Գոտեմարտ (ֆիլմ)
Գոտեմարտ, 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է ԿՀ պատվերով, ըստ Զորի Բալայանի պատմվածքների։
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1982 |
Ռեժիսոր | Յուրի Երզնկյան |
Սցենարի հեղինակ | Զորի Բալայան |
Օպերատոր | Գեորգի Հայրապետյան |
Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան հնչյունային օպերատոր` Ռ. Ղազարյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» |
Տևողություն | 130 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են հեռավոր հյուսիսում։ Կալանավայրից փախուստի դիմած հանցագործը անմարդաբնակ տունդրայում հանդիպում է տեղացի մի ծերունու, որը եղջերվապահների աշխատավարձն է տանում։ Գոյության համար համատեղ պայքարը մահացու վտանգի պայմաններում հերոսին հոգևոր դարձի է բերում[1]։
Դերերում
խմբագրելԱրմեն Ջիգարխանյան, Մաքսիմ Մունզուկ, Վիկտոր Կորեշկով, Կարա-Կիս Մունզուկ, Ա. Օնդար, Նարտայ Բեգալին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ֆիլմը arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.