Գուրգեն Անտոնյան (գրականագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911[1][2], Կուսապատ[1][2] - մայիսի 7, 1984[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Գուրգեն Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1911[1][2] Կուսապատ[1][2] |
Մահացել է | մայիսի 7, 1984[2] (73 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Բաքու |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան[1] և Արցախի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1934)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1][2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Արսեն Տերտերյան)։ 1937-1974 թվականներին դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թվականներին եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թվականներին դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[3]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է[4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և XIX դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1955), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950)։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գ. Անտոնյանի երկերի մատենագիտություն
խմբագրել- Արևմտահայ ռեալիստական արձակը, Բաքու, հրատ. ԱդրԽՍՀ լուսժողկոմի, 1939, 48 էջ։
- Նիզամին և հայ գրականությունը, Բաքու, Ազերնեշր, 1947, 124 էջ։
- Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարերի գրականության մեջ, Բաքու, Ազերնեշր, 1955։
- Սամեդ Վուրղուն, Բաքու, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 1958, 75 էջ։
- Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ[5]։
- Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX века, 1952[6].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 49.
- ↑ Անտոնյան, Գուրգեն Գերասիմի (1962). Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ. Հայպետհրատ.
- ↑ «Политическое движение Шамиля | Армянская общественная мысль XIX века».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Անտոնյան (գրականագետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 456)։ |