Գուլյաշ
Գուլյաշ (հունգ.՝ gulyás, գուլյաշ), հունգարացիների ազգային ուտեստ, որը պատրաստվում է ապխտած խոզի ճարպով, սոխով և պղպեղով, տապակած տավարի կամ հորթի մսի կտորներով և կարտոֆիլով[2][3]։ Ուտեստը պատկանում է թանձր ապուրների շարքին։ Ի սկզբանե ապուրը հանդիսացել է հունգարացի խաշնարածների ավանդական կերակրատեսակը և պատրաստվել է ղազաններում՝ խարույկի վրա։
Տեսակ | կերակուր, ստյու, խոզի մսով ուտեստ և տավարի մսով ուտեստ |
---|---|
Ենթատեսակ | ապուր |
Առաջացման երկիր | Հունգարիայի թագավորություն |
Հիմնական | միս[1], սոխ[1], գազար[1], պապրիկա[1], ձիթայուղ[1], սխտոր[1], bouillon?[1], սոյայի սոուս[1], Դափնու տերև[1] և peppercorn?[1] |
Goulash Վիքիպահեստում |
Միսը խոզի ճարպով նախապես տապակվում է կաթսայում կամ խորը թավայի մեջ՝ մինչ վարդագույն կեղևի առաջացումը։ Դրանից հետո կաթսայի մեջ լցնում են ջուր և նախապես տապակած կարտոֆիլը[2], տոմատի մածուկը կամ թարմ լոլիկ, քաղցր պղպեղ[2], ալյուր, և ուտեստը եփվում է մինչ պատրաստ լինելը։
Գուլյաշը լայն տարածում ունի Հարավային Ռուսաստանում՝ ղազախների խոհանոցում։
Այլ ուտեստներ՝ «Գուլյաշ» անվանման ներքո
խմբագրելՌուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում հաճախ սխալմամբ գուլյաշ են անվանում ռագուն, որն իրենից ներկայացնում է առանց ոսկորի միս, որը սովորաբար պատրաստվում է երկու անգամ ուտելու համար. սկզբից տապակում են յուղի կամ ձեթի մեջ, ապա շոգեխաշում են կերակրալցուկի մեջ, որի հիմնական բաղադրատարրը տոմատի մածուկն է։ Այդպիսի գուլյաշը մատուցվում է ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, մակարոնեղենի, բրնձի, հնդկացորենի հետ։ Իրապես, այդպիսի ուտեստը բազմաթիվ նմանություններ ունի ոչ թե գուլյաշի, այլ՝ պերկելյոտի հետ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Похлёбкин В.В. Гуляш // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 91. — 456 с.
- Кузнецова Е.К. Сегедский гуляш, гуляш грибной, гуляш из квашеной капусты с рисом // Венгерская кухня. — М.: ОЛМА-пресс инвест, 2004. — С. 11—13. — 32 с.
- Гуляш // Краткая энциклопедия домашнего хозяйства. Том 1. — М.: Большая советская энциклопедия, 1959. — С. 156. — 772 с.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլյաշ» հոդվածին։ |