Գնիշիկ

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնիշիկ (այլ կիրառումներ)

Գնիշիկ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Գնիշիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԱրենի (համայնք) | Արենի համայնք[1]
Այլ անվանումներԳնիշկաձոր
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն44[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գնիշիկ (Հայաստան)##
Գնիշիկ (Հայաստան)
Գնիշիկ (Վայոց ձորի մարզ)##
Գնիշիկ (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 24 կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Խնձորուտ, Խաչիկ, Արենի, Աղավնաձոր գյուղերին, ինչպես նաև Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն է, ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, ամռանը զով է։

Պատմություն

խմբագրել

Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13-րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4-րդ, 5-րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770-ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, Արցախից, Ալաշկերտից և այլ տեղերից։ 1950-ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գնիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է այդ տարածաշրջանի «հացի շտեմարանը»։

1960-ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։

1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին կառուցել ևս մեկ գյուղ՝ Մոզրովը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։

13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։

Ինչպես նշվեց վերևում՝ Մոզրով գյուղը հիմնվել է 1975 թվականին, 1988-1990 ականներին ունեցել է մոտ 35 տնտեսություն, ժողովրդի զբաղվածությունը հիմնականում եղել է անասնապահությունը։ 1991 թվականին կազմավորվեց Գնիշիկի համայնքը, Գնիշիկ և Մոզրով գյուղերի ընդգրկումով։

Բնակչություն

խմբագրել

Գնիշիկի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 31 266[5] 485 760 914 754 372 389[6] 39 44[2]

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվածության ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը։ Վարչական տարածքը կազմում է 6417 հեկտար։

Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գնիշիկում են գտնվում “Քարկոփ”-ի եկեղեցին, մատուռի ավերակներ և IX-XVIII դարերի խաչքարեր։ Գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Հարսնասարի վրա, գտնվում են Հրասեկաբերդի ավերակները։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գյուղն ունի հիմնական դպրոց։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 60» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 11-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 639