Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)

Գոշ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք[1]։

Գոշ

Գոշ լիճը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
40°43′12″ հս․. լ. 45°00′58″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Երկարություն 0,1 կմ
Լայնություն 0,08 կմ
Ավազանի մակերեսը 0,03 կմ²
Ամենամեծ խորությունը 8 մ
Միջին խորությունը 2-3 մ
Միջին բարձրությունը 1450 մ
Գոշ լիճ (Տավուշի մարզ)##
Գոշ լիճ (Տավուշի մարզ)
Վիքիպահեստում

Աշխարհագրություն

խմբագրել

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո[2][3][4] և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Լճի ոչնչացում

խմբագրել

Ըստ Hetq.am լրատվական գործակալության կողմից ներկայացված փաստերի, 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[3][4][4]։ Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը[5]։

Լճի ներկա վիճակ

խմբագրել

Գոշն արդեն մաքրվել ու վերակենդանացել է. լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա։ Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Լճի տեսքը 2015 թվականին

խմբագրել

Լճի տեսքը 2017 թվականի ապրիլին

խմբագրել


Գոշ լճի համայնապատկերը 2019 թվականին


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քարտեզ 2. «Դիլիջան» ազգային պարկ. Ջրագրություն». mnp.am. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. Հայկական բնապահպանական ճակատի նկարահանումները. «Ինչ է կատարվում Գոշ լճի տարածքում»
  3. 3,0 3,1 Զարմանալի էկոտուրիզմ․ Գոշ լիճը փորում են։
  4. 4,0 4,1 4,2 Պարզաբանում՝ Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ։
  5. Գոշ լճի տարածքում իրականացվող աշխատանքները սահմանված են պայմանագրով. Բնապնախի պարզաբանումը
  6. Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։