Գոլդի Հոուն

ամերիկացի դերասանուհի

Գոլդի Ջինն Հոուն (անգլ.՝ Goldie Jeanne Hawn, նոյեմբերի 21, 1945(1945-11-21)[3][4][5][…], Վաշինգտոն, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Կակտուսի ծաղիկ» ֆիլմում դերակատարման համար, 1969 թվական։

Գոլդի Հոուն
անգլ.՝ Goldie Hawn
Գոլդի Հոուն 2008 թվականին
Ծնվել է1945 թվական նոյեմբերի 21
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունMontgomery Blair High School? (1963)[1] և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրոնբուդդայականություն
Այլ անուն(ներ)Գոլդի Ջինն Հոուն
Goldie Jeanne Hawn
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր
Ակտիվ շրջան1967-2002, 2013
Ընտրանի«Կակտուսի ծաղիկը», «Շարքային Բենջամին», «Շամպուն»
Ամուսին(ներ)Գուս Տրիկոնիս (1969-1976),
Բիլլի Հադսոն (1976-1982),
Կուրտ Ռասել (1983-ից)
Համատեղ ապրող(ներ)Կուրտ Ռասել
Երեխա(ներ)Օլիվեր Հադսոն (1976 թվական սեպտեմբերի 7),
Քեյթ Հադսոն (1979 թվական ապրիլի 19),
Ուայեթ Հոուն-Ռասել (1986 թվական հուլիսի 10)
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA
Գոլդի Հոուն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Գոլդի Ջինն Հոուն ծնվել է 1945 թվականին Վաշինգտոնում, երաժշտի և ոսկեչական սրահի տիրուհու ընտանիքում։ Նրա մայրը՝ Լաուրա Հոուն (ծնված՝ Սթեյնհոֆ, 1913 թվական նոյեմբերի 27 - 1993 թվական նոյեմբերի 27) հրեուհի էր, հունգարական գաղթականների դուստր[7]։ Հայրը՝ Էդվարդ Ռութլեջ Հոուն (1908 թվական սեպտեմբերի 28 - 1982 թվական հունիսի 7), ուներ գերմանական և անգլիական արմատներ։ Երեքամյա տարիքից Հոուն հաճախել է բալետի և պարերի դասերի, իսկ նրա դերասանական նորամուտը կայացել է 1961 թվականին, «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։ Հետագա երկու տարիներին նա պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր պարերով, հանդես գալով Go-Go ոճում, նաև ելույթ ունենալով Նյու Յորքի թատերական բեմերում[8]։

 
Գոլդի Հոուն 1970 թվականին, «Կակտուսի ծաղիկը» ֆիլմում

Առաջին անգամ էկրանին Գոլդի Հոուն հայտնվել է 1967 թվականին, «Բարի առավոտ, աշխարհ» հեռուստասերիալում, իսկ մեկ տարի անց կայանում է նրո կինոնորամուտը «Միակ իրական բնօրինակ ընտանեկան նվագախումբը» մյուզիքլում։ Գոլդի Հոունի առաջին նշանակալից դերը դառնում է անհոգ, խրախճասեր-աղջնակ Տոնի Սիմոնսը «Կակտուսի ծաղիկ» (1969) կատակերգությունում, որում դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ավելի խորը դեր նրան բաժին է հասնում «Շուգարլենդյան ճեպընթաց» ֆիլմում, Սթիվեն Սփիլբերգի ռեժիսորական նորամուտում (1973)։ Երկու տարի անց դերասանուհին փայլուն կերպով խաղում է Ուորեն Բիթիի ընկերուհուն «Շամպուն» կատակերգությունում։ «Շարքային Բենջամին» (1980) ֆիլմի համար Հոուն անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 1985 թվականի հունվարին կիսամերկ դերասանուհին հայտնվում է «Playboy» ամսագրի շապիկին։

1980-ական թվականներին Գոլդի Հոուն նկարահանվել է շատ հազվադեպ, իսկ նոր կինոաշխատանքների շարքը հետևում է 1980-ական թվականների վերջին, «Նավակողից այն կողմ» կատակերգությունում դերով, որտեղ նա խաղում է իր ապագա ամուսին Կուրտ Ռասելի հետ, ինչպես նաև «Ծիտիկը լարին» (1990), «Տան տիրուհին» (1992Մել Գիբսոնի հետ միասին, և «Մահը նրան սազում է» (1992) ֆիլմերում։ 1996 թվականին դերասանուհին կատարում է լքված ալկոհոլիկ-կին Էլիզ Էլլիոթի դերը «Առաջին կանանց ակումբ» կատակերգությունում, որտեղ նա խաղում է Դայան Քիթոնի և Բեթ Միդլերի հետ։ Վերջին անգամ կինոէկրաններին Գոլդի Հոուն հայտնվել է 2002 թվականին, «Բենգեր քույրիկները» կատակերգությունում, որում որպես նրա խաղընկերուհի հանդես է գալիս Սյուզան Սարանդոնը։

Անձնական կյանք

խմբագրել
 
Գոլդի Հոուն և Կուրտ Ռասելը 1989 թվականին

1983 թվականից Գոլդի Հոուն փաստացի ամուսնության մեղ է գտնվում Կուրտ Ռասելի հետ։ Զույգն ունի մեկ ընդհանուր երեխա՝ որդի Ուայեթ Հոուն-Ռասել (ծնվել է 1986 թվականի հուլիսի 10)[9]։ Հոուն նաև ունի երկու երեխա Բիլլի Հադսոնի առաջին ամուսնությունից՝ որդի Օլիվեր Հադսոն (ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 7-ին) և դուստր Քեյթ Հադսոն (ծնվել է 1979 թվականի ապրիլի 19-ին)։ Հոունի բոլոր երեխաները նույնպես դերասաններ են դարձել։

1972 թվականին Գոլդի Հոուն սկսում է հետաքրքրություն ցուցաբերել արևելյան փիլիսոփայության նկատմամբ։ Այդ պահից ի վեր նա հանդիսանում է բուդդայականության հետևորդ և պնդում է, որ իր երեխաներին դաստիարակել է արևելյան հոգևոր ավանդույթներով։

1997 թվականին, այլ հայտնի դերասանների և Հոլլիվուդի ղեկավարների հետ միասին, Գոլդի Հոուն ստորագրում է Գերմանիայի կանցլեր Հելմութ Կոլին ուղղված բաց նամակը, հրապարակված «International Herald Tribune» թերթում, որում հայտարարվում էր Գերմանիայում սաենտոլոգիայի հետևորդների նկատմամբ հոգևորական իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին[10]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1968 Միակ իրական բնօրինակ ընտանեկան նվագախումբը The One and Only, Genuine, Original Family Band ծիծաղկոտ աղջիկ
1969 Կակտուսի ծաղիկ Cactus Flower Տոնի Սիմոնս
1970 Իմ ապուրում աղջիկ է There’s a Girl in My Soup Մերիոն
1971 Դոլլարներ $ Դաուն Դիվայն
1972 Թիթեռներն ազատ են Butterflies Are Free Ջիլ Թաներ
1974 Շուգարլենդյան ճեպընթաց The Sugarland Express Լու Ջին Պոպլին
Աղջիկը Պետրովկայից The Girl from Petrovka Օկտյաբրինա
1975 Շամպուն Shampoo Ջիլլ
1976 Դքսուհին և Կեղտոտ աղվեսը The Duchess and the Dirtwater Fox Ամանդա Կուեյդ/Դքսուհի Սանսբերի
1978 Կեղտոտ խաղ Foul Play Գլորիա Մունդի
1979 Ճանապարհորդություն Անիտայի հետ Viaggio con Anita Անիտա
1980 Շարքային Բենջամին Private Benjamin շարքային Ջուդի Բենջամին/Գուդման
Ինչպես հին, բարի ժամանակներ Seems Like Old Times Գլենդա Գարդենիա Պարկս
1982 Լավագույն ընկերներ Best Friends Պաուլա Մակկալեն
1984 Լրացուցիչ հերթափոխ Swing Shift Քեյթ Ուոլշ
Արձանագրություն Protocol Սանի Դևիս
1986 Վայրի կատուներ Wildcats Մոլի Մակգրատ
1987 Նավակողից այն կողմ Overboard Ջոաննա Սթեյթոն
1990 Ծիտիկը լարին Bird on a Wire Մերիեն Գրեյվս
1991 Խաբեություն Deceived Էդրիեն Սոնդերս
1992 Կրիս կրոս CrissCross Թրեյսի Կրոս
Տան տիրուհին HouseSitter Գվեն Ֆիլիպս
Մահը նրան սազում է Death Becomes Her Հելեն Շարպ
1996 Առաջին կանանց ակումբ The First Wives Club Էլիզ Էլիոթ
Բորոլն ասում են, որ ես սիրում եմ քեզ Everyone Says I Love You Ստեֆի Դենբրիջ
1999 Եկվորները The Out-of-Towners Նենսի Կլարկ
2001 Քաղաք և գյուղ Town & Country Մոնա Միլլեր
2002 Բենգեր քույրիկները The Banger Sisters Սյուզեթ
Թվական Սերիալ Բնօրինակ անվանում Դեր
19671968 Բարի առավոտ, աշխարհ Good Morning, World Սենդի Կրամեր
19681970 Ռոուենի և մարտինի կատակները Rowan & Martin's Laugh-In կանոնավոր դերակատար
2013 Ֆինեսը և Ֆերբը Phineas and Ferb Պեգգի ՄակԳի (ձայն)

Ռեժիսոր

խմբագրել
Թվական Ֆիլմ
1997 Հույս

Պրոդյուսեր

խմբագրել
Թվական Ֆիլմ
1980 Շարքային Բենջամին
1984 Արձանագրություն
1986 Վայրի կատուներ
1990 Իմ երկնագույն երկինք
1995 Խոսակցությունների առիթ
1997 Հույս
2001 Երբ Բիլլին հաղթում է Բոբին
2002 Մեթյու Շեպարդի պատմությունը

Մրցանակներ և անվանակարգումներ

խմբագրել
Թվական Անվանակարգված աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք
1969 Կակտուսի ծաղիկ Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[11] Հաղթանակ
Դավիդ դի Դոնատելո Հատուկ Դավիդ[փա՞ստ] Հաղթանակ
Ոսկե Գլոբուս Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի-խաղարկային ֆիլմ[12] Հաղթանակ
BAFTA Գլխավոր դերի լավագույն դերասանուհի Առաջադրված
1970 Իմ ապուրի մեջ աղջիկ է BAFTA Առաջադրված
1972 Թիթեռներն ազատ են Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում կամ կատակերգությունում[12] Առաջադրված
1975 Շամպուն Ոսկե Գլոբուս[12] Առաջադրված
1976 Դքսուհին և Կեղտոտ աղվեսը Ոսկե Գլոբուս[12] Առաջադրված
1978 Կեղտոտ խաղ Ոսկե Գլոբուս[12] Առաջադրված
1980 Շարքային Բենջամին Օսկար Լավագույն դերասանուհի[13] Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[12] Առաջադրված
Կինոքննադատների ազգային միություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Նյու Յորքի կինոքննադատների միություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
1982 Լավագույն ընկերներ Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[12] Առաջադրված
1996 Առաջին կանանց ակումբ Կինոքննադատների ազգային խորհուրդ Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Բոլորն ասում են, որ ես քեզ սիրում եմ Սպուտնիկ Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
2002 Բենգեր քույրիկներ Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[12] Առաջադրված

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://mbhs.edu/about/MBHSBragShow2012.pdf — P. 8.
  2. https://www.usatoday.com/storytelling/grid/women-of-the-year-2023/
  3. Bauer P. Encyclopædia Britannica
  4. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. GeneaStar
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #120972468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Ancestry.com». Kate Hudson Family Tree. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 5-ին.
  8. Интервью в шоу «Внутри актёрской студии» (2008)
  9. «Goldie Hawn, Kurt Russell have son». The Milwaukee Journal (via Google News). 1986 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. «Does Germany Have Something Against These Guys?» (անգլերեն). Time. 1997 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  11. «THE 42ND ACADEMY AWARDS 1970». Oscars.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «Goldie Hawn». Goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «THE 53RD ACADEMY AWARDS 1981». Oscars.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդի Հոուն» հոդվածին։