Գուրամ Սաղարաձե (վրաց.՝ გურამ საღარაძე, 12 հունվարի, 1929, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 17 հունվարի, 2013, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի դերասան, ասմունքող։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)։

Գուրամ Սաղարաձե
վրաց.՝ გურამ საღარაძე
Ծնվել էհունվարի 12, 1929(1929-01-12)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2013(2013-01-17) (84 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն
Ակտիվ շրջան1951—2013
Ամուսին(ներ)Իրինա Կեբաձե
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Գուրամ Սաղարաձեն ծնվել է 1929 թվականի հունվարի 12-ին Թբիլիսիում, դերասանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Գեորգի Սաղարաձեն, եղել է հայտնի դերասան։

Գուրամ Սաղարաձեն 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը և նույն թվականին դարձել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, որտեղ խաղացել է իր ամբողջ կյանքում։ Խաղացել է ավելի քան 100 բեմադրություններում[1]։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1956 թվականին՝ Լեո Էսակիայի «Բաշի Աչուկ» պատմական ֆիլմում խաղալով Փեիքար Միրզայի դերը։ Առավել հայտնի են նրա դերերը «Մամլուք» և «Դաթա Թութաշխիա» ֆիլմրում (ըստ Ճաբուա Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի) ֆիլմերում։

2006 թվականի նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի դիմաց տեղադրվել է Գուրամ Սաղարաձեի աստղը։

Գուրամ Սաղարաձեն մահացել է 2013 թվականի հունվարի 17-ին Թբիլիսիում. քնած ժամանակ նրա սիրտը կանգ է առել[2]։ Դա տեղի է ունեցել ընկերոջ՝ Մարջանիշվիլու անվան թատրոնի ռեժիսոր Ռևազ Միրցխուլավի թաղման արարողությունից վերադառնալուց հետո[3]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Գեորգի Սաղարաձե (1906-1986), դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
  • Կինը՝ Իրինա Կեբաձե, բալետի պարուհի (ամուսնալուծվել են, 1965 թվականին ամուսնացել է Վախթանգ Կիկաբիձեի հետ)
  • Դուստր՝ Մարիա Սաղարաձե (ծնվել է 1956 թվականին), Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի
  • Թոռ՝ Գեորգի Արեշիձե (ծնվել է 1979 թվականին)

Պարգևներ

խմբագրել
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

Արվեստ

խմբագրել

Դերերը թատրոնում

խմբագրել
  • «Միջամառնային գիշերվա երազ» (Վիլյամ Շեքսպիր) - Տեզեյ
  • «Հուլիոս Կեսար» (Վիլյամ Շեքսպիր) - Հուլիոս Կեսար
  • «Կովկասի կավճե շրջան»
  • «Արքա Լիր» (Վիլյամ Շեքսպիր) - ծաղրածու

Ֆիլմագրություն

խմբագրել
  1. 1956 – Բաշի Աչուկ (Վրացֆիլմ) – Փեյքար Միրզա
  2. 1956 – Էթերիի երգը (Վրացֆիլմ) – Պետրե
  3. 1958Մամլուք (Վրացֆիլմ) – Իբրահիմ
  4. 1963 – Պալիաստոմի (Վրացֆիլմ)
  5. 1965Արտակարգ հանձնարարություն (Հայֆիլմ) – էպիզոդ
  6. 1966 – Ինչպես զինվորը հետ մնաց զորքից (Վրացֆիլմ) – էպիզոդ (տիտրերում նշված չէ)
  7. 1971 – Շատ վաղուց (նովել «Նուցա», Վրացֆիլմ)
  8. 1973Կամոյի վերջին սխրանքը (Վրացֆիլմ) – դեսպան
  9. 1977Դաթա Թութաշխիա (4-րդ սերիա, Վրացֆիլմ) – Իրակլի Խուրցիձե, փաստաբան, իշխան
  10. 1982 – Դիմիտրի Երկրորդ (Վրացֆիլմ) – Բուգա Նոին
  11. 1987 – Արքա Լիր – Բուրգունդիայի հերցոգ
  12. 1990 – Պարույր (Վրացֆիլմ) – ռեկտոր
  13. 1992 – Ոսկե սարդ (Վրացֆիլմ) – պրոֆեսոր Զուբաշվիլի
  14. 1996 – Մակբեթ (Վրաստան) – առաջին կախարդ
  15. 2004 – Կովկասի կավճե շրջան – Ղազբեգի/ եֆրեյտոր/ հարբեցող վանական Նիկիֆոր
  16. 2005 – Եվ գնում է գնացքը (Վրաստան, Ռուսաստան) – ուղևոր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Грузинский театр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  2. Скончался известный грузинский актер Гурам Сагарадзе
  3. На 84-м году жизни скончался актер театра Руставели - Гурам Сагарадзе(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել