ուղղաձիգ և հորիզոնական մակերեսով շարժվող հաստոց) վրա։ Հատոցը ապահովում է զենքի ամրությունը, նշան բռնելու հարմարավետությունը և հրաձգության մեծ ճշգրտությունը կրակոցի ժամանակ։ Գնդացիրը գործի դնելու համար անհրաժեշտ է գնդացիրի անձնակազմ, որը կազմված կլինի երկու, երեք կամ ավելի մարդկանցից։ Տեղափոխության ժամանակ սովորաբար բաժանում են մի քանի մասերի։ Խոշոր տրամաչափով հետևակային գնդացիրները տեղադրում են անիվների կամ եռոտանիհաստոցների վրա։ Ժամանակակից բանակաը վերազինելու նպատակով հաստոցային գնդացիրներից օգտագործվում է միայն խոշոր տրամաչափերովը։
Դրանք օգտագործվում են
- թեթև զրահապատ նշանակետերի դեմ պայքարի համար
- հատուկ զենիթային հաստոցներով օդային նշանակետերի խոցման համար
- մեծ հեռավորությունների վրա (մինչև 2000 մետր) կարևոր նշանակետերի դեմ պայքարի համար[4]
Առաջին հաստոցային ավտոմատ գնդացիրը դարձել է Մաքսիմը։ Հաստոցային գնդացիրները օգտագործվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջ, որից հետո դրանց փոխարինեցին միասնական գնդացիրները, որոնք իրենց հերթին կարող են համարվել հաստոցային գնդացիրների թեթևացված տարբերակը։
Միասնական գնդացիրներ
խմբագրելՈւնիվերսալ գնդացիրը, որը կարող է կատարել ձեռքի թեթև, ինչպես նաև հաստոցային և տանկային գնդացիրների դեր, անվանեցին միասնական գնդացիր։ Հաստոցային և միասնական գնդացիրների կառուցվածքների միավորման հետևանքը՝ անհրաժեշտությունն էր մեծացնել կրակի հզորությունը և հետևակի տեղափոխման շարժողականությունը։ Միասնական գնդացիրը ներկա ժամանակներում դուրս մղեց հաստոցային գնդացիրներին։ Ունիվերսալ գնդացիրների օգտագործումը հնարավորություն տվեց հեշտացնել զորքերի վարժեցումը, ապահովում է լավագույն տակտիկական ճկունություն։ Առաջին միասնական գնդացիրը դարձավ գերմանական MG-34-ը։
Խոշոր տրամաչափի գնդացիրներ
խմբագրելԱյս գնդացիրների տրամաչափը 12—15 մմ է, որը նախատեսված է հեռավորության մեծացման համար, հակառակորդի զրահապատ սարքերի, շինությունների, ուղղաթիռների և թեթև շինությունների խոցման համար, այն բանի հաշվին, որ փամփուշտը համեմատած ստանդարտ փամփուշտների հետ ավելի հզոր է։ Այն ապահովում է մինչև 800 մետր հեռավորության վրա գտնվող 15—20 մմ հաստություն ունեցող զրահապատ նշանակետերի խոցումը։ Խոշոր տրամաչափով գնդացիրները տեղադրվում են անիվների և եռոտանի հաստոցների վրա կամ ամրացվում են հրակնատների մեջ, օգտագործելով այն թեթև զրահապատ ցամաքային նշանակետերի խոցման համար։ Խոշոր տրամաչափով գնդացիրները համարվում են տանկերի և զրահափոխադրիչների զինման համար հիմնական զենք։ Միասնական գնդացիրի հետ համեմատած խոշոր տրամաչափով գնդացիրն ունի ավելի մեծ զանգված, առանց հաստոցի այն կշռում է 20-60 կգ։ Իսկ ունիվերսալ հաստոցի վրա քաշը կարող է հասնել 160 կգ-ի։ Առաջին սերիայի խոշոր տրամաչափի գնդացիրը Browning M1921 է։
Ավիացիոն գնդացիրներ
խմբագրելԱվիացիոն գնդացիրները դարձան առաջին կործանիչները և լայնորեն օգտագործվում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ստեղծվել էր հաստոցային գնդացիրների բազայի հիման վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես կործանարար զենքեր դուրս եկան ավիացիայում օգտագործումից, քանի որ արմատավորվեցին փոքր տրամաչափի արագակրակ թնդանոթները։ Ավիացիոն գնդացիրները ունեն մի քանի տեսակ՝ տուրելավոր, սինխրոն, թևավոր և այլն[1]։ 21-րդ դարի սկզբին ավիացիոն գնդացիրներն օգտագործում էին թեթև դեսանտային ուղղաթիռների զամբյուղների մեջ կամ կախ ընկած վիճակում։
Զենիթային գնդացիր
խմբագրելԶենիթային գնդացիրը շրջանային գնդակոծմամբ գնդացիր է և մեծ անկյունով, որը նախատեսված է թշնամու ավիացիան խոցելու համար։ Հրթիռների և զենիթային հրետանու արմատավորումից հետո զենիթային գնդացիրները զգալիորեն զիջեցին իրենց դիրքերը ժամանակակից բանակում։ Որպես կանոն օգտագործվում են հատուկ կառուցվածքներում, ինպես օրինակ՝ ЗПУ-4, ЗГУ-1 կառուցվածքների մեջ, կամ ամրացվում են տանկերի վրա։
Զենիթային գնդացիրային հրանոթները զենքեր են, որոնք կազմված են մեկ կամ մի քանի գնդացիրներից, որոնք հավաքված են հատուկ հաստոցի վրա և ունեն ընդհանուր մեխանիզմներ, նշաոցներ, որոնք նախատեսված են օդային կրակոցի համար, ինչպես նաև կարող են օգտագործվել թեթև զրահապատ ցամաքային և ջրային նշանակետերը խոցելու համար։ Կրակոցի հեռավորությունը կարող է հասնել 2500 մետրի, իսկ մեկ փողի արագաձգությունը 1 րոպեում 500-600 կրակոցի։ Փամփուշտի քաշը 45-65 գրամ է, սկզբնական արագությունը 900—1000 մ/վրկ[10]։ Մեկ խոշոր տրամաչափով զենիթային գնդացիրի քաշը մոտավորապես 450 կգ է, զույգինը՝ 650 կգ, 4 գնդացիրով հրանոթինը՝ 2100 կգ[11]։
Տանկային գնդացիրներ
խմբագրելՏանկային գնդացիրները տեղադրում են տանկերի, զրահափոխադրիչների և այլ զրահատեխնիկայի վրա։ Ժամանակակից տանկերը որպես կանոն ունեն զույգ և զենիթային գնդացիրներ։ Ժամանակակից տանկային գնդացիրների կառուցվածքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հրազենի շնիկը փոխարինվել է էլեկտրաձգանով և հեռակառավարմամբ։
Տանկային գնդացիրները լինում են զույգով, կուրսային կամ զենիթային։
- Կուրսային գնդացիրը տեղադրում են կառույցի ցանկացած մասում, որն ունի ազդման սահմանափակ անկյուններ և նախատեսված է ոչ զրահապատ նշանակետերի խողման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք օգտագործելուց հրաժարվեցին, քանի որ դրանք թուլացնում էին տանկի ճակատային զրահը և նաև անհրածեշտ էր լինում այլ գնդացիր, որը կխոցեր զրահապատ նշանակետեր։
- Զույգային գնդացիրը տեղադրում էին տանկի ճակատային ցանկացած մասում հրանոթի հետ միասին։ Հիմնական խնդիրը կենդանի ուժերի և ոչ զրահատեխնիկայի խոցումն է։
- Զենիթային գնդացիրը տեղադրում են աշտարակի տանիքին։ Ավիացիայի զարգացման հետ կորցրեց իր էֆեկտիվությունը և սկսեց օգտագործվել մեծ մասամբ մոտ հեռավորության վրա կենդանի ուժերի դեմ պայքարի համար[12]։
Արագաձիգ գնդացիրներ
խմբագրելՈրոշ աղբյուրներում օգտագործվում է բարձր տեմպային գնդացիրներ անվանումը։ Արգաձիգ գնդացիրները կառուցվածքով կարող են նման լինել նորմալ կրակի արագությամբ կրակող գնդացիրներին (օրինակ, գերմանական միասնական գնդացիր MG-42, 1 րոպեում 1200—1300 կրակոց), ինչպես նաև կարող են առանձնանալ փամփշտակալների կամ փողերի քանակով (առավել հայտնի է բամափողային ավիացիոն և զենիթային գնդացիրները, որոնց կրակոցի տեմպը րոպեում 2000-3000 է)։ Արագաձիգ գնդացիրները կիրառում են առագաթռիչք օդային նշանակետերը խոցելու համար։
Բազմափող գնդացիրն ունենում է 3-6 փող, որոնք հավաքված են պտտվող բլոկում։ Բլոկը գործի է դրվում էլեկտրական, օդի ճնշմամբ, ջի ճնշմամբ կամ գազային շարժիչով։
Գնդացիրների կիրառման մարտավարություն
խմբագրելԳնդացիրների կիրառման մարտավարությունը ցամաքում առաջին անգամ մշակվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդացիրը որպես կանոն կիրառվել է լարափակոցների հետ։ Դրանց հաղթահարման համար հետևակը ստիպված էր կանգնել ամբողջ հասակով և հապաղեր մեկ տեղում, որը նշանակալիորեն մեծանում էր նրա պարտության հավանականությունը։ Փողի մեծ քաշի և եկարության հաշվին գնդացիրը ավելի հեռու և հստակ է կրակում ավտոմատից, դրա համար այն օգտագործվում է նաև կենդանի ուժի դեմ՝ հետևակին օգնելով։ Դիպուկահարների համար առաջնային նշանակետերն են գնդացիրներն են։
Առաջին համաշխարհայինում Գերմանական կայսրությունը մշակեց գնդացիրների կիրառման ավելի լավ մարտավարություն։ Գնդացրային փոսերը տեղադրվեցին առջևում և թևերում։ Երբ Բրիտանական կամ Ֆևանսիական հետևակը քայլում էր կողքով, խճճվում էին լարերի մեջ և սկսվում էր թշնամու վրա թևային կրակոցները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Пулемёт // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 2,0 2,1 [1] Пулемёт. Энциклопедия «Техника». — М.: Росмэн. 2006.
- ↑ 3,0 3,1 [2] Словарь военных терминов. Сост. А. М. Плехов, С. Г. Шапкин.— М.: Воениздат. 1988.
- ↑ 4,0 4,1 http://voennaya.academic.ru/2077/ПУЛЕМЁТПулемёт. Военная энциклопедия. 2014.
- ↑ 100 years of Maxims's "killing machine"
- ↑ «Hiram Maxim, An early history of the machine gun». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Н. Вознесенский. Военная экономика СССР в период Отечественной войны. — М., 1948, стр. 46.
- ↑ Оружие Победы / Под. общ. ред. В. Н. Новикова (изд. 2, перераб.и доп.). — М.: Машиностроение, 1987. — С. 279. — 512 с. — 74 000 экз.
- ↑ С.Федосеев. Пулемёты русской армии в бою
- ↑ Зенитная пулемётная установка // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ [3] Зенитная пулемётная установка. Большой энциклопедический политехнический словарь. 2004.
- ↑ Войны, истории, факты. Альманах
Գրականություն
խմբագրել- Бабак Ф. К. «Пулемёты» — М.: АСТ; СПб.: Полигон, 2006 г.
- Яковлев В. В. (1890–1907). «Пулемет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդացիր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 138)։ |