Գոդավարի
Գոդավարի, Գոդի (հինդի՝ गोदावरी), գետ Հնդկաստանում։ Երկարությունը 1450 կիլոմետր է, ավազանը՝ 290 հազար կիլոմետր2՝․ Սկիզբ է առնում Արևմտյան Գաթերի արևելյան լանջերից, կտրում Դեկանի սարահարթը և թափվում Բենգալյան ծոց։ Նավարկելի է միջին հոսանքում և դելտայում։ Գոդավարի ափին է Ռաջամանդրի քաղաքը։
Դրավիդյան լեզուներում գետը կոչվում է Գոդի, որը կապվում է թելուգու լեզվի գոդե «սահման» բառի հետ։ Այսպիսով անվանումը ունի նախահնդեվրոպական ծագում և նշանակում է «սահմանային գետ»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 143)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդավարի» հոդվածին։ |