Գորդոն Կուպեր (անգլ.՝ Gordon Cooper) (մարտի 6, 1927, Շոնի, Օկլահոմա, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 2004, Վենտուրա, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերազնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։

Գորդոն Կուպեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1927(1927-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրShawnee, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 2004(2004-10-04)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրՎենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Հավայան կղզիների համալսարան և Murray High School?
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, փորձարկիչ օդաչու, military flight engineer, ճարտարագետ, օդաչու և ավտոարշավորդ
ԱշխատավայրՆԱՍԱ
ԱմուսինTrudy Olson?
Պարգևներ և
մրցանակներ
 Gordon Cooper Վիքիպահեստում

Ավարտել է ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1956), փորձարկող օդաչուների դպրոցը (1957)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1959 թվականից։ Առաջին թռիչքը կատարել է 1963 թվականի մայիսի 15-17-ը, «Մերկուրի» տիեզերանավով, որը Երկրի շուրջը պտտվել է 22 անգամ՝ անցնելով 879 հազար կմ։ 1965 թվականի օգոստոսի 21-29-ին Գորդոն Կուպերը երկրորդ թռիչքը կատարել է Չարլզ Կոնրադի հետ, որպես «Ջեմինի-5» տիեզերանավի հրամանատար։ Տիեզերանավը Երկրր շուրջը կատարել է 120 պտույտ, անցել 5, 3 միլիոն կմ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Կուպեր» հոդվածին։