Գործ №...
Գործ №… (ռուս.՝ Дело №…), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ մեծահասակների համար[1], նկարահանված 1964 թվականին։ Ֆիանա Եպիֆանովայի ռեժիսորական դեբյուտն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Ֆաինա Եպիֆանովա |
Սցենարիստ | Q51669064? և Ilya Fink? |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1074 s |
Թվական | 1964 |
Սյուժե
խմբագրելՄրջնաբնի կյանքն ընթանում էր իր հունով։ Բոլոր մրջյունները աշխատում էին առանց ջանք խնայելու։ Միայն մի ծույլ մրջյուն չէր ուզում աշխատել և պահը որսալով, գնում է զբոսնելու։ Ճանապարհին նրան հանդիպում է Բոռը, ով նրան առաջարկում է միասին «հեշտ կյանք» ապրել։ Նրանք թիթեռների հետ գնում են ռեստորան, որտեղ ուրախանում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն բերում հաշիվը, որը նրանք ի վիճակի չեն լինում վճարել։ Բայց դրությունը փրկում է Բզեզը, ով վճարում է նրանց փոխարեն։ Այս ծառայության դիմաց նա խնդրում է օգնել իրեն ու Սարդին` թալանել մեղուների փեթակը։ Գիշերը, դիմակներ դնելով, հանցագործներն իրականացնում են ծրագիրը, սակայն գողոնը հեռու տանել չեն հասցնում։ Խուզարկու մեղուն գտնում է նրանց հետքերը։ Մեղուները և մրջյունները բռնում են գողերին և դատապարտում արժանի պատժի։
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրել- Մուլտֆիլմի սկզբում գրված է. Մուլտդետեկտիվ։ Գործին մասնակցում են. Բոռը, Մրջյունը, Բզեզը, Սարդը, Թիթեռը և ուրիշներ։
- Ֆիլմում ոչ մի բառ չի արտասանվել, հնչում է միայն երաժշտություն։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակներ` Յակով Գրեյ, Ի. Ֆինկ
- Ռեժիսոր` Ֆաինա Եպիֆանովա
- Բեմադրող նկարիչ` Ն. Սվոբոդովա
- Խմբագիր` Արկադի Սնեսարև
- Կոմպոզիտոր` Յուրի Լևիտին
- Օպերատոր` Բորիս Կոտով
- Մոնտաժող` Լյուբով Գեորգիևա
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչներ` Վլադիմիր Պոպով, Վլադիմիր Պեկար, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պադգորսկի, Վիկտոր Արսենտև, Բորիս Բուտակով, Ելիզավետա Կոմովա, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Վլադիմիր Մորոզով, Լիդիա Կովալևսկայա, Ելենա Տաննենբերգ, Պյոտր Կորոբաև
Գրականություն
խմբագրել- Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 252—253.
- Малянтович, Кирилл Георгиевич|Малянтович К. Г. «Аниматоры Союзмультфильма», «Киноведческие записки» № 81. 12.03.2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ * «Գործ №...» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում