Գունավոր նշիչներ
Գունավոր նշիչներ կամ ֆլոմաստեր (բառը ծագել է անգլ.՝ «Flo-Master» ապրանքանիշի անունից), ծակոտկեն նյութից (նեյլոն կամ թաղիք), վերևից ծայր հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/9/92/Filzstifte1.jpg/200px-Filzstifte1.jpg)
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/5/5a/%D0%9F%D0%B5%D1%80%D0%BE_%D1%81%D0%B8%D0%BD%D0%B5%D0%B3%D0%BE_%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B5%D1%80%D0%B0_%D0%BA%D1%80%D1%83%D0%BF%D0%BD%D1%8B%D0%BC_%D0%BF%D0%BB%D0%B0%D0%BD%D0%BE%D0%BC.jpg/200px-%D0%9F%D0%B5%D1%80%D0%BE_%D1%81%D0%B8%D0%BD%D0%B5%D0%B3%D0%BE_%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B5%D1%80%D0%B0_%D0%BA%D1%80%D1%83%D0%BF%D0%BD%D1%8B%D0%BC_%D0%BF%D0%BB%D0%B0%D0%BD%D0%BE%D0%BC.jpg)
Եվրոպա է բերվել Ճապոնիայից՝ «Edding» գերմանական ընկերության կողմից 1960 թվականին[1]։ Գունավոր նշիչներ են անվանում մի քանի տեսակի գրելու պարագաներին՝ չմաքրվող մարկեր, մաքրվող մարկեր, գրատախտակի մարկեր, անոթային գրիչներ, ֆլոմաստերներ։ Նրանք տարբերվում են ներկանյութի բաղադրությամբ, ձևով և նշանակությամբ։ Գունավոր նշիչների համար ընդհանուր անվանում չկա, տարբեր երկրներում դրա համար հաճախ օգտագործում են արտադրող բրենդի անվանումը։
Գունավոր նշիչների դասակարգում
խմբագրելԳունավոր նշիչների խմբեր
խմբագրել- Դասական գունավոր նշիչներ օդափոխվող և չօդափոխվող գլխիկներով։
- Հաստ գունավոր նշիչներ։
- Գունավոր նշիչներ ջրաներկի էֆեկտով։
- Գունավոր նշիչներ գործվածքի վրա աշխատելու համար։
- Գունավոր նշիչներ լրացուցիչ էֆեկտներով։
- «Կախարդական» գունավոր նշիչներ, որոնք փոխում են գույնը։
- Հեշտ մաքրվող գունավոր նշիչներ փոքրիկների համար։
Հավաքածուների դասակարգում
խմբագրել- ըստ գույնի (սովորաբար 6, 10,12, 18, 24, 36 գույնի);
- ըստ փաթեթավորման (փայլուն, ստվարաթղթե, պլաստիկե, գրչատուփի տեսքով, պայուսակի տեսքով և այլն);
- ըստ ձևի (կլոր, վեցանկյունաձև, եռանկյունաձև);
- ըստ գլխիկի (օդափոխվող և չօդափոխվող գլխիկներով)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «50 years of Edding — Interview» (անգլերեն). Edding. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունավոր նշիչներ» հոդվածին։ |