Գործազրկության, գործազրկության ապահովագրություն, գործազրկության վճար, գործազրկության փոխհատուցում, գործազուրկ և գոյության որևէ միջոց չունեցող անձանց դրամական հատուկ օգնություն։ Որպես կանոն, գյուղատնտեսական բանվորներին չի տրվում; Նպաստի համար դրամական հատկացումները հաճախ կատարում են աշխատավորները և ձեռնարկատերերը՝ հավասար չափով, երբեմն միայն ձեռնարկատերերը (ԱՄՆ-ում և Իտալիայում), կամ նպաստները տրվում են ամբողջապես պետական միջոցների հաշվին (Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԼյուքսեմբուրգումԴանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում նպաստը տրվում է արհմիությունների կազմակերպած կամավորական ֆոնդերի անդամներին։

Բրիտանիայում պետական ապահովագրության օրինագիծը (1911) գովազդող թռուցիկ

Գործազրկության նպաստը գործազրկության բոլոր համակարգերում գործազրկության առաջին 2—7 օրերի (սպասման ժամանակաշրջան) համար նպաստ չի տրվում։ Վճարման առավելագույն ժամկետը 3—6 ամիս է։ Սովորաբար կազմում է աշխատավարձի 30— 60%-ը։

Նպաստ ստանալու համար պահանջվում է հատկացումներ կատարելու որոշակի ստաժ, աշխատանքի բորսայում կանոնավոր գրանցում, աշխատանքի ինքնուրույն ակտիվ որոնում։ «Զանցանքի» և գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատելու, կամովին աշխատանքից հեռանալու, առաջարկված աշխատանքից հրաժարվելու են դեպքերում նպաստ գործազրկության չի տրվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 395