Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (ռուս.՝ Николай Васильевич Гоголь (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի (Яновский), մարտի 20 (ապրիլի 1), 1809[1], Վելիկիե Սորոչինցի, Միրգորոդի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 21 (մարտի 4), 1852[4][5], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության դասականներից[7]։

Նիկոլայ Գոգոլ
ուկրաիներեն՝ Микола Васильович Гоголь-Яновський гербу Яструбець
Ծննդյան անունուկրաիներեն՝ Микола Васильович Яновський և ռուս.՝ Николай Васильевич Яновский
Ծնվել էմարտի 20 (ապրիլի 1), 1809[1]
ԾննդավայրՎելիկիե Սորոչինցի, Միրգորոդի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էփետրվարի 21 (մարտի 4), 1852[4][5] (42 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[6] և Դանիլով մենաստան
Գրական անունВ. Алов, П. Глечик, Н. Г., ОООО, Г. Янов, N. N. և ***
Մասնագիտությունդրամատուրգ, պատմաբան, գրական քննադատ, ուսուցիչ, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Ժանրերդրամա և արձակ
Ուշագրավ աշխատանքներՄեռած հոգիներ, Ռևիզո, Ամուսնություն և Տարաս Բուլբա
Ստեղծագործությունների ցանկNikolai Gogol bibliography?
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Изображение автографа
Նիկոլայ Գոգոլ Վիքիքաղվածքում
Նիկոլայ Գոգոլ Վիքիդարանում
 Nikolai Gogol Վիքիպահեստում

Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական տոհմից

Ժամանակակիցները նրան համարել են ռուսական ռեալիստական գրականության նատուրալիստական դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը, սակայն հետագայում գրականագետները նրա ստեղծագործություններում բացահայտել են ռոմանտիկական զգացմունքայնություն՝ սյուրռեալիզմի և գրոտեսկի դրսևորումներով հանդերձ («Քիթը», «Շինելը», «Վիյը», «Նևսկի պողոտան»)։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում («Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում») զգացվում է ուկրաինական մշակույթի, բանահյուսության ազդեցությունը։ Ուշ շրջանի երկերում («Ռևիզորը», «Մեռած հոգիներ») ծաղրի է ենթարկել քաղաքական կոռուպցիան ռուսական կայսրությունում։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններից են համարվում նաև «Տարաս Բուլբա» վեպը, «Ամուսնություն» թատերգությունը, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Նիկոլայ Գոգոլը ծնվել է 1809 թվականի մարտի 20-ին (ապրիլի 1) Պսյոլ գետի մոտ՝ Վելիկիե Սորոչինցիում, Պոլտավայի մարզի Միրգորոդի շրջանում։ Նիկոլայ նրան անվանել են Նիկոլայ Լուսավորչի պատվին։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նա սերում է կազակներից, և ենթադրվում է, որ եղել է զապորոժյան ռեչ-պոսպոլիտայի զորքերի հետման Օստապ Գոգոլի հետնորդներից։

1818–1819 թվականներին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝ 1821 թվականին, ընդունվել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան, որն ավարտել է 1828 թվականին։ Քանի որ հորից զրկվել էր, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր, նրա կանոնովոր կրթությունը հիմնականում ապահովել է մայրը՝ իր մի կերպ խնայած փողերով։ Գիմնազիան ավարտելուց հետո Գոգոլը մեկնել է Պետերբուրգ՝ հռչակ ձեռք բերելու մեծ տենչը սրտում։ Բայց հույսերը սկզբնական շրջանում մեծ դժվարությամբ էին արդարանում։ Չնայած ձեռնարկած բազմաթիվ փորձերին՝ այդպես էլ չհաջողվեց որևէ թատրոնում դերասան ընդունվել։ Պետական ծառայողի գործն էլ շատ արագ հիասթափեցրեց։ Եվ Գոգոլը որոշեց ուժերը փորձել գրականության ասպարեզում։ Թեև այստեղ ևս առաջին փորձը ձախողվեց /քննադատները բառի բուն իմաստով ջախջախեցին իր իսկ միջոցներով տպագրած «Գանց Կյուխելգարտեն» պոեմը, և նա հավաքեց ու ոչնչացրեց դրա օրինակները/, այնուամենայնիվ Գոգոլին հաջողվեց մուտք գործել գրական շրջանակներ, կապեր հաստատել ճանաչված գրողների հետ, որոնք նրան ծանոթացրեցին նաև Ալեքսանդր Պուշկինի հետ։ Առաջին հաջողությունը եկավ «Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածքների ժողովածուի հետ և ամրապնդվեց դրա երկրորդ գրքի, ապա նաև՝ պատմվածքների «Միրգորոդ» ժողովածուի լույս ընծայումով։ Հաջորդաբար հրատարակված «Տարաս Բուլբա» վեպը, «Ռևիզորը» թատերգությունը և այլ ստեղծագործություններ բազմապատկեցին նրա համբավը իբրև մեծատաղանդ գրողի։

Գոգոլի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» և «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուները, «Ռևիզոր» և «Ամուսնություն» կատակերգությունները, «Մեռած հոգիներ» վեպը թարգմանվել են հայերեն[8]։

Հոգեկան խանգարումներ

խմբագրել

Գոգոլը տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրած մի նամակում նա նշում է.

  Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը[9]։  

1846 թվականին նրա հոգեկան վիճակն ավելի է ծանրանում։ Մինչև կյանքի վերջը տառապել է՝ հոգեկան խոր ճգնաժամ ապրելով։ Որոշ աղբյուրների համաձայն՝ տառապել է շիզոֆրենիայով։ Գոգոլի մոտ արտահայտված են եղել մի շարք ախտանիշեր, ինչպիսիք են՝ տեսողական և լսողական հալյուցինացիաները, դեպրեսիվ վիճակները, իպոխոնդրիան, կլաուստրոֆոբիան[10]։

Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Ֆյոդորովիչ Չիժը (1855—1922) «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում (1903-1904) ներկայացրել է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված[11]։ Հոդվածում հոգեբուժության տեսանկյունից վերլուծության է ենթարկել գրողի հիվանդությանը վերաբերող հակասական հարցը։ Չիժի տեսանկյունից՝ Գոգոլի հոգեկան հիվանդությունը արտահայտվել է դեռ վաղ երիտասարդության տարիներին, տևել է 10 տարի՝ մինչև նրա կյանքի վերջին օրերը։

Չիժի հետ համամիտ չեն փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր Վ. Մ. Ռոզինը[12], դոկտոր Ա. Պ. Դավիդովը[13] և շատ այլ գիտնականներ։

1852 թվականի հունվարի վերջին կոմս Ալեքսանդր Տոլստոյին հյուրընկալվում է ավագ քահանա Մատֆեյ Կոնստանտինովիչինկ, որի հետ Գոգոլը ծանոթացել է 1849 թվականին, իսկ դրանից առաջ ծանոթ է եղել նամակագրությամբ։ Նրանց միջև ընթանում էին բարդ երբեմն էլ կոպիտ բանավեճեր, որտեղ հիմնականում չկար Գոգոլի զիջողականությունը և բարեպաշտությունը, օրինակ Մատֆեյի հոր պահանջը «Հրաժարվիր Պուշկինից»[14]։ Գոգոլը նրան առաջարկում է կարդալ մաքրագրված «Մեռյալ հոգիներ»-ի երկրորդ մասի հետ ծանոթանալու համար, որ կարողանա լսել նրա կարծիքը, սակայն մերժում է ստանում հոգևորականից։ Գոգոլը համառորեն հասնում է իր ուզածին, մինչ նա չվերցնում է ձեռագիր տետրը՝ կարդալու համար[15]։ Ավագ քահանա Մատվեյը դարձավ միակ 2-րդ մասի ընթերցողը Գոգոլի կենդանության ժամանակ։ Վերադարձնելով այն տիրոջը նա դեմ դուրս եկավ պայմանավորված հատվածի հրատարակմանը «նույնիսկ խնդրեց վերացնել դրանք»[16] (ավելի ուշ նա տվեց բացասական կարծիք «ընտրված հատվածների» շուրջ՝ անվանելով այդ գիրքը «վնասակար»[16] ):

Խոմյակովի մահը, Կոնստանտինովսկու պարսավանքը և, հնարավոր է, այլ պատճառներ համոզեցին Գոգոլին հրաժարվել ստեղծագործություններից և սկսել պահել ծոմ՝ Մեծ Պահքից մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 5-ին Կոստանտինովսկուն ճանապարհում է և այդ օրվանից հաց չի ուտում։ Փետրվարի 10-ին նա տալիս է կոմս Ալեքսանդր Տոլստոյին ձեռագիր թղթապանակը՝ Մոսկվայի Միտրոպոլիտ Ֆիլարետին հանձնելու համար, սակայն կոմսը հրաժարվում է այդ հանձնարարությունը կատարելուց, որպեսզի չխորացնի Գոգոլի մռայլ մտքերը։

Գոգոլը դադարում է դուրս գալ տնից։ 1852 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 3-ին, այսինքն երկուշաբթի օրվա առաջին գիշերահավասարը Մեծ Պահքի Գոգոլը արթնացնում է սպասավոր Սեմեոնին, պատվիրում է բացել ծխնելույզի փականը և բերել պահարանից թղթապանակը։ Հանելով դրա միջից տետրերի տրցակը՝ դնում է քարի վրա և այրում։ Առավոտյան պատմում է կոմս Տոլստոյին, որ ուղղակի ցանկացել է այրել մի քանի իրեր՝ նախապես պատրաստվածի փոխարեն չար ոգու ազդեցության տակ այրել է ամբողջը։ Գոգոլը չնայելով ընկերների հորդորներին շարունակում է պաս պահելը. փետրվարի 18-ին պառկում է անկողնում և դադարում է ուտել։ Այդ ամբողջ ընթացկում գրողի ընկերներն ու բժիշկները փորձում են օգնել նրան, սակայն նա հրաժարվում է օգնությունից հոգեպես պատրաստվելով մահվանը։

Փետրվարի 20-ին բժիշկների խորհուրդը (Պրոֆեսոր Ա. Էվենուս, պրոֆեսոր Ս. Կլիմենկով, բժիշկ Կ. Սոկոլոգորսկի, բժիշկ Ա. Տարասենկով, պրոֆեսոր Ի. Վարվինսկի, պրոֆեսոր Ա. Ալֆոնսկի, պրոֆեսոր Ս. Օֆեր) որոշում է հարկադրանքով բուժել Գոգոլին։ Արդյունքը եղավ վերջնականապես հյուծումը և ուժերի սպառվելը. այդ օրվա երեկոյան գրողն ուշագնաց եղավ։

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը մահանում է 1852 թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ չապրելով մինչ իր 43 ամյակը[17]։

Թաղումը և գերեզմանը

խմբագրել

Ընկերները ցանկանում էին հուղարկավորել հանգուցյալին Սուրբ Սիմեոնի կաթոլիկ եկեղեցում, որը նա սիրում և այցելում էր[18]։

Մոսկվայի նահանգապետ կոմս Զակրևսկին 1825 թվականի փետրվարի 29֊ին իր նամակում գլխավոր ոստիկանին Օրլովին գրում է, որ Գոգոլի հոգեհանգստի տեղի վերաբերյալ որոշմումը քննարկել են Տոլստոյի ընկերների սլավոնասեր Խոմյակովի, Եֆրեմովների, Կիրեյվսկու, Պոպովիմի, Կոշելեևների և Պոպովների հետ։ Նախկին Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Տիմոֆեյ Գրանովսկին ասել է որ հարիր է նրան հուղարկավորել համալսարանական եկեղեցում՝ մարդ, որը ինչ֊որ չափով համալսարանինն է։

Սլավոնասերները պնդում էին, որ նա համալսարանին չի պատկանում այլ ժողովրդինն է և որպես ժողովրդի մարդ նա պետք է հուղակվորվի ծխական եկեղեցում, որտեղ վերջին հրաժեշտը կարող են տալ սպասավորները, կառապանները և բոլոր ցանկացողները, իսկ համալսարանական եկեղեցում նման մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։

Զակրևսկին հրամայեց «Գոգոլին որպես համալսարանի պատվավոր անդամի, անպայման հուղարկավորել համալսարանական եկեղեցում ․․․ Հրամայել են ինձ լինել ոստիկանությունում և իմ որոշ պաշտոնյաների հետ Գոգոլի մարմինը եկեղեցի տեղափոխել մինչև գերեզման տանելը»։ Բայց միևնույն ժամանակ նա համաձայնեց ընկերների հետ «և որպեսզի չլինի ոչ մի բողոք՝ ես բոլորին հրամայեցի գնալ ուսանողական եկեղեցի առանց բացառության։ Հուղարկավորության օրը բոլոր սեռերի մարդկանցից լիքն էր և քանի որ այդ պահին հանգիստ էր ես ինքս գնացի եկեղեցի»[19]։

Ավելի ուշ՝ 1881 թվականին, Իվան Սերգեևիչ Ակսակովը այսպես գրեց մատենագիր Ստեփան Իվանովիչ Պոնոմարևինի դատի մասին․ «Նախ թաղման գործով սկսեցին զբաղվել նրա մոտիկ ընկերները, բայց հետո համալսարանը փորփրեց Գոգոլի վերջին ժամանակները ինչպես կիսախելագար, խելքի եկավ ներկայացրեց իր իրավունքները։ Այն լավը դուրս եկավ, քանի որ թաղումը ստացավ ավելի հարապարակային և հանդիսավոր տեսք, և մենք այդ ամենը ընդունեցինք և համալսարանին ընձեռեցինք լիարժեք ազատություն՝ ինքներս մնալով ստվերում»[20]։

Թաղման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 24-ին (մարտի 7) կիրակի օրվա երկրորդ կեսին Մոսկվայի Դանիլովյան վանքի գերեզմանատանը[18]։ Գերեզմանի վրա տեղադրված է կոթող, որը կազմված 2 մասերից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Гоголь // Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Гоголь Николай Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  6. Новодевичье кладбище, Московский справочник ритуальных услуг
  7. գիրք |ответственный = Гл. редактор Г. П. Шалаева. |заглавие = Кто есть кто в мире |издательство = Филологическое общество «СЛОВО»: ОЛМА-ПРЕСС Образование |место = М. |страницы = 361 |isbn = 5-8123-0088-7
    Энциклопедия Кольера. Открытое общество. 2000.
    Биографический словарь. 2000.
    Большая биографическая энциклопедия. 2009.
    Биографический словарь. 2000.
  8. Երկերի ժողովածու։ 6 հ. / Ն. Գոգոլ ; Թարգմանություն՝ Դերենիկ Դեմիրճյան, Ա. Փալանջյան ; Խմբագիր՝ Լ.Ա. Քալանթար. - Երևան։ Հայպետհրատ, 1953-. - 6 հ. ; 19 սմ. - Հ. 1 (1953, 480 էջ) ։ [Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում] - Հ. 2 (1953. - 323 էջ) ։ Միրգորոդ - Հ. 3 (1954, 325 էջ) ։ Վիպակներ - Հ. 4 (1954, 382 էջ) ։ [Ռևիզորը ; Ամուսնություն ; Խաղամոլները] - Հ. 5 (1952, 494 էջ) ։ Մեռած հոգիներ - Հ. 6 (1955, 550 էջ) Ընտիր հոդվածներ և նամակներ Դեմիրճյան, Դերենիկ Կարապետի, 1877-1956 թարգմ. Փալանջյան, Աշոտ Մարտինի, 1895-1979 թարգմ. Քալանթար, Լևոն Ալեքսանդրի, 1891-1959 խմբ.
  9. Գոգոլի հոգեկան հիվանդություն(չաշխատող հղում)
  10. Հոգեկան խանգարումներ ունեցող 9 գրողներ
  11. Чиж В. Ф. «Национально-культурный портал "Gogol.ru"». Болезнь Н. В. Гоголя. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  12. Розин В. М., «Понять жизнь и поступки Гоголя»
  13. Давыдов А.П. - Душа Гоголя, Ассоц. исследователей рос. о-ва (АИРО–XXI), Новый хронограф, 2008, Российское общество соврем. исслед., isbn=978-5-95881-065-2|тираж=3000
  14. В. В. Вересаев, «Гоголь в жизни». Том 2.
  15. Воропаев В. А. Последние дни Гоголя как духовная и научная проблема
  16. 16,0 16,1 Կաղապար:Православная энциклопедия
  17. А. Т. Тарасенков. Последние дни жизни Н. В. Гоголя
  18. 18,0 18,1 Воропаев В. А. "Гоголь и Московский университет
  19. Граф А. А. Закревский, московский генерал-губернатор,- графу А. Ф. Орлову, шефу жандармов, 29 февр. 1852 г. Красный Архив, 1925, т. IX, II, стр. 300.
  20. Из записной книжки московского старожила: Гоголь и Московский университет

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գոգոլ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գոգոլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գոգոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 142