Գոհար Գալաչյան
հայ օպերային երգիչ
Գոհար Համբարձումի Գալաչյան (դեկտեմբերի 21, 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 9, 2008, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի՝ մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)[2]։
Գոհար Գալաչյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1923[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2008 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Մեծ թատրոն[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1952-1956 թվականներին և 1960 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-1959 թվականներին՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի։ 1979 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[3]։
Դերեր
խմբագրելԿատարած դերերից են՝
- Լյուբաշա՝ «Թագավորի հարսը»,
- Էբոլի՝ «Դոն Կառլոս»,
- Ադալժիզա՝ «Նորմա»,
- Փառանձեմ՝ «Արշակ Երկրորդ»,
- Գերտրուդ՝ «Բանկ բան»,
- Մադլենա՝ «Ռիգոլետտո»,
- Կարմեն, Ալմաստ և այլն։
1967 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում։
Հիշատակ
խմբագրելԳոհար Գալաչյանի 90-ամյակի առթիվ նրա դասավանդած դասարանի պատին փակցվել է հուշատախտակ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Гоар Галачян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Գոհար Գալաչյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Կոնսերվատորիայում փակցվեց հուշատախտակ՝ Գոհար Գալաչյանի պատվին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 652)։ |