Գոմաղբահոր
Գոմաղբահոր, գոմաղբը կուտակելու և պահելու հատուկ կառույց։ Լինում է բաց և փակ (վերգետնյա, երեսպատված հատակով ու պատերով, խորը հորեր, փոսորակներ, գոմաղբափոսեր)։ Կառուցվում է բնակավայրերից հեռու, ֆերմաների մեծությանը, գրունտի հատկանիշներին ու կլիմայական պայմաններին համապատասխան։ Հարավային և հարավարևելյան շրջաններում նպատակահարմար է կառուցել փոսորակներ, իսկ ցուրտ կլիմա ու երկարատև ձմեռ ունեցող շրջաններում՝ փակ գոմաղբահոր և գոմաղբափոսեր։ Գոմաղբահորում գոմաղբը պահվում է 2-4 ամիս։ Հայաստանում կառուցվում են բաց գոմաղբահորեր և գոմաղբափոսեր։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/2/2e/Storage_pit_for_farm_manure_near_A170_road_-_geograph.org.uk_-_190540.jpg/220px-Storage_pit_for_farm_manure_near_A170_road_-_geograph.org.uk_-_190540.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 152)։ ![]() |