Գոսլար (գերմ.՝ Goslar), (ստորին գերմաներեն՝ Goslär), քաղաք Գերմանիայում, որը համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ստորին Սաքսոնիայի Հարց լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ստորոտին։ Բնակչությունը կազմում է 41455 մարդ (2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 92.58 քառ.կմ տարածք։ Պաշտոնական կոդը 031 53 005 է։
Քաղաքի առաջին հիշատակումը թվագրվում է 922 թվականին, երբ Հենրիխ I Թռչնորսը հիմնադրեց Ռամմելսբերգ լեռան մոտակայքում գտնվող բնակավայրը։ Ածուխի և պղնձի արդյունահանումից հետո սկսվում է Գոսլարի զարգացումը, և Հենրիխ Երկրորդի օրոք կենտրոնը դառնում է կայսերական միջնադարյան ամրոցը[3]։ Ավելի ուշ, Կոնրադ Երկրորդի օրոք կառուցվել է Մարիամ Աստվածածնիմատուռը, որը չի պահպանվել։
Հենրիխ Երրորդի և նրա կին Ագնեսայի օրոք սկսվում է քաղաքի ծաղկուն շրջանը։ Իրենց թագավորության տարիներին կառուցվում են շատ հաստատություններ, ինչպիսին է օրինակ կայսերական պալատինատի կառուցումը, Սուրբ Սիմոնի ու Սուրբ Հուդայի շինարարությունը։